Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
..........

Մի խոսքով դեղատոմսը իմ կարծիքով էս ա.
Արժևորել ներկան, չհամեմատել անցյալի հետ, ու առաջ շարժվել, ստեղծելով ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆԸ, այդ թվում նաև /ինչո՞ւ ոչ/ կրոնը։
Հովո ջան, դե եկեք հենց հիմա էլ սկսենք ներկայից ու ամեն մեկս գրենք թե մեր էսօրվա ունեցածից ինչն ենք արժևորում: Մենակ թե առանձ դրանց ինչոր հետին գույներ տալու՝ նշում ենք անցնում առաջ…

Սկսեմ ես:
Ես էս վերջերս նենց եմ հպարտանում մեր Նազիկ Ավդալյանով: Հզոր Հաղթանակ էր: Չնայած սպորտով էդքան էլ չեմ հետաքրքրվում, բայց բախտս բերեց ու էդ պահը ուղղիղ եթերով տեսա: Նազիկի վերջին սալտոն ամեն ինչ արժեր: Վերջին շրջանում սպորտում ահագին առաջընթաց կա ու այ սենց հաղթանակների հետևանքում մեր մեջ առաջացած դրական էմոցիաները պիտի պահենք ու շատացնենք: Ամեն անգամ Նազիկին հիշելուց, մի տեսակ վերելք եմ ապրում: Ու իրոք հպարտանում եմ: Ու՞ր են Գյումրեցիները, նրանք լավ կարան պատմեն, թե էդ պահին Գյումրիում ինչ էր կատարվում:

Ըհը էս մեկ, ու խնդրում եմ չսկսենք համեմատել՝ բա էս մի 2 լավ բաները էսքան վատի դեմ համարյա թե ոչինչ են: Կամաց կամաց կտեսնեք թե էս շարքը ոնցա ավելանում:

Հովո ջան, իսկ դու՞: Հլը լավ մտածի հաստատ դու էլ էսօրվա իրականության մեջ մի բան կունենաս հպարտանալու: