Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Այն ոչ միայն նույնքան, էլ չասած ավել, այլ նույնիսկ 5 տոկոսի չափ հիմնավորված չէ, ինչպես անատոլիական կամ հայկական տեսությունները: Միգրացիոն ողջ այդ հիմարության հիմքում ընկած է ընդամենը Հերոդոտի այն ֆրազը, թե. "Հայերը զինված էին փռյուգիացիների նման, քանի որ Փռյուգիայից էին": Ի դեպ, նույն այդ Հերոդոտը այնքան վատ էր պատկերացնում Արևելքը, որ լրիվ լուրջ գրում էր ամազոնուհիների մասին: Եվ բացի այդ - ասենք թե բիրմացին "զինված է" ԱԿ-74-ով... ուրեմն նա Ռուսաստանից է
Լիոն ջան, կուրգանների տեսությունը, որը փաստացի հայերի համար միգրացիոն տեսություն է, քանի որ հնդեվրոպական ցեղերի հայրենիքը տանում է Վոլգայի ափերը, հերոդոտի ու ամազոնուհիների հետ ոչ մի կապ չունի: Մարդիկ փորել են, վերլուծել են, արխեոլոգիա, լեզվաբանություն .. դես դեն .. հո մենակ Հերոդոտով կամ Ապոպով չի, ընկեր ??