Այն, որ Հայաստանը հանդիսանում է քաղաքակրթության օրրան պարզ գիտական փաստ է, որը հնարավոր չէ չընդունել: Մեզ դարեր շարունակ խաբել են, կեղծել են մեր պատմությունը, ավերել են բոլոր հետքերը, ամբողջ մշակույթը և միայն մի բանի համար, որպեսզի թաքցնեն մեր ով լինելը: Մեզ դպրոցից սովորացնում են, որ մենք հզոր ազգ ենք, մենք եղել ենք դեռևս մթա 3-րդ հազարամյակում, և մենք դրանով հպարտանում ենք: Բայց իրականում 3-րդ հազարամյակը ոչինչ է:3-րդ հազարամյակում, երբ այլ ազգերը կապիկներից շատ քիչ էին տարբերվում, մենք ունեցել ենք կայացած գիտություն և արվեստ: Ունեցել ենք աստղադիտարան, օրացույց, թատրոն, երաժշտություն, բուծել ենք ընտանի կենդանիներ: Այս ամենը փաստեր են, որոնք մեզ դպրոցում չեն սովորացնում և դա վատ է: Մենք մեզնից թաքցնում ենք մեր պատմությունը: Մենք ստացել ենք մի մեծ հարստություն, բայց չենք ուզում այն ընդունել:Չեմ ուզում գրել թե դա որ ազգն է այդ պատմական մեծ անարդարության հետևում կանգնած, դա ցանկացած մարդ էլ գիտի:
Նկատեցի, որ էստեղ հիմնականում խոսվում է Հերունու գրքի մասին, բայց այդ գիրքը միակը չէ այս թեմայի հետ կապված: Հերունին շատ մեծ գործ է արել: Ցավում եմ, որ կան մարդիկ, որոնք նրան լուրջ չեն ընդունում: Բայց կան նաև այլ գրքեր, նույնիսկ արտասահմանյան: Օրինակ
www.hayary.org -ում կան մի քանի լավ գրքեր: Հետո, եթե ունեք Հերունու գիրքը, կարող եք օգտվել գրականության ցանկից, նույնպես լավ բաներ կան: Ցանկացած մարդ, ով հետաքրքրվում է այս թեմայով հաստատ նյութեր կգտնի ինտերնետում:
Էջանիշներ