Տրիբուն-ի խոսքերից
Ազգային արժեքների ու մշակույթի դեմ ոչ մեկը ոչինչ չի ասում: Էս պահին բոլորս հայերեն ենք գրում ու խոսում: Ենթադրում եմ, որ բոլորս մեզ հայ ենք համարում, ու ըստ սահմանման, անկախ ամեն ինչից, սիրում ու հարգում ենք մեր մշակույթը: Բայց երբ քո պատմությունն ու մշակույթը քեզ հրամցնում են, որպես մնացած համամարդկային արժեքների փոխարինող, սկսում ա համը դուրս գալ - մարդիկ խառնում են առաջնային ու երկրորդայինը, մոռանում առաջին հերթին մարդ լինելու ու երկրորդ հերթին հայ լինելու հանգամանքի մասին: Սկսում են առիթ անառիթ զառանցել փառավոր անցյալից: Արդյունքում երկրի եթիմացումը շարունկավում է, սեփական երկրից հուսահատվողների թիվն ավելանում է, մարդիկ իներտանում են, մնացածները թղնում գնում են, ու վերջանականպես թաղում ենք երկիրը իրա պատմությունով ու մշակույթով:
Ազատ մարդու ու ազատ քաղաքացու գաղափարը ստորադասվում է ցեղի, արյունի, ու սրա նման այլ գաղափարներին: Արդյունքում ունենում ես միայն յարխուշտայով (որը ի միջի այլոց շատ սիրում եմ, տղաս էլ արտակարգ պարում ա), Տիգրան Մեծով, արիական կայսրություններով և առաջին քրիստոնեությունով ապրող, անցյալի մեռելներին սրբազան բեռի պես շալակն առած, 21-րդ դարում քաշ եկող մոխրագույն զանգված, որը բացի փառահեղ անցյալը քննարկելուց ուրիշ ոչ մի օգտակար բան անելու պոտենցիալ այլևս չունի:
Ու մի քանի գրառում առաջ, ազատ քաղաքացու գաղափարը ստորադասած հայրենասերի մտքով չի էլ անցնում, որ էսօր իր սեփական երկրում ազատության համար չպայքարող քաղաքացին վաղը նույն կերպ կհամակրպվի նև թուրքի լծին: Եթե մարդու մեջ ազատության գաղափարը մեռած է, նրա համար նշանակություն չունի հայ փաշայա գլխին կանգնած, հայ մենթ ա գլխին տալիս դուբինկով, թե թուրք փաշայա ու յաթաղանով ենիչեր:
Էջանիշներ