Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
Պարզապես շատ ծանր եմ տանում, որ երբեմն լսում եմ, թե իբրև մեր հայերս եկվոր ենք հայկական լեռնաշխարհ:
Այն որ մենք եկվոր չենք, դա հիմնավորում է մեր այբուբենի վերլուծությունը: Եվ ոչ միայն այդ: Բազմաթիվ պեղումների արդյունքն էլ դա վկայում է: Մեր առասպելները խոսում են հնագույն ժամանակներից:
Հմ, բայց մենք 100% տոկոսով չգիտենք ինչքանով է ճիշտ, քաղաքական առումով ծեռնտու տեղաբնակ լինելը: Ուրարտական մշակույթը ավելի շատ սեմիթական քաղաքակրթություն է հիշեցնում, իսկ եթե հաշվի առնենք, որ Ուրարտույի տուն թանգարանում խաչքար են դրել, որը այդ ժամանակների հետ առհասարակ կապ չունի, կհասկանանք մեր պատմագիտության ներկա վայ վիճակը:

Եթե մենք իրոք ի սկզբանե Հայկական Լեռնաշխարհում ենք ապրել, դա շատ լավ է, բայց եթե հայերը անգամ այս Լեռնաշխարհում ունեն 7500 տարվա պատմություն, դա դեռ չի նշանակում, որ մեր նախնիները 8000 տարի առաջ չէին կարող գալ այստեղ: Հայերն իրենց համարում են հնդեվրոպացիներ, իսկ հնդեվրոպացիները իրարից տարանջատվել են մի քանի հազար տարի առաջ Քրիստոսի ծննդից: Այսինքն եթե այդ ռասայի հայրենիքը Հայաստանն է, ապա մենք իրոք աբորիգեն ենք, իսկ եթե ոչ, ապա եկվորներ ենք:

Ուղղակի չեմ ցանկանում, որպեսզի մենք էլ թուրքերին նմանվենք, որոնք պնդում են որ միշտ տեղաբնակեն եղել, մոռանալով իրենց միջինասիացի նախնիների մեծ պատմությունը, որը իրենց կողմից իսկական դավաճանություն է:

Մեջբերում Sirop-ի խոսքերից
Պ Հերունու ասածները շատերի մոտ միշտ բարի ժպիտ են առաջացնում
բայց կան ուրիշ գիտնականներ օրինակ Ալեքսանդր Վարպետյանը որի մասին ֆորումում ոչ ոք բան չասեց ինձ թվումա Ալեքսանդր Վարպետյանի մոտ ամենինչ շատ ավելի լուրջա ու արժի կարդալ
ինքը էս պահին ապրումա ֆրանսիայում ու դեպի Հայաստան մուտքը արգելվածա իշխանության կողմից
Նրա մասին բազմիցս լսել եմ, բայց մինչև հիմա չգիտեմ ինչու են նրան վտարել Հայաստանից: