Ապեր, էլ չենք խոսում նրա մասին, թե ով ում ինչքան ա սիրում հարգում, ընդունում ու սենց բաներ: Ես, ու իմ նման ահագին մարդ, Հերունու աշխատությունների մի քիչ քոնինից տարբերվող ռակուրսով նայելու լուրջ պատճառներ ունենք: Ու դա հաստատ կապված չի նրա անձի նկատմաբ անհանդուրժողականությամբ, կամ անձնական թշնամանքով: Սոցիալապես, տնտեսապես, քաղաքականապես խոցելի հասարակություններում (ինչպիսին այժմ մեր հասարակությունն է), ազգի ծագման, զարգացման, մշակութային առաձնահատկությունների, համամարդկային պատմական ու մշակությաին զարգացման, կամ ընդհանրապես մարդկային քաղաքակրթության զարգցման գործում նրա ներդրման վերաբերյալ բոլոր տեսակի էքսցենտրիկ վերլուծությունները հանգեցնում են. (1) ընթացիկ ու ապագա իրական հիմնախնդիրներից ազգի, հասարակության ուշադրությունը շեղելուն, (2) հիմնականում երիտասարդ, չիմֆորմացված զանգվածների մոտ ազգայնական փսիխոզի առաջացման:
Էքսցենտրիկ վերլուծություններ ասելով ի նկատի ունեմ այնպիսի վերլուծությունները որոնք հանգեցնում են հետևյալ բնույթի եզրակացությունների
1. մենք առաջին հոմոսափիենսն ենք
2. բոլոր խելոքները հայ են
3. մենք ենք առաջինը ստեղծել ամեն նշանակալի բան աշխարհում - գիր, աստղադիտարան և այլն
4. մենք ամենա-ամենան ենք
Ինչի են հանգեցնում նման խմորումները հասարակության ներսում, բոլորին են հայտնի: Գիտես, քանի ֆունդամենտալ աշխատություն կա Գերմանիայում, արված Հիտլերի ժամանակ, որոնք գերմանացիների ծագումը տանում հասցնում են Աստված գիտի ուր, ու ապացուցում են որ գերմանացիները աշխարհի բարձրագույն, խելոքագույն, հնագույն ռասսան են: Ու ինչի՞ է դա հանգեցրել, ապեր:
Էջանիշներ