Ամեն դեպքում օպտիմիստները ավելի երջանիկ են, կարծում եմ։ Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցը ծայրահեղ դեպքերին չի վերաբերում։ Կարծիքներ միգուցե կլինեն, որ օպտիմիստը լավը սպասելով ու հանկարծ իրականում հանդիպելով վատին շատ ավելի շոկային վիճակում կհայտնվի, քան պեսիմիստը, որը դրան պատրաստ էր, բայց միևնույնն է, ես կարծում եմ, որ լավատես մարդը ինքն արդեն իր շուրջ ստեղծում է դրական աուրա և շատ ավելի հեշտ է ապրում իր կյանքը, անկախ որևէ բանից։
Էջանիշներ