Քանի որ թեման պեսիմիստ կամ օպտիմիստ լինելու մասին է, և ոչ թե ընդհանուր երջանկության, ապա ցանկանում եմ նշել, որ թեև ամբողջությամբ համաձայն եմ կարծիքիդ հետ, բայց կա երկու բայց։
Նախ առաջինը, որ Աստծուն ճանաչելը և հավատալը շատ հարաբերական բաներ են ու կան բազմաթիվ հավատացյալ մարդիկ որոնք միևնույնն է դժբախտ են, քանի որ իրենց հավատը միայն զգացական մակարդակի վրա է և միայն իրենց ուղեղներում, այսինքն գործնականում անօգուտ է իրենց կյանքում։
Եվ երկրորդ. հաճախ անհավասարակշռված ու անառողջ հավատը մարդուն դարձնում է ավելի պեսիմիստ ու նրանք սկսում են ամեն ինչին վերացական նայել, շատ զգայուն և անհանդուրժողական են դառնում շրջապատի վերաբերյալ... օրինակները բազմաթիվ են, թե՛ պատմությունից և թե՛ մեր իրականության մեջ։
Բայց Աստծուն իսկապես ճանաչելը և հիմնավոր ու առողջ հավատ ունենալը իրոք երջանկության գաղտնիքն է։
Էջանիշներ