էս ոչ մեկը չի ուզու՞մ էսօրվա խաղը քննարկի: Որ ասում եմ քուչի խուժան ֆուտբոլ ենք խաղում, չեք հավատում:
էս ոչ մեկը չի ուզու՞մ էսօրվա խաղը քննարկի: Որ ասում եմ քուչի խուժան ֆուտբոլ ենք խաղում, չեք հավատում:
Շինարար (07.06.2014)
Մարդ չկա՞, որ ուզում ա արգելափակվի: Կանչենք թող մի հատ քֆուր տա:
Vaio (07.06.2014)
Դե պետք ա գոնե խաղ լինի, որ քննարկենք... ես էսօր տեսա ծերացած Ռոման, հետ զարգացած Ռոբ ու Հարոյան, սատկած Մկոյան, հենակետային չկար, Մանուչարյանը ինչպես միշտ, Հենոն... լավ տղայա։ Յուրան... մտքերով Անգլիայում էր, ու էդ ֆոնի վրա մենակ Ղազարյանի խաղը մի՜ քիչ հաջողված կարելի ա համարել...
Ես ինքս խաղը չեմ դիտել, բայց հաշիվը իմանալուց հետո ինձ զգացի ջախջախված: Այդպիսի խայտառակ պարտություն
Խաղը, ցավոք, չկարողացա դիտել: Բայց կողքի սենյակից լսում էի դիտողների արձագանքը: Հետո նայեցի հաշիվն ու ապշեցի: Բան չեմ ասի բուն խաղի, անհատական խաղացողների և այլնի մասին: Բայց փորձեմ ստատիստիկ վերլուծություն անեմ:
Առաջին խաղակեսից հետո 0:0 : Հետո Գրեմանիան առաջ է անցնում: Հենոս հավասարեցնում է հաշիվը: Հմմ, վատ չի: Ու հետո ինչ ա կատարվում: 18 րոպեում Գերմանական մեքենան ջախջախում ա մեր թիմին: Ինչա դա նշանակում: Որ 72 րոպե տախտակի վրայի հավասար հաշիվը թվացյալ հավասարություն ա: Որ միջինը 3,5 րոպեն մեկ գոլ ուտելը, թեկուզ Գերմանիայից, ասում ա, որ մեր թիմն էլ, մարզիչն էլ պատրաստ չեն նման ճնշման դիմակայելու, նման մակարդակի: Իչպես նախորդ գրառումներումս նշել եմ մեզ, կայուն խաղ է պետք, կայուն, որ չկոտրվենք: Եթե խաղում մի 10 րոպե լավ խաղ ենք անցկացնում, գոնե մնացած ժամանակը դրանից մի 100 անգամ վատ չխաղանք, պահենք: Թե ֆիզ. պատրաստությունը, թե մարզչի տակտիկան, թե հոգեբանականը: Այսքանը:
Տրիբուն (07.06.2014)
Մինչև 2-րդ գոլը մեր թիմը վատ չէր խաղում: Մեր դժբախտությունը սկսվեց երկրորդ գոլին նախորդող դրվագում, երբ մեր աջ եզրայինը գլխապատառ առաջ վազեց գնդակը խլելու, արդյունքում կորցրեց դիրքը և գերմանացիրները շատ հեշտ գոլ խփեցին: Ցավոք գոլերի տեսագրության մեջ չի երևում, թե ով էր, բայց չեմ զարմանա, եթե Հարոյանը լիներ:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Malxas (08.06.2014)
Առաջին խաղակեսից հետո տպավորություն ստեղծվեց, որ մեր պաշտպանությունը շատ լավն է, բայց հետո պարզ դարձավ, որ Գերմանիայի լավ խաղացողները դեռևս դաշտ դուրս չէին եկել:
Բարև Ձեզ
Ժողովուրդ, ձեզ շատ հույս մի տվեք - էս պահի դրությամբ մեր հավաքականի մոտ ահավոր փնթի վիճակ ա: Նոր մարզիչը եղած չեղած մի հաշիվ ա: Անհասկանալի ա թե ինչ ա դաշտում Եդիգարյանը անում: Մանուչարյանը շուտվանից ֆուտբոլ չի խաղում, ու իրա հավաքականում լինելը լրիվ անիմաստ ա: Պաշտպանությունը լրիվ թողնված ա ինքնահոսի - ով ոնց գիտի, տենց պաշտպանվում ա: Գերմայիայից կերած վեց գոլը նույն բանն ա, ինչ-որ Ալժիրից ու ԱՄԷ-ից կերած երեքական գոլերը: Երեք խաղում բաղ թողած 12 գնդակ, կատակ բան չի:
Չնայած, Մարկո Ռոյսին ֆինալից զրկելը չորս խփած գոլին հավասար ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ