User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: Հայաստանի հավաքականի ընկերական խաղեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանի հավաքականի ընկերական խաղեր

    Մալթա - Հայաստան 0:1

    Այսօր մեկնարկեց Մալթայի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Մալթայի, Բելառուսի և Իսլանդիայի ազգային հավաքականները: Մրցաշարի առաջին խաղում բելառուսները հաղթեցին Իսլանդիայի ընտրանուն` 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներն են` Ռոման Վասիլյուկը (33') և Պավել Պլասկոննին (47'):

    Իսկ մեր ազգային ընտրանին առավելության հասավ տանտերերի նկատմամբ` 1:0 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Արա Հակոբյանը:

    Հայաստանի հավաքական` Մ. Ազիզյան, Կ. Դոխոյան, Ռ. Արզումանյան, Ա. Թադևոսյան (Հ. Մխիթարյան, 75'), Ա. Մկրտչյան, Ա. Առաքելյան (Կ. Ալեքսանյան, 66'), Ա. Ոսկանյան, Լ. Պաչաջյան (Կ. Մկրտչյան, 86'), Վ. Մինասյան, Գ. Ղազարյան (Ա. Հակոբյան, 60'), Ս. Մելքոնյան (Ն. Սահակյան, 84)

    Մալթայի հավաքական` Մ. Մուսկատ, Շ. Բայադա, Բ. Սաիդ, Ա. Խուէրեբ, Ջ. Ագիուս (Ս. Վելման, 73'), Ռ. Բրիֆա, Է. Բարբարա (Պ. Պուլիչինո, 73'), Ի. Վուդս (Է. Կոհեն, 46'), Ջ. Մալիա (Կ. Ֆրենդո, '), Ռ. Ֆենեխ (Գ. Սկիբերաս, 60'), Ռ. Բայադա (Կ. Շկիկլունա, 86')

    7-րդ րոպեին դեղին քարտ ստացավ Մալթայի հավաքականի ավագ` Ջիլբերթ Ագիուսը

    Ընթանում է հանդիպման 20-րդ րոպեն: Առայժմ թիմերից և ոչ մեկն առավելություն չունի: Հաշիվն է` 0:0:

    21-րդ րոպեին դեղին քարտ ստացավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան` Արարատ Առաքելյանը:

    45-րդ րոպեին Սամվել Մելքոնյանի հարվածից հետո տանտերերին օգնության հասավ դարպասաձողը:

    Ընդմիջում:

    Սկսվել է երկրորդ խաղակեսը:

    60-րդ րոպեին առաջին փոփոխությունը տեղի ունեցավ Հայաստանի ընտրանու կազմում. Գևորգ Ղազարյանին փոխարինեց Արա Հակոբյանը:

    66-րդ րոպեին երկրորդ փոփոխությունը տեղի ունեցավ Հայաստանի ընտրանու կազմում. Արարատ Առաքելյանին փոխարինեց Կարեն Ալեքսանյանը:

    ԳՈԼ` 69-րդ րոպեին մեր հավաքականը բացեց հանդիպման հաշիվը: Գոլի հեղինակն է` Արա Հակոբյանը

    75-րդ րոպեին հերթական փոփոխությունը տեղի ունեցավ Հայաստանի ընտրանու կազմում. Ալեքսանդր Թադևոսյանին փոխարինեց Հենրիխ Մխիթարյանը:

    84-րդ րոպեին հերթական փոփոխությունը տեղի ունեցավ Հայաստանի ընտրանու կազմում. Սամվել Մելքոնյանին փոխարինեց Նորայր Սահակյանը:

    86-րդ րոպեին հերթական փոփոխությունը տեղի ունեցավ Հայաստանի ընտրանու կազմում. Լևոն Պաչաջյանին փոխարինեց Կառլեն Մկրտչյանը:

    89-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գերազանց խաղաց Մալթայի ընտրանու դարպասապահ Մարիո Մուսկատը:

    Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով` Հայաստանի ազգային ընտրանու հաղթանակով:
    Աղբյուր՝ www.ffa.am

  2. #2
    Լիարժեք անդամ NoemI-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    92
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի հավաքականի ընկերական խաղեր

    Այսոր Հայաստանի հավաքականը հաղթեց Բելառուսի ընտրանուն 1:2 հաշվով.
    ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՂԱՆԵՐ
    Սիրված լինելու միակ միջոցը՝ սիրելն է

  3. #3
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի հավաքականի ընկերական խաղեր

    Հայաստան - Բելառուս 2:1

    Հայաստանի հավաքական` Մ.Ազիզյան, Կ.Դոխոյան, Ռ.Արզումանյան, Ա. Թադևոսյան, Ա. Մկրտչյան, Ա.Առաքելյան, Ա.Ոսկանյան, Լ. Պաչաջյան, Կ.Մկրտչյան, Հ.Մխիթարյան, Ս.Մելքոնյան

    Պահեստայիններ` Գ.Մելիքսեթյան, Կ.Ալեքսանյան, Ն.Սահակյան, Ա.Հակոբյան, Գ.Ղազարյան, Ա.Եդիգարյան, Վ.Մինասյան

    Բելառուսի հավաքական` Ա.Լյանցևիչ, Ա.Կուլչի, Ե.Ֆիլիպենկո, Ս.Օմելյանչուկ, Պ.Պլասկոննի, Վ.Բուլիգա, Մ.Ռոմաշչենկո, Գ.Բլիզնյուկ, Ռ.Վասիլյուկ, Կ.Պավլյուչեկ, Վ. Գլեբ

    Պահեստայիններ` Ս.Վերեմկո, Ա.Պավլով, Ս.Կորնիլենկո, Ի.Շուտով, Ռ.Կիրենկին, Մ.Ասիպովիչ, Ա.Պուտիլո

    Հանդիպումը սկսվել է...

    Գոլ` 5-րդ րոպեին Մայիս Ազիզյանի սխալից օգտվեց Վյաչեսլավ Գլեբը և բացեց հանդիպման հաշիվը` 0:1

    Քիչ անց Վյաչեսլավ Գլեբի հարվածից հետո մեր հավաքականին օգնության հասավ դարպասաձողը:

    Գոլ` 19-րդ րոպեին մեր ընտրանուն հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Տուգանայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Արարատ Առաքելյանը:

    27-րդ րոպե` վտանգավոր պահ մեր դարպասի մոտ: Պաշտպաններին հաջողվում է հեռացնել վտանգը

    29-րդ րոպե` Գլեբի հարվածից հետո Մայիս Ազիզյանը փրկում է մեր թիմին վերահաս գոլից:

    41-րդ րոպեին դեղին քարտ ստացավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան` Կառլեն Մկրտչյանը:

    Ընդմիջում:

    Սկսվել է երկրորդ խաղակեսը...

    46-րդ րոպեին առաջին փոփոխությունը տեղի ունեցավ Բելառուսի ընտրանու կազմում. Գ.Բլիզնյուկին փոխարինեց Մ.Ասիպովիչը:

    57-րդ րոպեին առաջին փոփոխությունը տեղի ունեցավ նաև Հայաստանի հավաքականի կազմում. Հենրիխ Մխիթարյանին փոխարինեց Արա Հակոբյանը:

    60--րդ րոպեին Արա Հակոբյանի փոխանցումից հետո Սամվել Մելքոնյանը, գտնվելով նպաստավոր դիրքում, շեղ հարվածեց:

    67-րդ րոպեին Բելառուսի հավաքականի կազմում դեղին քարտ ստացավ Մ.Ասիպովիչը:

    68--րդ րոպեին զգուշացվեց մեր հավաքականի պաշտպան Ալեքսանդր Թադևոսյանը:

    69-րդ րոպեին փոփոխություն տեղի ունեցավ Բելառուսի ընտրանու կազմում` Ռ. Վասիլյուկին փոխարինեց Ս.Կորնիլենկոն:

    72-րդ րոպեին տեղի ունեցավ կրկնակի փոփոխություն մեր թիմի կազմում` Լևոն Պաչաջյանին փոխարինեց Նորայր Սահակյանը, իսկ Արթուր Ոսկանյանի տեղը խաղադաշտ դուրս եկավ Կարեն Ալեքսանյանը:

    73-րդ րոպեին զգուշացվեց Հայաստանի ընտրանու պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:

    Գոլ` 77-րդ րոպեին Արա Հակոբյանի հարվածից հետո Բելառուսի ընտրանու դարպասապահ Ա.Լյանցևիչը գնդակը հանեց անկյունայինի: Բայց արդեն անկյունայինի խաղարկումից հետո Հակոբյանն ոչ մի շանս չթողեց մրցակցի դարպասապահին:

    80-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը փոխարինեց Աղվան Մկրտչյանին:

    84-րդ րոպեին երկրորդ դեղի քարտի համար դաշտից հեռացվեց Ալեքսանդր Թադևոսյանը:

    89-րդ րոպեին Սամվել Մելքոնյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Արթուր Եդիգարյանը:

    Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով` Հայաստանի ազգային ընտրանու հաղթանակով:

    Աղբյուր՝ www.ffa.am
    Лучше Гор могут быть только Горы.

  4. #4
    Մշտական անդամ Vahe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2006
    Հասցե
    Գյումրի
    Տարիք
    35
    Գրառումներ
    362
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի հավաքականի ընկերական խաղեր

    Տարին լավ ենք սկսել:
    Եթե Իսլանդիայի հետ էլ ոչ-ոքի խաղանք Մալթայի գավաթը կհաղթենք:

    Հա մեկ էլ հալալ է Պոուլսենին, համ երիտասարդներին խաղացրեց, համ էլ լավ արդյունքի հասավ: 2-րդ մարզիչն էր, որ հաղթանակով սկսեց իր կարիերան Հայաստանում եւ միակը որ հենց սկզբից 2 հաղթանակ անընդմեջ տարավ:

  5. #5
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի հավաքականի ընկերական խաղեր

    աբրեն

  6. #6
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    37
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի հավաքականի ընկերական խաղեր

    Հուսադրող ու ուրախալի լուրեր են: Կարևորը հաղթանակներից ոգևորվեն մեր հավաքականի տղաները, որ հետո....Ախր շաատ եմ է ուզում, որ էն խաղում հաղթենք, հաղթելու էլ ենք /չգրեմ էլի ում հետ խաղում, որ ինչ-որ մեկը աչքով չտա/
    ՀԱՅԱՍՏԱՆ
    Սակայն այնքան միեւնույն է...

  7. #7
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի հավաքականի ընկերական խաղեր

    Էս ինչ լավ լուր էր....
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  8. #8
    Hala Madrid!!!!!!!! Amourchik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.12.2007
    Գրառումներ
    872
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանի հավաքականի ընկերական խաղեր

    Ապրեն մեր տղաները:Այդպես էլ շարունակեք: Աստված տա որ այս ոգով էլ խաղան հետագա շատ կարևոր խաղերին:
    Շնորհավոր մեր հաղթանակը

  9. #9
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՄԷ-Հայաստան` 3:4

    Հենոն դուբլ արեց, Ռումյան Հովսեփյանն ու Լևոն Հայրապետյանը մեկական գոլ խփեցին: Ոչի՞նչ, որ մեր արաբ եղբայրների անունները չնայեմ գրեմ, մեկ է` անգիր չեմ հիշելու

    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 27.05.2014, 23:25: Պատճառ: անջատվածության ուղղում
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (27.05.2014), E-la Via (27.05.2014), insider (27.05.2014), Մուշու (07.06.2014)

  11. #10
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռումյան Հովսեփյանն ու Լևոն Հայրապետյանը նորամուտի խաղում գոլ խփեցին
    Ռումյան Հովսեփյանն ու Լևոն Հայրապետյանը Ռումյան Հովսեփյանի նորամուտի խաղում գոլ խփեցին
    Սիրուն խաղ էր, որը ցույց տվեց թե՛ մեր թիմի առավելությունները, թե՛ թերությունները: Հույս ունեմ՝ Շալանդ պապիկը ճիշտ հետևություններ կանի:
    Շա՜տ դժգոհ եմ Հարոյանի խաղից: Էդ տղեն վերջերս փոխանակ շարունակի ռաջադիմել, մի բան էլ նահանջում ա... չգիտեմ ինչնումն ա խնդիրը, բայց պետք չի տենց, առանց էդ էլ քիչ ունենք նորմալ, հավաքականի մակարդակի պաշտպաններ...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (27.05.2014)

  13. #11
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՄԷ-Հայաստան` 3:4

    Հենոն դուբլ արեց, Ռումյան Հովսեփյանն ու Լևոն Հայրապետյանը նորամուտի խաղում գոլ խփեցին: Ոչի՞նչ, որ մեր արաբ եղբայրների անունները չնայեմ գրեմ, մեկ է` անգիր չեմ հիշելու

    էտ լավ ա, որ էդքան խփեցինք, բայց երեք բաց թողած գնդակն էլ նոր մարզիչին մտածելու տեղ պիտի տա, էն էլ ԱՄԷ-ից

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (27.05.2014)

  15. #12
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկի անունը կարծեմ Աբդուռահման էր :

    Ես էլ հենց արաբերենով էի դիտում. Կառլենը Մարչյան էր, Արազը` Հայրապետյան, սալամաթ, ալլահ, սալամաթ:
    Մերոնք ավելի բարձր մակարդակ ունեին. հաշիվը մի կողմ թողնենք: Իրենց նորամուտը նշողներն էլ լավ տպավորություն թողեցին:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  16. #13
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ambrosine-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկի անունը կարծեմ Աբդուռահման էր :

    Ես էլ հենց արաբերենով էի դիտում. Կառլենը Մարչյան էր, Արազը` Հայրապետյան, սալամաթ, ալլահ, սալամաթ:
    Մերոնք ավելի բարձր մակարդակ ունեին. հաշիվը մի կողմ թողնենք: Իրենց նորամուտը նշողներն էլ լավ տպավորություն թողեցին:
    Բայց աբդուռախմանները իրեք հատ գոլ խփե՞ն

  17. #14
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց աբդուռախմանները իրեք հատ գոլ խփե՞ն
    Հաշիվը մի կողմ թողնելը խաղամակարդակների տարբերությունը շեշտելու համար գրեցի, թե չէ ոչ ոք, կարծում եմ, գոհ չի այս հաշվից:

    Ընդ որում, արաբների` ստանդարտը իրացնելու ժամանակ մեր պատից մեկ ֆուտբոլիստ ընդամենը ցատկեց. այսինքն` մյուսները "պատ"-ը բառացի էին ընկալել Ճ: Եթե թերությունները նշենք, ուրեմն, ինչպես բոլորդ, ես էլ կառանձնացնեմ պաշտպանությունը: Բայց, ընդհանուր առմամբ, վատ խաղ չէր:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  18. #15
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ambrosine-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Բայց, ընդհանուր առմամբ, վատ խաղ չէր:
    Իսկ ինձ խաղը դուր չեկավ, չհաշված մեր չորս գոլերը Մի տեսակ սպոնտան, խառը-խշտիկ, տխուր վիճակ էր ...կազմակերպվածություն զրո ... ոնց որ առանց մարզիչի եկած լինեին խաղալու: Տպավորությունն էն էր, որ մարզիչը ամեն ձև ուղղակի ուզում ա նորամուտը հաղթանակով լինի, ոնց ուզում ա լինի, քացով, լոմով, զոռով, անհատական խաղով .. մենակ ախպերական մի ձևի կրեք էլի:

    Հույս ունենանք, որ էս անգամ ուղղակի հաղթելու նպատակ էր դրված ամեն ձև ու դա արեցին, իսկ մյուս խաղերին ավելի լուրջ մարզչական աշխատանք կտեսնենք:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեղանի խաղեր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 22
    Վերջինը: 06.07.2019, 10:00
  2. Գրառումներ: 22
    Վերջինը: 13.12.2012, 17:23
  3. Գրառումներ: 59
    Վերջինը: 29.11.2011, 11:02
  4. խաղեր
    Հեղինակ՝ Lucky001, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.07.2008, 00:29
  5. Հայաստանի Օդ
    Հեղինակ՝ malaletka, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 25.02.2008, 02:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •