Հայաստանի ազգային հավաքականը վաղը կմեկնի Մոլդովա
Մայիսի 27-ին վաղ առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Տիրասպոլ, որտեղ կշարուրնակի նախապատրաստվել մայիսի 28-ին կայանալիք Մոլդովայի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Մոլդովա – Հայաստան մրցավեճը տեղի կունենա Տիրասպոլի «Շերիֆ» մարզադաշտում Երևանի ժամանակով 21:00-ին: Իսկ այնուհետև մեր հավաքականը կուղևորվի գերմանական Օֆենբախ քաղաք, որտեղ հունիսի մեկին ընկերական խաղ կանցկացնի Հունաստանի ընտրանու հետ: Հունաստան – Հայաստան մրցավեճը տեղի կունենա Օֆենբախի «Բիբերեր Բերգ» մարզադաշտում Երևանի ժամանակով 23:15-ին:
Ստորև նեկայացնում ենք այն 20 ֆուտբոլիստի ցուցակը, ովքեր կմեկնեն Մոլդովա, իսկ այնուհետև էլ` Գերմանիա`
Դարպասապահներ`
Գևորգ Կասպարով («Ռահահան», Իրան)
Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»)
Պաշտպաններ`
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Կարեն Դոխոյան («Փյունիկ»)
Ալեքսանդր Թադևոսյան («Վիտեբսկ», Բելառուս)
Աղվան Մկրտչյան («Գոմել», Բելառուս)
Կիսապաշտպաններ`
Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա)
Լեւոն Պաչաջյան («ԳԱԻՍ», Շվեդիա)
Արթուր Ոսկանյան («Վիտեբսկ», Բելառուս)
Արթուր Մինասյան («Արարատ»)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
Կարեն Ալեքսանյան («Բանանց»)
Վահագն Մինասյան («Արարատ»)
Հարձակվողներ`
Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա)
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)
Սամվել Մելքոնյան («Մետալուրգ», Ուկրաինա)
Համլետ Մխիթարյան («Ռահահան», Իրան)
Արա Հակոբյան («Զիմբրու», Մոլդովա)
Մարկոս Պիզելի («Արարատ»)
www.ffa.am
Էջանիշներ