Շատ լավ խաղ էր: Գոհ եմ տղեքից: Շարունակել աշխատել և մենք հաստատ եվրո-ին մասնակից կլինենք:
Շատ լավ խաղ էր: Գոհ եմ տղեքից: Շարունակել աշխատել և մենք հաստատ եվրո-ին մասնակից կլինենք:
Հաշիվը մի կողմ թողնելը խաղամակարդակների տարբերությունը շեշտելու համար գրեցի, թե չէ ոչ ոք, կարծում եմ, գոհ չի այս հաշվից:
Ընդ որում, արաբների` ստանդարտը իրացնելու ժամանակ մեր պատից մեկ ֆուտբոլիստ ընդամենը ցատկեց. այսինքն` մյուսները "պատ"-ը բառացի էին ընկալել Ճ: Եթե թերությունները նշենք, ուրեմն, ինչպես բոլորդ, ես էլ կառանձնացնեմ պաշտպանությունը: Բայց, ընդհանուր առմամբ, վատ խաղ չէր:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Խաղը լավն էր, բայց աշխատելու շատ տեղ ունենք։ Երկրորդ հարկում չկանք ընդհանրապես, կարծեմ առաջին անգամ էի հավաքականում գլխով գոլ տեսնում։
Անկյունայիններից երկու գոլ բաց թողնելը, էն էլ գրեթե առանց օդային պայքարի, տխուր իրողություն էր։ Սենց Գերմանիան ամեն անկյունայինից գոլ կխփի։
Ռումյանը ապրի, հրաշալի խաղաց, չնայած առաջին խաղում հասցրեց դեղին քարտ էլ ստանալ։ Կարծում եմ՝ Շալանդը հետևություններ կանի և´ պաշտպանության վիճակից, և´ երկրորդ հարկում խաղի բացակայությունից, և´ ֆուտբոլիստների՝ էսօր ցուցադրած խաղից։
Հ.Գ. Արաբների 7 համարը լավն էր
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Տրիբուն (27.05.2014)
Իսկ ինձ խաղը դուր չեկավ, չհաշված մեր չորս գոլերը Մի տեսակ սպոնտան, խառը-խշտիկ, տխուր վիճակ էր ...կազմակերպվածություն զրո ... ոնց որ առանց մարզիչի եկած լինեին խաղալու: Տպավորությունն էն էր, որ մարզիչը ամեն ձև ուղղակի ուզում ա նորամուտը հաղթանակով լինի, ոնց ուզում ա լինի, քացով, լոմով, զոռով, անհատական խաղով .. մենակ ախպերական մի ձևի կրեք էլի:
Հույս ունենանք, որ էս անգամ ուղղակի հաղթելու նպատակ էր դրված ամեն ձև ու դա արեցին, իսկ մյուս խաղերին ավելի լուրջ մարզչական աշխատանք կտեսնենք:
Երեքից երկուսը մեր ընդունած գոլերի կերանք անկյունայիններից հետո: Էդ նշանակում ա, որ ստանդարտների ժամանակ պաշտպանվելու վրա մերոնք շատ-շատ պտի աշխատեն, անիմաստ տեղը ավելի կարևոր խաղերում գոլ չուտելու համար:
ԱՄԷ-ն իրա սովորական խաղն էր խաղում, հեռահար փոխանցումներ, կախումներ, հեռվից հարվածներ, գրոհներ կենտրոնով: Իսկ մերոնք հաստատ իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան:
ԱՄԷ-Հայաստան 3-4
Այսօր՝ Ալժիր-Հայաստան, ժամը 20:00 Երևանի ժամանակով ու Արմենիայի եթերում )))
Վերջին խմբագրող՝ John: 31.05.2014, 16:05:
Հայաստանի հավաքականը Ալժիրի աչքերով
Ալժիրի հավաքականն ըստ Տոտալֆուտբոլ.am-ի
Ալժիրի հավաքականն ըստ Արմսպորտ.am-ի
Ալժիրի հավաքանի մասին. անցյալն ու ներկան, ըստ Արմֆուտբոլ.com-իl
Վերջին խմբագրող՝ John: 31.05.2014, 16:09:
Լավ էլի արա, ու՞ր են մեր պաշտպանները, դաշտու՞մ են… Ալժիր-Հայաստան 2։0 ։ Դեռ խաղի սկիզբն է։
Վերջին խմբագրող՝ insider: 31.05.2014, 20:36:
The Truth Is Out There
Ambrosine (31.05.2014)
insider (31.05.2014)
…դե խնդրեմ, խոսքերիս ապացույցը, 3։0 - էլի պաշտպանների մեղքով
The Truth Is Out There
Որ ԱՄԷ հետ անցած խաղից հետո ասում էի խուժան խաղ էր, չէիք հավատում
Մուստաֆաները առաջին խաղակեսին երեք գոլ խփեցին ու գնացին քնելու ... շատ տխուր վիճակ էր մերոնց մոտ, շատ ...
Խայտառակություն էր: Այնքան վատ էին խաղում, որ նույնիսկ մրցավարին չեմ կարողանում մեղադրել, թեև շատ վատ վարեց խաղը, միայն վերջին 5 րոպեում հիշեց, որ մոտը սուլիչ կա: Պաշտպանություն չունենք:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ուրեմն սենց մի հատ բան կա չէ, ասում են չեմ ուզում ուրախանամ, որովհետև հեսա մի հատ վատ բան լինելու ա: Էտ իմ մոտ միշտ կատարվելա` կապված Հայաստանի հավաքականի խաղերի հետ: Մի հաղթանակ, մի երկու հատ անկապ խաղ, չնայած Տրիբունի հետ համաձայն եմ, ԱՄԷ հետ խաղն էլ տպավորիչ չէր: Շարունակվում ա մեր հավաքականի երկարամյա ավանդույթը մի խաղ լավ խաղալու կամ հաղթելու հետո անհաջողությունների շարք: Իրականում շատ ավելի պարզ ա: Մենք չենք կարողանում հասնել այն մակարդակին, որ ունենանք կայուն խաղ: Թեկուզ պարտություններով, ոչ ոքիներով, բայց կայուն խաղ: Ես չեմ հիշում նման բան: Միշտ կտրուկ վերելքներ են կամ կտրուկ վայրէջքներ:
Բայց որ մտածում եմ, ախր դրա բոլոր նախադրյալնները ոնցոր թե ունենք է:
Հ.Գ. Տրիբուն ջան, որ ասում էիր աֆրիկյան երկիր ա դառնալու չեմպիոն, կարողա՞ Ալժիրին նկատի ունեիր
Տրիբուն (01.06.2014)
insider (05.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ