Ա1plus-ից եմ վերցրել.
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն իր 2-րդ հանդիպումն անցկացրեց Իտալիայի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում: Այս անգամ մեր թիմը մրցեց իտալական Բ Սերիան ներկայացնող ՚Վիչենցաՙ ակումբի մինչեւ19 տարեկանների թիմի հետ: Արմեն Գյուլբուդաղյանցի սաները, ինչպես եւ իտալական ՚Մոնցայիՙ մինչեւ 19 տարեկանների հետ խաղում, տարան վստահ հաղթանակ` նույն 4:1 հաշվով:
Հայաստանի ընտրանու կազմում աչքի ընկան
Միհրան Մանասյանը (4),
Հենրիխ Մխիթարյանը (56),
Նորայր Գյոզալյանն (81) ու
Էդգար Մալաքյանը (84):
Նախորդ խաղում Հայաստանի կազմում աչքի էին ընկել Տ
իգրան Ոսկանյանը,
Էդգար Մալաքյանը,
Լեւոն Հայրապետյանը եւ
Հայկ Չիլինգարյանը:
Գրանցված արդյունքները վկայում են, որ մինչեւ 19 տարեկանների հավաքականը մայիսի 22-27-ը Հայաստանում կայանալիք Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդում կարող է պայքարել եզրափակչի ուղեգրի համար:
Հիշեցնենք, որ մինչեւ 19 տարեկանների հավաքականը մրցելու է Թուրքիայի, Ուկրաինայի եւ Իսպանիայի հավաքականների հետ:
Մայիսի 10-ին Հայաստանը կմրցի արդեն իտալական հեղինակավոր ՚Յուվենտուսՙ ակումբի մինչեւ 19 տարեկանների թիմի հետ, որից հետո մեր ընտրանին կվերադառնա Հայաստան:
Էջանիշներ