User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Մեծ Պահք

  1. #1
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեծ Պահք

    Այսօր Բուն Բարեկենդանն է, իսկ վաղը` փետրվարի 4-ից կսկսվի Մեծ Պահքը, որը, ներառելով նաև Ավագ Շաբաթը, կտևի մինչև մարտի 23-ը` Ս. Զատիկ:

    Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է: Ինչ է պահքը? Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման, սակայն ճոխ ու համադամ ուտելիքներից` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացից շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:
    Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. ՙՄեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել՚: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. ՙՈվ ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է՚ (Հռոմ.14:3):
    Պահքի կարևորությունը առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. ՙԴրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք՚ (Ծննդ.2:16-17):
    Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:
    Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են ՙբարեկենդան՚, իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված ՙբարեկենդան՚ անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիքներ գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:
    Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (06.05.2011)

  3. #2
    Մշտական անդամ Safaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2007
    Գրառումներ
    406
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ Պահք

    եթե անձը ցանկանում է պաս /պահք/ պահել, բայց պահքից անցել են որոշակի օրեր, կարող է սկսել:
    Ամեն ինչ փոխվում է...

  4. #3
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ Պահք

    Մեջբերում Սֆօ-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե անձը ցանկանում է պաս /պահք/ պահել, բայց պահքից անցել են որոշակի օրեր, կարող է սկսել:
    Այո:

  5. #4
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ Պահք

    Հետաքրքիր է բացի ինձանից ուրիշ պաս պահողներ կան թե ոչ, կարող ենք մենյուով կիսվել,
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #5
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ Պահք

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է բացի ինձանից ուրիշ պաս պահողներ կան թե ոչ, կարող ենք մենյուով կիսվել,
    Հա կա, փոքր ախպերս էլ ա պահում նայի ստորագրությունս կհասկանաս ով
    Հետաքրքիր ա էս թեման չի տեսել
    Ես էլ եմ պաս պահում, ուղղակի հրաժարվել եմ լրիվ այլ բաներից, դե խմելուց ու ծխելուց չնայած առա ջ էլ ոչ շատ խմում էի ոչ էլ շատ ծխում հիմա դրանք լրիվ եմ բացառել

  7. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2007
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ Պահք

    Ինձ համար մեծ պահքը մի հրաշալի շրջան է, ինքնաքննության , ինքնամաքրման, աղոթքի և Աստվածաշնչի ընթերցանության համար: Փառք Աստծուն այս շրջանի համար:

  8. #7
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ Պահք

    Հա Ապսարա ջան ես էլ եմ պաս պահում, արդեն 2-րդ տարին ա:
    Ինչ եմ ուտում՞, օրինակ էսօր ինչ եմ սարքել, իմպրովիզ, կանաչ լոբին ձեթով տապակած, վրան մի քիչ տոմատ ու կանաչի, մի 2 րոպե թողնում ես գազին ու պատրաստ ա սկսում ես ուտել:
    Շատ եմ ուտում խավիար:
    Էլի կասեմ հեսա, օրինակ ֆրի, գրեչկա, բայց ձեթով, կամ էլ ոսպ ու տենց...
    Դասերին միշտ ուտում էինք խաշապուրի սնկով, բայց չգիտեմ ոնց էր սարքած, հենց պասի համար էր:
    http://www.conversebank.am/am/IntBank

  9. #8
    Լիարժեք անդամ Karina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2006
    Գրառումներ
    95
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ Պահք

    Ես ել եմ պահում ու մեծ հաճույքով

  10. #9
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ Պահք

    Էրեխե~ք... չնեղանաք, հա՞, բայց սովորաբար պահք պահելու մասին աշխարհին չեն հայտարարում (դե, երբ տեղը գալիս է, նոր)... Ճիշտ չե՞մ, հարգելի Monk...
    Իսկ առհասարակ, հիմա պահքը գրեթե կորցրել է իր նշանակությունը սննդի տեսակետից... բուսական յուղերով կարելի է պատրաստել գրեթե բոլոր այն ուտեստները, որոնք չէին ուտում հնում պահքի շրջանում` կենդանական յուղով պատրաստված լինելու պատճառով... Իսկ հիմնական նշանակությամբ պահք պահելը գրեթե հերոսություն է, որովհետև ժամանակը վազում է, գործերն ու անելիքները անընդմեջ հաջորդում են իրար, ինքդ քո մասին մտածել հասցնում ես մաիյն քնելուց առաջ, էն էլ առավոտյան արդեն չես հիշում, թե ինչ էիր որոշել կիսաքուն վիճակում, ու հաջորդ օրը նույն պատմությունը կրկնվում է... Հույս ունեմ, մեր պահք պահողներին Աստված համբերություն ու սեփական անձի մասին խորհելու բավական ժամանակ կտա...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  11. #10
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ Պահք

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էրեխե~ք... չնեղանաք, հա՞, բայց սովորաբար պահք պահելու մասին աշխարհին չեն հայտարարում (դե, երբ տեղը գալիս է, նոր)... Ճիշտ չե՞մ, հարգելի Monk...
    Այո: Պահք պահելն իհարկե ռազմական գաղտնիք չէ, բայց կարիք էլ չկա դրա մասին բոկորին տեղյակ պահել:

  12. #11
    . . . Hay-Qristonya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.09.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ Պահք

    Mogakan` Lapterik, Apsara ջաներ, կարծում եմ պետք չի եդքան մտածել ուտելու մասին: Ես իհարկե չափից շատ ուրախ եմ, որ օր օր մեր պահք պահող երիտասարդները շատանում են, վերադառնում են իրենց արմատներին, երջանիկ կլինեմ մեր ազգն իսկական քրիստոնյա տեսնել, ինչպես նախկինում:
    Ճիշտ է, ես չեմ ասում սոված նստենք, ընդհանրապես չուտենք: Բայց պարզապես պետք չի անընդհատ մտածել, թե ի?նչ ուտել այսօր, ի?նչ համեղ բան պատրաստել և այլն: Փոխարենը, կարծում եմ, չիշտ կլինի աշխարհիկ և մարմնական մտածումների փոխարեն մենք մտածենք մեր հոգևորի մասին, քանի որ սննդի մասին մտածելով մենք այլ ինչ չենք անում, քան հենց սնունդը «պաշտելը» /հատուկ եմ չակերտների մեջ գրել/:
    Ես նույնպես պահք եմ պահում և ուտելուս մասին չեմ մտածում: Ինչ որ հաճելի է իմ քիմքին, ես աշխատում եմ չօգտագործել: Պահքը նաև այդ խորհուրդն ունի: Զերծ պահելով քեզ հաճելի բաներից և փոխարենը աղոթելով ու Աստծուն գոհություն հայտնելով, Ավետարան ընթերցելով շատ ավելի կարևոր գործ արած կլինես ինքդ քեզ համար, քան որ ուտելիքի և ուտելու մասին մտածելը:

    Հ.Գ. կիսաքուն եմ: Խնդրում եմ ներեք ինձ թերի մտքերի համար: Ուղղակի շատ ուզեցի եդ մասին մի քիչ խոսել:
    Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...

  13. #12
    SamSevan SamSevan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2008
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ Պահք

    Բառև ձեզ ես կուզեի իմանայի մահքը մենակ ւտելով են պահում????
    Նախապես շնոռհակալութույն!

  14. #13
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ Պահք

    Մեջբերում SamSevan-ի խոսքերից Նայել գրառումը
    Բառև ձեզ ես կուզեի իմանայի մահքը մենակ ւտելով են պահում????
    Նախապես շնոռհակալութույն!
    Ողջույն Ձեզ.

    Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. ՙՄեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել՚: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. ՙՈվ ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է՚ (Հռոմ.14:3):

  15. #14
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ Պահք

    ես մի հատ օֆֆտոպ հարց ունեմ ճեմարանում ինտերնետ կա՞

  16. #15
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ Պահք

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    ես մի հատ օֆֆտոպ հարց ունեմ ճեմարանում ինտերնետ կա՞
    Ճեմարանի շենքում ոչ, բայց Մայր Աթոռի տարբեր կառույցներում կան:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •