"Զովքի" մուննաթոտ աշխատողները:
"Զովքի" մուննաթոտ աշխատողները:
Ակումբի ծայրահեղականները
Ֆեյսբուքահայության մի քանի ճտպտ դեմքեր,վերջը բլոկեցի
Էն որ հրապարակավ հաջող անելուց հետո էլի հետ են գալիս:
I may be paranoid but no android!
Jarre (10.02.2017)
էն որ հայրը 10 տարեկան տղայի հետ ֆուտբոլ քննարկելիս ասումա «հորս արև առաջի խաղակեսում գոլ չխփին», հենց նոր, կանգառում ))
Sent from my MI 5 using Tapatalk
Որ մարդիկ խոսք կազմելու հետ խնդիրներ են ունենում ու դա արտահայտվում ա «հա՞» միջանկյալ անիմաստ հարցադրումով:
- հայրիկս, այդ մասին շատ էր.... ուրեմն... հա՞... մտածում
- ուրմեն մենք գնում էինք խմելու... հա՞.... մեկ էլ անձրևը վրա տվեց
- սենց ասեմ... քուրըս... ամեն տարի էտ ոճխարի միսը իրանկ բերել հանձընել են... հա՞... ամեն ինճը նորմալ էղել ա փողըն է տըվել են...
Ախպեր հա՛, հա՛, հա՛ տենց ա, ինձնի՞ց խի ես հարցնում:
նա մարիամն է, մարիամն իմ կոլեգան է։ նա իսկական հայուհի է և նաիրյան գենի դալար կրողը։ սեքսիստական, էյջիստական, ռասիստական, հոմոֆոբ ու հանրապետական քոմենթները ամեն ինչի մասին էնքան են սղոցում նյարդերս, որ չգիտեմ, ուղղակի չգիտեմ, թե ոնց եմ դիմանում։ մարիամը նաև շատ ինտելեկտուալ և կարդացած աղջիկ է, այդ իսկ պատճառով նա հաճախ է խոսքի մեջ ծեփում անգլերեն բառեր և արտահայտություններ, լայք յու նոու, լայք, դեր ար սամ ուորդս, լայք ին սամ փոյնթ, լայք լայք, լայք քիլ յորսելֆ։ մի եղեք մարիամի պես։
եթե մի օր ես գործատու լինեմ ու աշխատողներ ունենամ, (ինչը երբեք չի լինի) էս մեծ տառերով գրած կպցրած ա լինելու պատին։
Վերջին խմբագրող՝ Նիկեա: 15.04.2019, 19:05:
Երևի 1 տարուց ավել անցելա էս դեպքից, բայց նենց եմ ներվայնացել, որ երևի սախ կյանքս չմոռանամ։ Նենց, որ քիչ էր մնում ինձնից մի 40 տարի մեծ մարդուն իչցնեի հատակից էլ ցածր մակարդակի։
Ուրեմն լարվածոտ աշխատանքային օրա մեկել անմիջական ղեկավարս մտավ սենյակ մի հատ հեռախոս տվեց ու խնդրեց լավության կարգով գործը առաջ քցելու հանար viber ից միհատ նկար տպեմ էտ մարդու համար(ում հեռակա կարգով գիտեի), եսել չմերժեցի ու վերցրեցի, էտ պահին պրինտերը խնդիր տվեց մի 3 րոպեով։ Էտ ընթացքում հեռախոսի տերն էլ ղեկավարս էլ կողս կայնած էին
Դե պարզա, որ լարվում ես սպասելուց։
Բայց մեկել էս մարդը նենց մունաթով, թե բա <տպում էս տպի հո քո ժամանակը չունենք>։
Գույնս ընգավ, էտ մոմենտին ուզում էի սեղանիս վրի էղած չեղածը ջարդեի գլխին։ Չգիտեմ ոնց պահեցի ինձ։
Բախտը բերեց ղեկավարս էր խնդրել, ղեկավարիս հարգելով, երևի բառի բուն իմաստով <կարմրած> դեմքով կուլ տվեցի։
Բայց հաջորդ անգամ հաստատ չեմ պահելու ինձ տենց դեպք պատահելուց։
Ես քեզ լավություն անեմ դու ....։
Էսել միհատ կյանքի դաս ժողովուրդ ջան։
Վերջին խմբագրող՝ A. Hayrapetyan: 02.12.2019, 22:33:
Բասերը։
Ինձ քիչ բաներով կարելի է հունից հանել, բայց բասերով կարելի է։
Բարեբախտաբար, ոչ ներկա, ոչ նախկին մշտական բնակությանս վայրերում տենց հարևաններ չեմ ունեցել, որ բասերով հարուստ երաժշտություն լսեն պարբերաբար։ Էպիզոդիկ պատահում է իհարկե, պլյուս հաճախ եմ ճամփորդում։
Ռիո-դե-Ժանեյրոյում airbnb բնակարան էի վարձել 8-րդ հարկում։ Թարսի պես էդ օրերին ֆուտբոլի Ամերիկայի գավաթի եզրափակիչն էր։ Խաղում էին Բրազիլիան ու Պերուն։ Շենքիս դիմացի առաջին հարկում էլ բար կար։ Ցերեկը ժամը երկուսից երաժշտությունը սկսվեց։ Ժամանակավորապես ընդհատվեց միայն հինգի կողմ, երբ խաղը սկսվեց։ Հասկացա, որ եթե Բրազիլիան հաղթի, սրանք մինչև ուշ գիշեր համը հանելու են։ Ինքս էլ սկսեցի հեռուստացույցով խաղը դիտել ու ամբողջ սրտով Պերուին երկրպագել։ Բայց ավաղ, Բրազիլիան հաղթեց, ու վատագույն ակնկալիքները իրականացան։ Ռիո-դե-Ժանեյրոն էլ այն քաղաքը չէ, որ երեկոյան դուրս գայի, հանգիստ զբոսնեի։ Բնակարանը դղդրդում էր։ Ալկոհոլային խմիչքներ կային ձեռքի տակ, որոշեցի խմել, գուցե ավելի թեթև տանեմ։ Բայց ոչ միայն չօգնեց, այլև ավելի կատաղեցի։ Սկսեցի պատուհանից տարբեր լեզուներով գոռալ որ դադարեցնեն, վրաները փափուկ կոնֆետներ շպրտել (լավ է, նույնիսկ հարբած վիճակում ինձ կարողացա զսպել, որ կարծր իրեր չշպրտեմ)։ Զանգ եկավ домофон-են, շենքի մենեջերն էր երևի, ասացի, որ պորտուգալերեն չեմ հասկանում։ Տանտիրուհին whatsapp-ով գրեց, բա թե ասում են՝ քո պատուհանից ձվեր են շպրտվում, ճիշտ է թե սուտ։ Անկեղծորեն պատասխանեցի, որ ես ձվեր չեմ շպրտել, չնայած կուզենայի շպրտել եթե ունենայի։ Վերջում ոչ ես իրեն review գրեցի, ոչ ինքն ինձ։
Quyr Qery (03.12.2019)
Եղունգ կրծողները, օրինակ։
Varzor (10.12.2019)
որ աշխատավայրում ամեն աթոռիդ հետևով անցնելիս րոպեն մեկ դղկացնում են քո աթոռին
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Youtube-ի գովազդները:
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ