Պարապ, բամբասկոտ մարդիկ:
Պարապ, բամբասկոտ մարդիկ:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Նյարդերիս վրա ազդում ա էն, որ Հայաստանում ամուսնուս ամեն տեղ սփյուռքահայի կամ արտասահմանցու տեղ են դնում ու փորձում խաբել։ Նախ և առաջ՝ տեսքով պայմանավորված, դե, իր մեղմիկ– քաղաքավարի խոսելաձևն էլ վրադիր՝ լրիվ փչացնում ա ամեն ինչ։ Հատկապես ինչ–որ բան առնելիս, երբ ապրանքները ֆիքսված գին չունեն, հենց սկզբից, դեռ ձայնն էլ չլսած՝ նայում են Վազգենի «ոչ այս երկրից» մակնիշի դեմքին ու մի հատ հո ԹԻՎ չեն կրակում։ Էն օրը վերնիսաժից մի բան էինք առնում, որից մի քանի օր առաջ էլ էինք առել 1500 դրամով, իսկ էդ անգամ էն նախորդը չկար, մի ուրիշ տեղ տեսանք, գինը հարցրինք, սկզբում 3000 ասեց, ընդ որում՝ չափն էլ մեր նախորդ առածից մի քիչ փոքր էր, ասեցի, որ մի երկու օր առաջ դրանից մեծը կես գնով եմ առել, սկզբում 2500 իջեցրեց, հետո տեսավ՝ չի կպնում, 1500–ով համաձայնեց։ Ես էլ արդեն որոշեցի, որ սրանից հետո մի բան առնելիս ինքը պիտի մի կողմ քաշվի, ես խոսեմ. փառք աստծո, ես սփյուռքահայի տեսք չունեմ
։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
VisTolog (23.01.2014)
Chuk (23.01.2014)
Դե կատակում էի, Ան
Բայց ամեն կատակի մեջ էլ, ասում են, ճշմարտություն կա: Բոլորի մեջ կա թե չէ, չգիտեմ, սրա մեջ կա: Ասեմ էդ ճշմարտությունը: Վերնիսաժից օգտվողների մի 90 տոկոսը կարծում եմ սփյուռքահայերն են (էդ թվում նոր գնացածները), տուրիստները, ու արտասահմանում ապրողների համար նվեր առնողները:
Օրինակ ես վերջին անգամ երևի մի 5 տարի առաջ եմ վերնիսաժից առևտուր արել, էն էլ ԱՄՆ նվեր ուղարկելու համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սոլարիայի բնակիչները:
Էն երևույթը, որ արական սեռը իգական սեռին ձեռքով ա բարևում
Սիրուն չի էլի![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Ու ընդհանրապես շատ սիրուն բան ա, երբ կինն ու տղամարդն իրար ձեռքով են բարևում: Հակառակը, ինձ ներվայնացնում ա, երբ ժամանում ա մի տղա, աղջիկներին ասում ա ուղղակի բարև, ընդհանուր նենց օդի մեջ, իսկ տղաներին հատ-հատ ձեռքով բարևում ա: Մի տեսակ ոնց որ աղջիկները մարդ չլինեն:
erexa (25.01.2014), Jarre (04.02.2014), Sagittarius (25.01.2014), Նաիրուհի (25.01.2014), Վոլտերա (29.03.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ