Երեքնուկ, համաձայն եմ հետդ։ Շնորհակալություն այս հարցին անդրադառնալու համար։ Փորձեմ շարունակել միտքդ։
Իմ նյարդերի վրա ազդում է վերոնշյալ երևույթը ու նաև այն, որ էսօր յուրաքանչյուր չստացված արվեստի գործ անվանում են «խորը արվեստ, որ ամեն մեկը չի, որ կարա հասկանա»։ Էսօր համատարած երևույթ ա, որ թե՛ նկարչության, թե՛ երաժշտության մեջ խառը խուռը ստեղծագործությունները պիտակավորում են որպես ավանգարդ ու վերջ, դրանով ամեն ինչ ասված է՝ չես հասկանում էտ քո պրոբլեմն ա.... Բայց նաև հասկանում եմ, որ եթե ինչ որ մեկը ինչ որ բան կոչում է արվեստ, ուրեմն դա արվեստ է....
Նաև նյարդերիս վրա ազդում է մեկ ուրիշ երևույթ։ Ես շատ նորմալ եմ վերաբերվում երաժշտական բոլոր ոճերին։ Աշխատում եմ չունենալ ստերեոտիպեր երաժշտական ոճերի նկատմամբ։ Բայց ահավոր տխրում եմ մի բանից։ Ռաբիզ համերգների մեծ մասի ժամանակ Մարզահամերգային համալիրը լեփ լեցուն է լինում։ Իսկ դասական, սիմֆոնիկ համերգների ժամանակ շատ անգամ սրահը կիսադատարկ է։ Էլի եմ կրկնում, չունեմ կանխակալ տրամադրվածություն ռաբիզի նկատմամբ, բայց երբ ազգովի միայն դա ենք լսում, դա ոչ միայն ազդում է նյարդերիս, բայց նաև խորը անհնագստություն պատճառում։





Մեջբերել

Էջանիշներ