1. Ներվայնանում եմ, երբ քննությանը պատրաստ գնում եմ պատասախանում եմ, դասախոսը ցածր ա գնահատում ու ասում ա "քիչ ես պարապել":
2. Ներվայնանում եմ, երբ ուզում եմ քնել, հարևանների "մուզիկան" խանգարում ա:
3. Ներվայնանում եմ, երբ ճիշտ եմ լինում, ինձ համոզում են, որ սխալ եմ:
4. Ներվայնանում եմ, երբ քնած եմ լինում, հեռախոսի զարթուցիչը ինձ քնից հանում ա:
5. Ներվայնանում եմ, երբ սիրածս թիմը նվազագույն հաշով մինչև խաղի վերջը հաղթում ա, վերջում գոլ ա բաց թողում:
6. Ներվայնանում եմ, երբ Հայաստանի հավաքականը (կամ հայկական թիմերը) պարտվում են, մյուս օրը լրատվամիջոցները ասում են, "մեր թիմը հիանալի խաղաց":
Էջանիշներ