Ես չեմ մեղադրում մարդկանց` չհավատալու մեջ, քանի որ չեն կարողանում տրամաբանական վերլուծության ենթարկել: Դա նորմալ է: Խնդրում եմ վերստին կարդալ հետեւյալ տողերը, շատ ուշադիր եւ չկտրել որեւէ գրվածք` կոնտեքստից: Հակառակ դեպքում կարելի է ժամերով բանավիճել:

Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
Ներեցեք, որ ներխուժում եմ ձեր բանավեճի մեջ, եւ ամենեւին նկրտում չունեմ փաստաբանի դեր ստանձնել, առավել եւս` համոզված եմ, որ սելավին առանց իմ օգնության էլ յոլա կգնա... Սակայն ես կարծում եմ, որ նա նկատի էր ունեցել ոչ թե ձեր տրամաբանության ճղճիմությունը, այլ ընդհանրապես տրամաբանության ճղճիմությունը` Աստվածային գործերի քննության ժամանակ: Ես ինքս համամիտ եմ այն մտքին, որ կան երեւույթներ, որոնք անհնար է քննել տրամաբանորեն, քանի որ մեզ ընդամենը հասու է այն, ինչ մենք պետք է գիտենանք, իմա` Աստվածաշունչը դա գիրք է այն մասին, ինչը պիտի գիտենանք ու ինչին հավատանք, այլ ոչ թե քննարկենք` հարկ է հավատալ, քանի որ տրամաբանական քննության երբեմն չի ենթարկվում, թե ոչ: Առավել եւս, եթե հաշվի ենք առնում, որ տրամաբանությունը, գլոբալ առումով, եւս աստվածային արարչագործության մասնիկ է: Այսինքն, մենք ուզում ենք Աստծո գործերը մեկնել այն հնարավությունով, որը ինքն է պարգեւել մեզ այնքանով, որքանով դա մեզ անհրաժեշտ է, մեկին շատ, մյուսին` քիչ, սակայն, այնուամենայնիվ, ճղճիմ, կենցաղային անհրաժեշտության քանակով:

Այսինքն ես կարծում եմ, որ սխալ մեկնակետ է ընտրված բանավեճի համար: Մենք կամ միանշանակ ընդունում ենք, որ "անքննելի են գործերն Աստծո", կամ ընկնում ենք մի հորձանուտի մեջ, որը մեզ հանգեցնելու է հակման` դեպի աստվածամերժությունը:
Կամ` կամ: Այսինքն Ձեր իրավունքն է ընտրել որեւէ մի տարբերակ: