Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
Փաստորեն, "զուգարանային տնտեսություններ" ստեղծելու խնդիր կա
Էս կես կատակ, կես լուրջ, բայց չէի ուզենա, որ թեման ընթանար այս ուղղությամբ:
Չգիտեմ, թե թեման ինչու չես ցանկանում որ ընթանա այս ուղղությամբ, սակայն ես խոսելով զուգարանային խնդրի մասին, շատ լուրջ ձևով էի այդ հարցին նայում:
Սա ուզենք թե չուզենք, զզվենք թե չզզվենք, ամենաառաջին ու լուրջ խնդիրն է:
Միայն մի ակընթարթ պատկերացրու հարավ-կորեացի ծերերին մեր բնության մեջ զուգարանի փնտրտուքի մեջ, ու ամեն ինչ լավ կհասկանաս:
Հետո, զուգարան ասելով ինկատի ունեմ առաջին հերթին իդեալական մաքրություն և անուշահոտ բույրեր: Ինչպես եվրոպայում է: Իսկ այնտեղ /օրինակ Պրահայում/ հասարակական զուգարանները ավելի մաքուր են, քան մեր լավագույն հյուրանոցների զուհարանները:
Ու հետո չիմանաս, որ սա ապահովելը խաղուպար է: Մեր ժողովրդի մենթալիտետը /երբ կեղտոտում են ունիտազի կողքին/ սա ապահովվելու համար ամենամեծ ջանքերն է պահանջելու :