Ողջույններս....

Գիտես, ես էլ եմ էն եզակիներից, քո նման, որ մտածում էի ՀՀ-ում տուրիզմի զարգացման հետագայի հետ կապված: Նախ, անելիքներ շատ կան, քանի որ պետք է ներկայացնել ՀՀ որպես զբոսաշրջային կենտրոն աշխարհին, այսինքն մարքեթինգային աշխատանքները մեծ են: Այս ուղղությամբ, CNN-օվ գովազդային տեսահոլովակ է ցուցադրվել, բայց դա չեմ կարծում բավարար է արտաքին աշխարհում ներկայանանալու համար: մյուս կողմից զարգացած չեն ենթակառուցվածքները, մասնավորապես խոսքը գնում է հեռավոր, անհասանելի, բայց զբոսաշրջության տեսանկյունից մեծ հետաքրքրություն ներկայացնող գյուղական համայնքների մասին, այնտեղ հյուրանոցների, ճանապարհային սանհանգույցների բացակայության մասին: Վերջինս, հատկապես նշվում է զբոսաշրջիկների հարցումներում, հետո բարձր գների առկայությունը, և ոչ միայն սուվինիրների, այլև ինքնաթիռի տոմսեր...ու սենց...կարելի ա խորանալ էս թեմայով...ինչ անել: մյուս կողմից ինչ ներկայացնել...ինչո՞վ գրավել արտասահմանյան զբոսաշրջիկին: [COLOR="DarkRed"]Մշակույթ...հիմնականում եկեղեցիներ, խաչքարեր...
Հանգիստ.... շատ եմ ողջունում Ծաղկաձորի մոդեռնացումը ու ես կասեի հայկական տուրիզմի մայրաքաղաքի համբավի ստեղծումը...
Էկոզբոսաշրջությունը կլիմայական փոփոխությունների մեր օրերում շաաաաաաաատ էական է, հատկապես մեր չքնաղ բնությամբ....
Հ.Գ. կարելի է՞ իմանալ Ձեր, տուրիզմով հետաքրքրվածության, պատճառը:
Շարունակելի.............
Էջանիշներ