Ժողովուրդ ջան, ուրեմն էսօր Սեդային եմ տեսել, իսկ նա էս թեմայի ակտիվ մասնակիցներից էր: Ինձ հիշեցրեց, որ տարիներ առաջ էստեղ ինչ-որ բաներ էինք որոշել: Ճիշտն ասած, փնտրեցի ու չգտա էդ գրառումները, բայց վստահ եմ, որ եղել են: Երևի զրուցարանում էր, հետո կորավ-գնաց:

Հա, ասածս ինչ էր: Եկել եմ խոստումս կատարելու: Ո՞վ է գալիս հավաքվենք, ֆրանսերեն զավզակլամիշ անենք: Էստեղ ընդունվում են առաջարկներ: Քննարկենք, ընդհանուր հայտարարի գանք: Իմ միտքը սա է. ոչ մի ուսումնական բան, ոչ մի կոնկրետ թեմա, ոչ մի բան: Ուղղակի հավաքվում ենք, մի բան խմում ու էն, ինչ պիտի հայերեն զավզակեինք, ֆրանսերեն ենք զավզակում: