User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Ֆրանկոմանների ակումբ :)

  1. #16
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա՛, Փարիզը որպես քաղաք եվրոպական մյուս քաղաքներից գրեթե չի տարբերվում: Իսկ Էյֆելյան աշտարակից տրաքվում եմ: Ա՛յ, Աստվածամոր տաճարն ուրիշ է… Հիշում եմ՝ ոնց խեղճ տատիկիս համոզեցի, որ բարձրանանք: Ո՜նց էր շունչը կտրվում, բայց չէր փոշմանել… Էն հրեշիկների հետ էլ նկարվել եմ:
    Դու դեռ ստե՞ղ ես

    Հա, ես էլ ծնողներիս հատուկ հրահանգ էի տվել Քվազիմոդոյի զանգերի մոտ նկարվել... խեղճերը ամառվա փարիզյան անտանելի շոգին հերթ էին կանգնել, բայց հրահանգս կատարել էին
    Ճիշտն ասա, Էյֆելը չես սիրում, որովհետև Հեմինգուե՞յն էլ չէր սիրում...
    Ես ուզում եմ միայն գիշերով տեսնել...

    Իսկ ցերեկով տեսել եմ, էն էլ մի քանի անգամ... երազում... լուրջ եմ ասում, գնում եմ Փարիզ ու փնտրում եմ Էյֆելյան աշտարակը... ծայրը ամեն անկյոնց տեսնում եմ, բայց ոչ մի ձև չեմ կարողանում գտնել... Ես նույնիսկ Երևանից Փարիզ հասնելու կարճ (իրական) ճանապարհը գիտեմ, բայց ձեզ չեմ ասի Միշտ էդ ճանապարհով եմ ընկել Փարիզ, իրական կյանքում էլ, որ երթուղայինով կողքով անցնում եմ, հայացքս անընդհատ դրա վերջում երևացող սուր ծայրին է... (չեմ ասի, թե ինչի սուր ծայրին, թե չէ էլ էդ երազից չեմ տեսնի, առանց այդ էլ վաղուց եմ տեսել վերջինը...)
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. #17
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Ճիշտն ասա, Էյֆելը չես սիրում, որովհետև Հեմինգուե՞յն էլ չէր սիրում...
    Չէ՛… Չգիտեմ, թե որտեղից է այդ հակակրանքը: Ոչ մի սիրուն բան չկա մեջը: Հա՛, գիշերով ուրիշ է: Գիշերային Փարիզն ընդհանրապես ուրիշ է: Իսկ զանգը ես նկարել եմ… Մենակ մեկը՝ ամենամեծը: Մոտը չկարողացա նկարվել. շատ մեծ էր, տեղն էլ քիչ էր. մի կերպ տեղավորեցի, որ գոնե իրեն նկարեմ:

    Միշտ էդ ճանապարհով եմ ընկել Փարիզ, իրական կյանքում էլ, որ երթուղայինով կողքով անցնում եմ, հայացքս անընդհատ դրա վերջում երևացող սուր ծայրին է... (չեմ ասի, թե ինչի սուր ծայրին, թե չէ էլ էդ երազից չեմ տեսնի, առանց այդ էլ վաղուց եմ տեսել վերջինը...)
    Չլինի՞ հեռուստատեսության աշտարակի մասին ես ասում: Երբ նոր էինք վերադարձել Պրահայից, եղբորս աչքով ընկավ էդ աշտարակը ու բացականչեց.
    - Մա՜մ, նայի՛ր, էյֆելյան աշտարակն է:

  3. #18
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չլինի՞ հեռուստատեսության աշտարակի մասին ես ասում: Երբ նոր էինք վերադարձել Պրահայից, եղբորս աչքով ընկավ էդ աշտարակը ու բացականչեց.
    - Մա՜մ, նայի՛ր, էյֆելյան աշտարակն է:
    Չէ, էդպես էլ գիտեի, որ առաջին միտքը ինքը պիտի լինի... քանի որ սուր ծայրով բարձր բաներ քաղաքում քիչ կան, խնդրում եմ` չգուշակել, թե չէ հրաշքը կկորի...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  4. #19
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերխիո ջան, հա~, ճարտարապետությու~նը... Չնայած, մեկ-մեկ ինձ թվում է, թե միգուցե Եվրոպայի ընդհանուր ճարտարապետությունից քիչ է տարբերվում (հանած չորս բան` Էյֆել, Փարիզի Աստվածամոր տաճարը, Մոնմարտրը, Վերսալի պալատը)...
    բա Հաղթանակի կամարը ? ,Պեր Լաշեզը ,Բուլոնյան անտառները... ?
    Բայց հաստատ շատ է տարբերվում եվրոպական քաղաքներից ,օրինակ `իմ իմանալով շատ գեղեցիկ է Պրահան ,բայց դե ֆիլմերից ,նկարներից տեսածներով կարող եմ եզրակացնել ,որ Փարիզը չես համեմատի այլ մայրաքաղաքների հետ , Փարիզի կոլորիտը ուրիշ ա , են բացօթյան սրճարանները ամնե ինչ արժեն ,մի բաժակ կապուչինո կխմեյի սիրելիիս հետ

  5. #20
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հաստատ շատ է տարբերվում եվրոպական քաղաքներից ,օրինակ `իմ իմանալով շատ գեղեցիկ է Պրահան ,բայց դե ֆիլմերից ,նկարներից տեսածներով կարող եմ եզրակացնել ,որ Փարիզը չես համեմատի այլ մայրաքաղաքների հետ ,
    Չէ, ուղղակի ֆրանսիական կինոն ա ուրիշ

    իսկականից, ֆրանսիական կինոն, մեծ մասամբ, կարելի է մի քանի կադրից ճանաչել... օպերատորական աշխատանքը, գույները, կերպարները... ամեն ինչ յուրահատուկ են...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  6. #21
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Սկսեցինք.
    Ֆրանսիայի նկատմամբ ունեցածս սերը մեխանիկորեն փոխանցվեց ինձ հայրիկիցս, որ մի ժամանակ հաճախ էր մեկնում գործի բերումով։ Պուճուր ժամանակվանից իմ մեջ սկսեց ձևավորվել երազանք ոչ միայն լինել ֆրանսիայում, այլև սովորել /դե քիչ մնաց/։
    Երբ կարդացի Դեվիդ Վեյսի «Օգյուստ Ռոդեն» կենսագրական ստեղծագործությունը , ինձ թվաց թե 19-րդ դարի ու 20-ի սահմանում եմ, ապրում եմ ֆրանսիայում ու փոքրիշատե ճանաչում եմ նույնիսկ այդ ժամանակվա գրականության ու արվեստի զիլ դեմքերին՝ Հյուգոյին, Զոլային, Ռենուարին, Մոնեին և այլն...
    Ռոդենի կյանքը, ֆրանսիացի մարդու դիմագիծը, պայքարը, էդ ամեն ինչն այնքան տպավորիչ էր...
    Երբ Ասում են բոհեմական կյանք, չգիտես ինչու հենց Ֆրանսիայում եմ տեսնում դա ու միանգամից հիշում եմ Ազնավուրի համանուն երգը...
    Նախադեռահասական տարիքում իմ հերոսուհին Կոզետն էր, հերոսը Բոնապարտը..զիլ ա, չէ՞...
    Կվազիմոդոն էլ փեսացուս էր, եթե մինչև վերջ հացս չուտեի
    Կոսմետիկան նախընտրում եմ հիմնականում ֆրանսիականը։ /Loreal հատկապես/
    Օծանելիքը դե էլ չասեմ
    Ֆրանսերեն պարապում եմ արդեն երեք տարի ու որ անհրաժեշտ արդյունքին չեմ հասել զուտ ծուլությունից, ժամանակից, մեկ էլ «պարտականություն» ածականից ա, բայցևայնպես պաշտում եմ ֆրանսերենը
    էէէէ..հիմա չեմ կենտրոնանում. հետո կգրեմ
    մանրամասն կանդրադառնամ արվեստին ու գրականությանը...
    Միայն ավելացնեմ, որ հենց հիմա վայելում եմ Ազնավուրիս ''Qu' avons-nous fait de nos vingt ans'' երգը ու մտածում, թե ինչ կլինի իմ քսան տարեկանում
    Մեկ էլ քանի հիշում եմ. իրականում հիմա երազանքս, ոչ թե Ֆրանսիայում, այլ վերջինիս ու իսպանիայի սահմանում մի շաբաթ բասկերով հիանալն է
    Շարունակելի.../տրամս այ սենց ա ուղղակի/

  7. #22
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Վայ, փաստորեն գրել ես
    Ֆրանսիայի նկատմամբ ունեցածս սերը մեխանիկորեն փոխանցվեց ինձ հայրիկիցս, որ մի ժամանակ հաճախ էր մեկնում գործի բերումով։
    Ճիշտ հիշեցրիր... գուցե ինձ համար էլ հայրիկիս ուղևորությունները դեր խաղացին... եսի՞մ...
    ընդհանրապես լավ ես գրել մանավանդ Քվազիմոդոյի պահը

    նախորդ չէ նախորդ գիշերը վերցրեցի դասագիրքն ու առաջին 4 դասը անցա, ավելի շուտ կրկնեցի իմացածս, հետն էլ սովորեցի նոր բառեր`
    une Fenetre, un plancher, un plafond, un mouchoir, un sac, une cravate...
    Ե՞րբ ա էս ամեն ինչը նորմալ մտնելու գլուխս, որ էլ տետրին նայելու կարիք չունենամ (ոչ թե հիմիկվա պես)
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  8. #23
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Վերևի գրառումներս ավելի ընդհանրացնելու համար

    ֆրանսիական ինչ եմ սիրում

    Ֆուտբոլ- Հավաքականը և Լիոնի<<Օլիմպիկ >> , Մարսելի <<Օլիմպիկ>>
    Մարզիկ-Զիդան ,Անրի ,Գալլաս ,Թոնի Պարկեր
    Ավտոմեքենա-Պեժո
    Օծանելիք-Givenchy
    Կինո- ու ընդհանրապես ամենասիրելի ֆիլմը` <<Մայրիկ>>
    Ռեժիսոր-Անրի Վեռնոյ ,Ալեն Բերբերյան
    Դերասան- Ժան Ռենո , Վենսան Կասսել ,Ժ.Դեպարդյե
    Դերասանուհի-Սոֆի Մարսո
    Քաղաք-Մարսել / չնայած չեմ եղել /
    Գրականություն- Դյումա ,Հյուգո
    Նկարիչ-միանշանակ Ռենուար
    Պատմական դեմք-Նապոլեոն
    Պետական գորժիչ-Շառլ Մորիս Թալեյրան

    շարունակել ...
    Վերջին խմբագրող՝ Սերխիո: 06.02.2008, 20:27:

  9. #24
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավտոմեքենա-Պեժո
    Մանավանդ էն պուճուր-սիրուն-նուրբիկ մեքենաները...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  10. #25
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Ես էլ եմ ոտից գլուխ ֆրանկոման ինձ ձեր ակումբ ընդունում ե՞ք

    Ռեժիսյոր -Լյուկ Բեսոն
    Դերասանուհի -Սոֆի Մարսո , դերասան -Ժան Ռենո
    Ֆիլմ -Լեոն
    երգչուհի- Լառա Ֆաբիան , երգիչ- Շառլ Ազնավուր ...
    Էլ չասած Ֆրանսիական ռեպի մասին , որի համար գժվյում եմ
    Ֆուտբոլիստ- Թիերի Անրի
    Փարիզի Աստվածամոր տաճարը , Մոնմարտրը , Վերսալի պալատը ,Լուվրը
    Բայց եկեք համաձայնենք , որ մի այն ֆրանսիացիները կարող են իրենց ֆիլմերի միջոցով տասնամյակներ շարունակ ծաղրեն իրենց ոստիկաններին
    Чеширский КотЭ

  11. #26
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ ոտից գլուխ ֆրանկոման ինձ ձեր ակումբ ընդունում ե՞ք
    Բարով եկար
    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց եկեք համաձայնենք , որ մի այն ֆրանսիացիները կարող են իրենց ֆիլմերի միջոցով տասնամյակներ շարունակ ծաղրեն իրենց ոստիկաններին
    Հա, էդ առանձին թեմա է ֆրանսիական կինոյում
    Բայց ինձ ֆրանսիական կինոյում հատկապես դուր են գալիս հետևյալ բաները.
    1, պայծառ, վառ-վառ գույները` կարմիր, կանաչ, դեղին, կապույտ... Էնքան մեծ թեթևություն ու օպտիմիզմ են տալիս էդ ֆիլմերին` անկախ սյուժեից, որ մեկ է, ինչ-որ լուսավոր բան է մնում ֆիլմի դիտումից հետո...
    2, շատ օրեգինալ, գտած ու տեղին ռակուրսները, տեսախցիկի անակնկալ շարժումները...
    3, մառազմատիկ, տափակագույն հումորը, որ միայն ֆրանսիացիների մեկնաբանությամբ կարող է այդքան ծիծաղելի լինել... այսինքն ծիծաղելին հենց ապուշության այդ աստիճանն է օրինակ` "Միլիոն տարի մ.թ.ա."
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 07.02.2008, 21:10:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  12. #27
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց եկեք համաձայնենք , որ մի այն ֆրանսիացիները կարող են իրենց ֆիլմերի միջոցով տասնամյակներ շարունակ ծաղրեն իրենց ոստիկաններին
    ինչպես իրենք են ասում `փարավոնններին

  13. #28
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Բայց հաստատ շատ է տարբերվում եվրոպական քաղաքներից ,օրինակ `իմ իմանալով շատ գեղեցիկ է Պրահան ,բայց դե ֆիլմերից ,նկարներից տեսածներով կարող եմ եզրակացնել ,որ Փարիզը չես համեմատի այլ մայրաքաղաքների հետ , Փարիզի կոլորիտը ուրիշ ա , են բացօթյան սրճարանները ամնե ինչ արժեն ,մի բաժակ կապուչինո կխմեյի սիրելիիս հետ
    Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Պրահան ոչնչով չի զիջում Փարիզին: Երկու քաղաքներում էլ եղել եմ: Ամեն մեկն իր տեղն ունի: Ու ընդհանրապես, եվրոպական բոլոր քաղաքներն էլ իրենց գեղեցկությամբ շատ նման են իրար. մեկը մի քիչ ավելի, մյուսը մի քիչ պակաս: Բայց պետք է ասեմ, որ Լոնդոնն իր գեղեցկությամբ գերազանցում է բոլորին: Եթե այս կամ այն քաղաքը սրանից-նրանից էսքան-էնքան ունի, ապա Լոնդոնում ամեն ինչը շատ-շատ էր: Բայց դա չէր խանգարում, որ ամեն առավոտ մտնեի խանութ, ֆրանսիական առոգանությամբ քրուասան ուզեի, իսկ վաճառողը իտալական առոգանությամբ հետաքրքրվեր, թե որտեղից եմ: Ու հետո էլ ասեր, որ խանութի տերը հայ է:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 12.02.2008, 20:41:

  14. #29
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ վաճառողը իտալական առոգանությամբ հետաքրքրվեր, թե որտեղից եմ:
    իսկ եթե հայ չլիներ , երևի ստիպված պիտի ասեիր Արամ Խաչատրյանի երկրից ես

  15. #30
    թափառական Lady SDF-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.10.2008
    Հասցե
    ԱՄՆ
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Շաբաթավերջին Պիաֆի կենսագրություններից մեկը կարդացի և նորից Պիաֆյան տրամադրության մեջ եմ վերջին մի քանի օրը: La Foule-ը լսելուց (և հատկապես կատարման տեսահոլովակը դիտելուց) չեմ կշտանում: Ո՜նց է ապրում երգը:

    http://www.youtube.com/watch?v=1iNchhJI694
    Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
    Հրանտ Մաթևոսյան

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավորանք Ակումբ ֊ 12
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.03.2018, 18:52
  2. «32 ատամ» ակումբ
    Հեղինակ՝ Cleopatra, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 234
    Վերջինը: 15.05.2015, 17:55
  3. Շնորհակալություն ակումբ.ամ-ին
    Հեղինակ՝ movsal08, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 14.12.2011, 23:21
  4. www.ակումբ.am
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 02.12.2010, 14:23
  5. Ռոք ակումբ
    Հեղինակ՝ HardRock, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 419
    Վերջինը: 02.10.2009, 11:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •