User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Ֆրանկոմանների ակումբ :)

  1. #1
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ֆրանկոմանների ակումբ :)

    Վերջը որոշեցի բացել էս թեման, որովհետև Զրուցարանում մեր փոխանակած կարծիքներն ու Բյուրի` ֆրանսերեն սովորեցնելու խոստումներն արդեն ջնջված են...
    Ինչու՞ եք սիրում Ֆրանսիան, ֆրանսերենը, ֆրանսիականը...
    Հատկապես ի՞նչն եք սիրում...
    Ի՞նչը դրդապատճառ հանդիսացավ, որ սկսեցիք տարվել ֆրանսիական հովերով...
    Ու էլի լիքը հարցեր...

    ---------------------------------------
    Ես անհիշելի ժամանակներից ու անհիշելի (կամ դրանք չեն էլ եղել) պատճառներով սիրել եմ Ֆրանսիան, միշտ ականջներս սրվել են հենց Ֆրանսիայի անուն եմ լսել, էլ չեմ ասում` ֆրանսերեն խոսք... Դե, Ազնավուրը միշտ էլ ներկա է եղել, հատկապես ամեն դեկտեմբերի 7-ին հեռարձակում էին նրա "Հայաստան" երգը...
    Էդպես էլ երբ 99, թե 2000 թիվն էր մի հատված լսեցի "Փարիզի Աստվածամոր տաճարը" ռոք-օպերայից ու խփնվեցի... Գրենգուարի երգերից էր, մտքիցս դուրս չէր գալիս... Քույրիկս, իմ խնդրանքով, ռադիոյից բերեց օպերայի հիմնական երգերը ձայներիզի վրա... Լսեցի-լսեցին-լսեցինք, վերջը ձայներիզը սկսեց "ծամել" ու աղավաղել... Կարդացի գիրքն ու ավելի սիրեցի Հյուգոյին (դպրոցից շատ էի սիրում նրա, եթե անունը ճիշտ եմ հիշում, "Բարիկադներում" բանաստեղծությունը, իսկ "Թշվառները" մուլտսերիալը Հ1-ով իմ ամենասիրելի մուլտերից էր, ոչ մի սերիա բաց չէի թողնում)... Վերջապես էդ ռոք-օպերան էստեղ "մոդա" ընկավ 2001-ին, Հայրենիքի "Համաշխարհային երաժշտության գանձարան"-ով հաճախ ցուցադրում էին, ես էլ մի մասը էդտեղից տեսագրեցի, մյուսը` Հ2-ից (դեռ Պրոմեթևս էր), մենակ Քվազիմոդոյի վերջին երգը, որ Էսմերալդայի վրա լաց է լինում ու գլուխ տալու երգերը չկային... Իսկ դրանք շատ էի սիրում... Բարեբախտաբար, Հայրենիքից տեսագրածը անգլերեն սուբտիտրերով էր ուղակցվում, քույրիկներս օգնում էին, որ հասկանայի... Բայց հետո դադարեցին օգնել, որովհետև հիմա էլ վիդեոյով սկսեցի զզվեցնել, առավոտից-երեկո նայում էի ու լսում, շատ էի սիրում Գրենգուարին իր բոլր երգեով` մանավանդ, որ "Lune" երգի ժամանակ ձայնը չէր հերիքում ու վերջին ճիգերով խռպոտացրած ձայնով էր երգում... Երկար տևեց էս օպերայով տարվածությունս, տեսաերիզն էլ սկսեց փչանալ, Ռուսաստանից CD-ները բերեցին... Հետո Ի-նետով գտնվեցին բառերն ու ես` 11 կամ 12 տարեկան բալիկ, որը ոչ ֆրանսերեն է հասկանում, ոչ էլ նորմալ անգլերեն, որոշեցի թարգմանել երգերը. առաջինը ու Էսմերալդայի "Vivre" երգերը քչից-շատից ստացվեցին, բայց "Belle"-ի երաժշտության մեջ ոչ մի կերպ չէի տեղավորվում... Սկսեցի գամվել հեռուստացույցին հենց որևէ կադրում Փարիզի Աստվածամոր Տաճարն էի տեսնում կամ Էյֆելյան աշտարակի ծայրը... Հետո մեզ մոտ սկսեցին արդեն բեմադրել օպերան, չուզեցի դիտել հայկական տարբերակը, որովհետև հեռուստատեսությամբ տեսել էի ոնց է Գրենգուարը իր գլխին ինչ-որ կարմիր բիզ-բիզ բան դնում ու Քվազիմոդո դառնում...... Բայց պատանեկան բեմադրությունը նայեցի Կամերայինում, բավականին հաջող էր` ամբողջն իրենց ուժերով էին արել... Հետո սկսեցի հետաքրքրվել դերասաններով` Պատրիկ Ֆիորի, Հելեն Սեգարա, Գարու` երեքի մեջ էլ հայկական արյուն կա... Վերջը սկսեցի Գարուին հետապնդել` կենսագրություն (Պիեր Գարանյան, ու ոչինչ, որ իրականում կանադացի է, կարևորը` ֆրանսերեն է երգում), CD, մինչև որ վերջապես ինքն էլ մեզ մոտ "մոդա" ընկավ ու կարող էի համերգները համարյա ամեն շաբաթ նայել որևէ ալիքով... Նոր հիշեցի, Համալիրի մոտ ինչ-որ մեծ միջոցառում էր, դասարանցիներով գնացել էինք, լիքը սփյուռքահայեր կային... 2 տարեց կին ֆրանսերեն էին խոսում, որոշեցի անպայման մեջ ընկնել... Կոտրված անգլերենով սկսեցի հարցեր տալ, պարզվեց Կանադայից են` Մոնրեալից, իրենց աղջիկն էլ անձամբ ճանաչում է Գարուին... դպրոցական ֆանատիկ աղջկան դրանից ավել էլ ի՞նչ է պետք, մանավանդ, որ ընկերուհիներիցս մեկն էլ էր իմ խելքին... Նկարվեցինք էդ կանանց հետ ու խոստացան, որ անպայման ցույց կտան Գարուին, ես ինձ ամենաերջանիկ մարդն էի զգում... (կաշմաաար)
    Մի անգամ էլ դասարանով Սբ. Սարգիս եկեղեցի էինք գնացել (միշտ զզվել եմ դասարանով եկեղեցիներ այցելելու ապուշ ավանդույթից), մեկ էլ մի արտասահմանցի մտել է երեխեքի մեջ, ինչ-որ բան է հարցնում, ինձ առաջ հրեցին, ուզում էի հասկանալ ինչ լեզվով է խոսում (գերմաներեն էր), որ լսեց անգլերենին նման ինչ-որ բառեր եմ ասում, ինքն էլ անցավ անգլերենի... Ընդամենը հարցնում էր, թե ինչպես հասնի Փարաջանովի տուն-թանգարան, բայց սխալվեց` ասեց, որ ֆրանսիացի է, ես չողած անգլերենս մոռացա ու չեղած ֆրանսերենով ասեցի. "Je n'parle pas francais.", ինքն էլ, թե` լավ էլ խոսում ես Էդ մի նախադասությունը ինձ հերիք էր, որ ամբողջ օրը շողարձակեի ուրախությունից... Ինչու՞, չգիտեմ, բայց էդ մի կինը իր մի նախադասությամբ ինձ էնքան մեծ լիցքեր տվեց...
    Հետո Ինդոնեզիայի ցունամիի զոհերին ֆրանսալեզու աստղերը երգ ու տեսահոլովակ նվիրեցին, որ Դար21-ով բավականին հաճախ ցուցադրում էին, դա էլ էի շատ սիրում` Ազնավուրով ու Գարուով...
    Հետո Ազնվավուրը համերգ տվեց Հրապարակում Սկզբում ինձ ասել էին, թե Գարուն էլ է լինելու, ու, թեև վաղուց արդեն նրա սկավառակը չէի լսել, բայց էնպիսի մի ճիչ արձակեցի ինստ-ի միջանցքում, որ ինքս ամաչեցի, մի կողմ քաշվեցի, որ չկարծեին, թե ես էի... Բայց համերգը, իհարկե, հրաշք էր... Կուրսեցիրներով շատ հաճելի ժամանակ անցկացրինք, հետո էլ միացա ընտանիքիս անդամներին (էնպիսի տպավորություն էր, որ ամբողջ Հայաստանը էդտեղ էր, լիքը-լիքը ծանոթ հանդիպեցի... 2 վատ բան կար, որ դիմացի շարքերից պարտադիր մի քյառթու ծխում էր ու փչում դեմքներիս, մեկ էլ, որ Լուսինե Թովմասյանը անընդհատ Անձնավուր էր ասում )... Երբ ասացին, որ Հելեն Սեգարան է բեմ բարձրանալու, բոլորի համար անակնկալ ճիչով վեր թռա, որովհետև ուրիշ ոչ մեկին իմ շուրջը էդ անունը ոչինչ չէր ասում... Սպասում էի, որ Էսմերալդայի երգերից կերգի, բայց չերգեց... Ամեն դեպքում, անկրկնելի օր էր, շատ-շատ հաճելի. թե' որպես համերգ ու հրավառություն նոր էր Երևանի համար, թե' որպես մթնոլորտ եզակի էր... Մեկ էլ ե՞րբ Ազնավուրը էդպիսի նվեր կանի (մինչև համերգն էլ ամբողջ հրապարակով Պիաֆի երգերը հնչեցնելով... հենց դրանից առաջ էի կարդացել Ազնավուրի ինքնակենսագրության առաջին գիրքն ու ինձ համար բացահայտել Պիաֆին)...
    Էսքանից հետո էլ ավելի "ֆրանկո-միջավայրում" հնարավոր չի լինել...
    Հաջորդ ֆրանկացումը "Ամելին" էր Առաջին հերթին ու գլխավորապես` որպես ֆիլմ ինձ համար բացահայտում էր, այն էր, ինչ փնտրում էի... համ էլ ֆրանսիական է... Շատ բարի է ու պայծառ... (ահավոր էր, երբ գրեթե նույն նկարահանող խմբի մեկ այլ ֆիլմ դիտեցի` 5 րոպեից անջատեցի, տհաճ-գազանություն էր )... Սկսեցի հետաքրքրվել ֆրանսիական կինոյով, նախորդ տարի Ոսկե Ծիրանի օրերին ու դրանից հետո The Club-ում (սեպտեմբերին) ֆրանսիական-շվեյցարական կինոների ցուցադրություններ էին, որոնց ընթացքում լիքը-լիքը ֆրանսերեն լսեցի... Հետո ծանոթացա մի շատ-շատ հաճելի երիտասարդ ֆրանսուհու հետ, ով մի տեսակ էդ ամբողջ լավ ֆրանսիականի մարմնացումն էր դառել, շատ բաց էր ցանկացած զրույցի ու հարցի համար... էն էլ վերջը շվեյցարացիները գնացին Ժնև, ինքը գնաց Փարիզ ու էդ ամեն ինչը վերջացավ, ու ես մի տեսակ լքվածություն զգացի էդքան շատ ֆրանսիակաինց հետո... ...բայց դեռ երկար ժամանակ էդ օրերի ու միջավայրի տպավորության տակ էի... Էդ ժամանակ էլ սկսեցի կամաց-կամաց ֆրանսերեն սովորել, դեռ շաաատ պարզ մակարդակի վրա եմ, բայց պիտի լավ աշխատեմ... համ էլ բացվեցին Հրապարակի շատրվանները, որոնք էլի ֆրանսիացիների շնորհիվ է, որ ունենք... Ի դեպ էդ Ֆրանսուհին էլ հիացած նայում էր ու ասում, որ Վերսալում ու լիքը-լիքը տեղ էլ տարբեր շատրվաններ ունեն, բայց մերը շատ յուրահատուկ է, էդպիսի գունավոր գեղեցկություն ու ներդաշնակություն շրջապատող շինությունների հետ ինքը դեռ չէր տեսել (խոսում էինք անգլերեն):
    Հիմա մեկ-մեկ Շողակաթի "Հանդիպումներ Էյֆելի" հետն եմ դիտում (թե ինչու՞ հենց սկզբից էլ էդ հաղորդման հետ չսովորեցի... ), դասագրքերը շարել եմ սեղանին ու ուզում եմ շարունակեմ սովորել...
    Երեկ էլ "Культура" ալիքի լուրերով տեսանյութ էին ցույց տալիս Հելեն Սեգարայի` Մոսկվայում տված համերգի մասին, հարցազրուցում մի բան ասեց, որ համ թախծեցի, համ էլ ծիծաղս եկավ ձևակերպման վրա. "Մայրս հայ է, հայրս` իտալացի: Մի քանի տարի առաջ Շարլ Ազնավուրն ինձ հրավիրեց Հայաստան` համերգի, ես էլ մայրիկիս ինձ հետ վերցրեցի, և մենք միասին լալիս էինք հայկական հողերի վրա"...

    Էսքանը՞... Չէ, հազիվ թե, բայց էսօրվա համար էսքանն էլ է հերիք...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (15.08.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,139
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Ես քեզ սպանելու եմ: Հենց գնալուցս առա՞ջ պիտի էս թեման բացեիր… Լավ, մի քիչ էլ ես պատմեմ: Ասեմ, որ ես Ֆրանսիայով բացարձակապես տարված չեմ, չնայած երկու անգամ այնտեղ եղել եմ: Ու չնայած տարված չեմ, բայց ահավոր շատ եմ ուզում երրորդ անգամ լինել, բայց լրիվ մենակ կամ էլ շատ մտերիմ գրող մարդու (օրինակ՝ Ծովոյի) հետ…
    Բայց ֆրանսերենն ուրիշ հարց է… Լեզուն շատ եմ սիրում: Ինչքան էլ դժվար լինի, միակն է, որ առանց ալարելու ինքնուրույն նստում, պարապում էի:
    Իսկ թե ինչու՞ հանկարծ նորից Ֆրանսիա, ավելի կոնկրետ՝ Փարիզ գնալու ցանկություն առաջացավ: Վերջերս կարդում էի Հեմինգուեյի «Տոն, որը միշտ քեզ հետ է» վեպը: Անկեղծ ասած, այդ ժամանակ ո՛չ Հեմինգուեյն էր աչքիս լույսը, ո՛չ Փարիզը: Դե հա՛, Հեմինգուեյ էլի էի կարդացել, բայց կարծիքս սահմանափակվում էր այսքանով. «Լավ գրող է»: Իսկ գիրքը սկսեցի կարդալ, որովհետև հայրս ասել էր, որ այնտեղ սիրածս գրողի՝ Ֆ. Սքոթ Ֆիցջերալդի մասին կա… Բայց դե կարդում էի, ամեն տողը մի քանի անգամ կրկնում, որ լավ հիշեմ, ոնց որ ամեն մի բառը ներծծվեր: Գրականության բաժնում գրել եմ դրա մասին: Ու էդպես Փարիզը սկսեցի սիրել: Դրա համար ուզում եմ նորից գնալ, որ Հեմինգուեյի նկարագրածն ընկալեմ: Յոթ տարի առաջ, երբ Փարիզում էի, ընդամենը մի օր այդ զգացողությունն ունեցա. մորս ընկերուհու հետ չորս ժամ շարունակ զբոսնում էինք քաղաքի փողոցներում: Մի անգամ էլ մի սրճարան մտանք, որ շատ ակումբային տեղ էր, ճիշտ Հեմինգուեյի նկարագրածներից: Իսկ հետո երբ նորից գնացի տատիկիս մոտ, հարցրեց, թե ինչ եմ արել Աննայի հետ, և ես հրճվանքով պատմեցի, նա պատասխանեց. «Առանձնապես ոչինչ չեք արել»: Դե արի ու մի ասա… Փարիզից ոչինչ այդքան լավ չի տպավորվել, ինչքան այդ զբոսանքը:

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Պաշտում եմ ֆրանսերենը, ինչո՞ւ
    իմ նման գզգզված համ ունի ուղղակի

  5. #4
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Մեջբերում Լէգնա-ի խոսքերից Նայել գրառումը
    Պաշտում եմ ֆրանսերենը, ինչո՞ւ
    իմ նման գզգզված համ ունի ուղղակի
    Լրիվ համը տեղ հասցրեցիր

    Բյուր, մի սպանիր... Քեզ բարի ճանապարհ, էս թեման էլ, հույս ունեմ, չի փախնի... Իսկ Հեմինգուեյի Տոնը միշտ ուզում եմ կարդալ, բայց դեռ չի ստացվում, տանն էլ, կարծեմ, չունենք... Առաջիկա ամսվա մեջ կվերցնեմ գրադարանից

    Քանի որ Զրուցարանից էս էլ են ջնջել, նորից գրեմ. Աղասի Այվազյանն իր հարցազրույցներից մեկում ասել է. "Ես, ինչպես հայերի մեծ մասը, փոքր ժամանակ կարծում էի, թե պետք է Փարիզում ծնված լինեի, անգիր էի արել քաղաքի քարտեզն իր բոլոր փողոցներով..."

    Բայց ինչու՞... երևի ինքն էլ չգիտեր... Ես էլ չգիտեմ... Դե, ո՞վ գիտի, է~...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  6. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,139
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Բյուր, մի սպանիր... Քեզ բարի ճանապարհ, էս թեման էլ, հույս ունեմ, չի փախնի... Իսկ Հեմինգուեյի Տոնը միշտ ուզում եմ կարդալ, բայց դեռ չի ստացվում, տանն էլ, կարծեմ, չունենք... Առաջիկա ամսվա մեջ կվերցնեմ գրադարանից
    Ես անգլերեն տարբերակն ունեմ: Եթե ուզում ես, կարող եմ տրամադրել (երբ կուրսեցիս վերադարձնի): Չեմ կարծում, թե ուրիշ լեզուներով համն ու հոտն այդքան տեղը կլինի, ինչքան անգլերենով: Դրա վառ ապացույցն այն է, որ կուրսեցիս երբ տեսավ, որ անգլերենն եմ կարդում ու երբ միասին մի քանի տող կարդացինք, ռուսերենը կիսատ թողեց ու որոշեց իր չիմացած անգլերենով անգլերենը կարդալ:

  7. #6
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    30
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    սկսենք Ֆրանսերենից ... սիրում եմ որովհետև շատ նուրբ, զգացմունքային ու ԿՐՔՈՏ ( ոնց ուզում եք հասկացեք ) լեզու է շատերը Իտալերենը համարում են սիրո լեզու, իմ կարծիքով նրանք չարաչար սխալվում են
    Ֆրանսիան սիրում եմ որովհետև շատ գեղեցիկ քաղաք է! չիշտ է այնտեղ եղել եմ 10 տարեկանում, բայց դա ինձ չի խանգարել սիրահարվել այդ քաղաքին ... կյանքը իրականում շատ հասարակ է, բայց երբ որպես տուրիստ գնում ես քեզ այն տվում է շքեղ ու գեղեցիկ... շքեղության տակ թաքնված է հանգիստ ու նուրբ մի քաղաք գեղեցիկ պուրակներով ու այգիներով, շատ դուր եկավ այն հանգամանքը որ պողոցներում կային ԱՆԹԻՎ ծաղիկներ քայլում էի ու սիրահարվում բոլոր ծաղիկներին հերտով... հետո շատ եմ սիրում Փարիզը իր տանգարանների ու գեղեցիք հուշարձանների, հուշակոտողների համար ... րոմանտիկայի քաղաք է! ... րոմանտիկան մերնում է երբ սկսում ես քայլել դեպի Մոուլին Րոուգե տանող փողոցով ... դուրս չեկավ հյուրանոցը որը չգիտես ինչի շատ ՆԵՂ միջանցքներ ուներ ու փոքրիկ համարներ, չնայած համարվում էր Փարիզի ԼԱՎ հյուրանոցներից...
    Ֆրանսիականը դե նայած ինչ... որոշ երգեր եմ սիրում... Մոպասանին և Ապոլիներին եմ սիրում մի խոսքով շատ-շատ եմ սիրում
    qui sine peccato est?

  8. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,139
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Մի բան էլ հիշեցի… croissant-ը… վա՜խ, դրանից համով ուտելիք չկա: Հիշում եմ՝ առաջին անգամ երբ գնացի, հյուրանոցում էինք մնում (ի դեպ, Արմուլ ջան, ես էլ էի 10 տարեկան), առավոտները դրանից էին տալիս: Ի՜նչ համով էր: Իմ առաջին այցելությունից մի հետաքրքիր բան էլ եմ հիշում. ես, մայրս, եղբայրս, հորեղբայրս և տատիկս հանդիպեցինք Լուվրի բուրգերի մոտ. տարբեր հանգամանքների բերումով նույն ժամանակաշրջանում բոլորս Փարիզում էինք հայտնվել:

  9. #8
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,722
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Օյյյյ դժվար է հիշել, թե հատկապես ինչն է Ֆրանսիան ու ֆրանսիացիներին ինձ հոգեհարազատ դարձնում....
    Նշեմ միայն անուններ, էմոցիաներս պահեմ ինձ.

    Շառլ Ազնավուր
    Էդիտ Պիաֆ
    Ռենուար
    Մոդիլիանի (հա ինչ անենք ֆրանսիացի չի, սաղ կյանքը Ֆրանսիայում ա ապրել)
    Պոլ Գոգեն
    Ժերար Ֆիլիպ
    Օգյուստ Ռոդեն
    Ալբեր Կամյու
    Պոլ Սարտր
    Ֆրանսուազ Սագան
    Վիկտոր Հյուգո
    Արթյուր Ռեմբո
    Ժյուլ Վեռն
    Ժակ Բրել
    Վինսենտ Վան Գոգ
    Շառլ Բոդլեր
    Վենսան Կալես
    ու էլի տենց մի քանի էջ կգրեմ, բայց կարծես թե արդեն պարզ է
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  10. #9
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,722
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    հա մեկ էլ՝ Ռընե Շար

    Վերջ, մնացածը՝ հետո
    Վերջին խմբագրող՝ impression: 02.02.2008, 00:32:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  11. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,139
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Վինսենտ Վան Գոգ
    Հո՛պ, էս մեկը ֆրանսիացի չի: Հետո՞ ինչ, որ կյանքի որոշակի շրջան էնտեղ է ապրել:

  12. #11
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,722
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Թն, որ Մոդիլիանիի մոտ եմ գրել, պատկերացրու, որ Վան Գոգի մոտ էլ կա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  13. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,139
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Թն, որ Մոդիլիանիի մոտ եմ գրել, պատկերացրու, որ Վան Գոգի մոտ էլ կա
    Դե ես ուզում էի, որ Վան Գոգի մոտ էլ գրես ԽՈՇՈՐ տառերով: Խեղճ հոլանդացիք ունեն-չունեն, մի հատ Վան Գոգ ունեն, դու էլ բռնում, սարքում ես ֆրանսիացի:

  14. #13
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    ուպս
    ես գիտեի ,թե այս թեման ֆրանսերենի մասին ,ու քանի որ թե' դպրցում ,թե' բուհում ես ատել եմ ետ լեզուն, գրառում չարեցի,բայց Ֆրանսիան ուրիշ հարց է...

    Ֆրանսիան արդեն 10 տարուց ավել է կարծես իմ երկրորդ հայրենիքը լինի ,չնայած այնտեղ չեմ եղել ,բայց եթե գնամ երևի չուզենամ ետ գալ...տեսնեմ Փարիզը ու մեռնեմ

    Պաշտում եմ Ֆրանսիային իրա ֆուտբոլի հավաքականի համար ,սիրում եմ ֆրանսիական ֆուտբոլը `<<Լիոն>>,<<Մարսելի Օլիմպիկ>>ակումբները
    Զիդանը լրիվ ուրիշ թեմա է, իրա խաթր Մարսել եմ տեղափոխվելու...
    իմ կողմից ամենահարգված պատմական դեմքերից մեկը Նապոլեոնն է

    սիրում եմ Ֆրանսիական արվեստը` հատկապես կինոն ,բոլորն էլ ընտիր են
    դերասաններից սիրում եմ Ժան Ռեանոյի ,Վենսան Կասելի,Դեպարդյեին...

    Շատ եմ սիրում Ադամյոի << tombe la neige>>երգը ...

    Մեկել Փարիզի ճարտարապետությունը

    Մեղսի բոքու ուշադրության համար

  15. #14
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆրանսիան արդեն 10 տարուց ավել է կարծես իմ երկրորդ հայրենիքը լինի ,չնայած այնտեղ չեմ եղել ,բայց եթե գնամ երևի չուզենամ ետ գալ...տեսնեմ Փարիզը ու մեռնեմ
    Հոգով-սրտով համաձայն եմ

    Հա լավ հիշեցրիք`

    Ժյուլ Վեռն
    Զիդան

    նկարիչներին դեռ մանր-մանր բացահայտում եմ, դեռ մենակ կգրեմ
    Կլոդ Մոնե

    Սերխիո ջան, հա~, ճարտարապետությու~նը... Չնայած, մեկ-մեկ ինձ թվում է, թե միգուցե Եվրոպայի ընդհանուր ճարտարապետությունից քիչ է տարբերվում (հանած չորս բան` Էյֆել, Փարիզի Աստվածամոր տաճարը, Մոնմարտրը, Վերսալի պալատը)... Այ շատ եմ սիրում Բարսելոնայի ճարտարապետությունը` Գաուդի...

    Իսկ քաղաքային առումով մենակ Փարիզը չի, որ սիրում եմ... Ծնողներս եղել են նաև Կլերմոնտ-Ֆերրան քաղաքում, փոքրիկ բնակավայրերում, լուսանկարները նայում եմ, երանի տասլի` անչափ խաղաղ, բարի, ծաղկաշատ-շատ-շատ, հաճելի վայրեր...

    Հ.Գ.impression քո ֆրանկոմանության հիմնական պատճառներից մեկը գիտեմ (գրքից ), չե՞ս գրելու էստեղ...
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 02.02.2008, 02:16:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  16. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,139
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Ակումբի" Ֆրանկոմանների Ակումբ :)

    Հա՛, Փարիզը որպես քաղաք եվրոպական մյուս քաղաքներից գրեթե չի տարբերվում: Իսկ Էյֆելյան աշտարակից տրաքվում եմ: Ա՛յ, Աստվածամոր տաճարն ուրիշ է… Հիշում եմ՝ ոնց խեղճ տատիկիս համոզեցի, որ բարձրանանք: Ո՜նց էր շունչը կտրվում, բայց չէր փոշմանել… Էն հրեշիկների հետ էլ նկարվել եմ:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավորանք Ակումբ ֊ 12
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.03.2018, 18:52
  2. «32 ատամ» ակումբ
    Հեղինակ՝ Cleopatra, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 234
    Վերջինը: 15.05.2015, 17:55
  3. Շնորհակալություն ակումբ.ամ-ին
    Հեղինակ՝ movsal08, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 14.12.2011, 23:21
  4. www.ակումբ.am
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 02.12.2010, 14:23
  5. Ռոք ակումբ
    Հեղինակ՝ HardRock, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 419
    Վերջինը: 02.10.2009, 11:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •