User Tag List

Էջ 10 10-ից ԱռաջինԱռաջին ... 678910
Ցույց են տրվում 136 համարից մինչև 141 համարի արդյունքները՝ ընդհանուր 141 հատից

Թեմա: Մկրտություն

  1. #136
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Moonwalker, շնորհակալություն այս կերպ մանրամասն բացատրությանդ համար: Բայց մի քանի մտքեր էլ ես կուզենայի արտահայտել:
    Նախ, դիտարկելով Հովհաննես Մկրտչի պահը, նա հեթանոսների չէր մկրտել, իսկ հրեաներին դավանափոխ չեր անում: Հին Կտակարանից երևում է, որ հրեաներն ունեին ջրով մաքրվելու փորձառությունը (տես Ղևտացվոց գիրքը) : Դրանից ելնելով տեսնում ենք, որ հրեաներին խորթ չէր մկրտության գաղափարը, ու ժողովուրդը Հովհաննեսին որպես մարգարե էր ընդունում ( Ղուկաս 20:6) : Ավետարաններում գրված է, որ Մկրտչի գործունեության նպատակն էր՝
    ա) Քրիստոսի հայտնվելն Իսրայելին ( Մատթ. 3:16-17, Մարկ. 1:7,10-11, Հովհ. 29-34՝ առանձնահատուկ տես )
    բ) Քրիստոսի առջևից գալով, Տիրոջ ճանապարհը պատրաստելու (Ղուկ. 3:4-5, Հովհ. 1:23 )
    գ) ընտանիքներում հաշտություն բերել (Ղուկ. 1:17 )
    դ) հրեաների՝ Իսրայելի ժողովրդի, ապաշխարությունը և Աստծուն դառնալը ( Մատթ. 3:11, Մարկ. 1:4, Ղուկ.1:17)
    Գրառմանդ այս մասի հետ գործնականում համաձայն եմ: Ուղղակի դու կտրել էիր իմ խոսքերը կոնտեքստից: Ես Ժառին ուզում էի ցույց տալ, որ եկեղեցու մկրտությունը տարբերվում է Հովհաննես Մկրտչի մկրտությունից: Անշուշտ հրեաները դեռ վաղուց ծանոթ էին մկրտության խորհրդին: Թեկուզ հենց միայն Տեր Հիսուսի զրույցը փարիսեցի Նիկոդեմոսի հետ.
    «Եւ փարիսեցիների մէջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանաւոր էր։ Սա գիշերով եկաւ նրա մօտ ու նրան ասաց. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»։ Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը տեսնել»։ Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնուել մի մարդ, որ ծեր է. միթէ կարելի՞ է իր մօր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնուել»։ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը մտնել. 6որովհետեւ մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը՝ հոգի։ Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է ձեզ վերստին ծնուել. որովհետեւ քամին ուր ուզում է՝ փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է եւ ամէն ոք, որ Հոգուց է ծնուած»։ Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպէ՞ս կարող է լինել»։» (Հովհաննես 3: 1-9):

    Ինչ ենք նկատում. Նիկոդեմոսը հայտնի, կրթված, ուսուցանող ու գիտակ մարդ էր, բայց ամենակարևորը նա փարիսեցի էր ու նա չվիճարկեց ջրից ծնվելու փաստը, այլ փորձեց պարզաբանումներ ստանալ հոգուց ծնվելու վերաբերյալ: Եթե կոնսերվտիվ փարիսեցին չվիճարկեց մկրտությունը նշանակում է հրեաները անշուշտ ծանոթ էին երևույթին:

    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ ինչո՞ւ Սուրբ, Անմեղ և Կատարյալ Տեր Հիսուսը մկրտվեց, եթե Հովհաննեսի մկրտությունով ադամական մեղքն է մաքրվում:
    Այս մասով հետաքրքրական է ՀԱԵ հայրերի կարծիքները.
    «Սկզբում Ս. Հոգին շարժւում էր ջրերի վրայ, խորհելով արարչագործութիւնը, որի պսակին՝ մարդուն, թշնամին յաղթեց, գցելով մեղքի ջրերի մէջ։ Իսկ այստեղ՝ Յորդանանում, Հոգին աղաւնակերպ իջնելով՝ արարածների ապականութիւնը վերստին հրաշագործեց, յաւիտենից ծածկուած խորհուրդները բացայայտեց, յայտնելով Որդուն՝ Յիսուսին։ Այն ժամանակ երկիրը
    ապականուեց կործանարար ջրհեղեղով, իսկ Յորդանանում՝ մկրտութեան ջրհեղեղով երկիրը կեանք գտաւ ու ոչ թէ արարածներին ընկղմեց, այլ՝ մեղաց գործերը։ Այնտեղ մարդկային ազգի թաղումը ջրերի մէջ ապականութեան հետեւանք էր, իսկ այստեղ՝ թաղումը ջրերի մէջ առաջ բերեց նորոգումեւ կենաց հաղորդութիւն։ Այնտեղ աղաւնին ձիթենու շիւղը բերանին աւետեց բարկութեան մեղմանալու մասին, իսկ այստեղ աղաւնու նմանութեամբ Ս. Հոգին աւետեց կենաց երաշխիքի, Սիրելի Որդու մասին»։
    (Եղիշե)

    Գրիգոր Տաթևացին այս առիթով համարում էր, որ Տերը մկրտվելով՝
    • հանձն առավ մեր սրբման գործը,
    • ջրի մեջ խորտակեց վիշապի գլուխը,
    • մեր մեղքերը լվաց ու հին Ադամին թաղեց ջրի մեջ,
    • սրբեց ջուրն ու զորացրեց, որ այն վերստին ծնունդ պարգևի մարդկանց (նման հիշատակում հանդիպում է միասնական եկեղեցու հայրերից Հովհան Ոսկեբերանի 37-րդ զրույցում/4-րդ դար/),
    • Օրենքի/մարգարեության/ կատարման համար,
    • օրինակ եղավ մեզ՝ մկրտվելու,
    • Սբ. Երրորդույան խորհուրդը հայտնեց,


    Պողոս առաքյալը իր թղթերում Տեր Հիսուսին անվանում է նաև «երկրորդ մարդ» (Ա Կորնթացիս 15: 47) և «վերջին Ադամ» (Ա Կորնթացիս 5: 45): Վերջինը նշանակում է, որ Հիսուսով մարդու ադամական բնությունը խորտակվեց և սկիզբ դրվեց նոր մարդկային բնության՝ «երկրորդ մարդուն», որի շարքերը մտնում են բոլոր նրանք, ովքեր նորից են ծնվում «ջրով ու Հոգով»՝ կազմելով Քրիստոսի Եկեղեցին: Այսինքն անշուշտ ադամական մեղքը մաքրվեց Քրիստոսով, բայց այդ Եկեղեցուն միանալու համար (զուգահեռաբար նաև ադամական մեղքից ազատվելով) անհրաժեշտ է մկրտվել: Այսինքն մկրտությունն ինքնանպատակ չէ, այլ մեր՝ որպես քրիստոնյայի հավաստումն է, այն բանալին, որով մտնում ենք Քրիստոսի Եկեղեցի:
    Ինչպես ասում է Պողոս առաքյալը. «կամ չգիտե՞ք, թե մենք բոլորս, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, Նրա մահով է, որ մկրտվեցինք: Մկրտությամբ թաղվեցինք Նրա հետ մահվան մեջ, որպեսզի, ինչպես որ Քրիստոս մեռելներից Հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով» (Հռովմայացիս 6:3-4):

    Որքան հասկացա դու պրոտեստանտ ես. մոտեցումներդ շատ նման են բողոքական տեսակետներին:

    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաղթում եմ քեզ ամենալավն ու բարին, և թող Տերն օրհնի քեզ:
    Շնորհակալ եմ օրհնության համար: Աստված քեզ հովանի ու պահապան:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ավետիք (25.04.2011)

  3. #137
    Մշտական անդամ Ավետիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2011
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Պողոս առաքյալը իր թղթերում Տեր Հիսուսին անվանում է նաև «երկրորդ մարդ» (Ա Կորնթացիս 15: 47) և «վերջին Ադամ» (Ա Կորնթացիս 5: 45): Վերջինը նշանակում է, որ Հիսուսով մարդու ադամական բնությունը խորտակվեց և սկիզբ դրվեց նոր մարդկային բնության՝ «երկրորդ մարդուն», որի շարքերը մտնում են բոլոր նրանք, ովքեր նորից են ծնվում «ջրով ու Հոգով»՝ կազմելով Քրիստոսի Եկեղեցին:
    Համամիտ եմ եղբայր:

    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն անշուշտ ադամական մեղքը մաքրվեց Քրիստոսով, բայց այդ Եկեղեցուն միանալու համար (զուգահեռաբար նաև ադամական մեղքից ազատվելով) անհրաժեշտ է մկրտվել: Այսինքն մկրտությունն ինքնանպատակ չէ, այլ մեր՝ որպես քրիստոնյայի հավաստումն է, այն բանալին, որով մտնում ենք Քրիստոսի Եկեղեցի:
    Իսկ ի՞նչ մտքի ես Սուրբ Հոգու մկրտության վերաբերյալ: Չէ՞ որ Սուրբ Հոգու մկրտությամբ է հավատացյալը մտնում Քրիստոսի Մարմնի՝ Եկեղեցու, կազմի մեջ, որպես Նրա անդամ: (Ա.Կորնթ. 12:13 «Որովհետև մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին (Քրիստոսի Եկեղեցի՝ իմ խմբ.) լինելու համար. թե հրեաներ, թե հույներ, թե ծառաներ, թե ազատներ. ամենքս էլ մեկ Հոգուց խմեցինք»:

    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Որքան հասկացա դու պրոտեստանտ ես. մոտեցումներդ շատ նման են բողոքական տեսակետներին:
    Շատ ճիշտ ես հասկացել Ավելի կոնկրետ Մկրտական եկեղեցուց եմ:

    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ օրհնության համար: Աստված քեզ հովանի ու պահապան:
    Ես էլ եմ շնորհակալ:
    «Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»

  4. #138
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ մտքի ես Սուրբ Հոգու մկրտության վերաբերյալ: Չէ՞ որ Սուրբ Հոգու մկրտությամբ է հավատացյալը մտնում Քրիստոսի Մարմնի՝ Եկեղեցու, կազմի մեջ, որպես Նրա անդամ: (Ա.Կորնթ. 12:13 «Որովհետև մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին (Քրիստոսի Եկեղեցի՝ իմ խմբ.) լինելու համար. թե հրեաներ, թե հույներ, թե ծառաներ, թե ազատներ. ամենքս էլ մեկ Հոգուց խմեցինք»:
    Սուրբ հոգով մկրտվել, նշանակում է
    • ընկղմվել Սուրբ Հոգու էության մեջ: («Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով» /Մարկոս 1/)
    • Սուրբ Հոգին հաստատվում է, որպես կյանքի աղբյուր: («Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի։ Ով ինձ հաւատում է, - ինչպէս Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»։ Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանի որ Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորուած չէր։» /Հովհաննես 7: 37-39/)


    Այսինքն Հիսուսին իր սրտի մեջ ընդունողն արդեն իսկ մկրտվում է Սուրբ Հոգով: Իր սրտի մեջ ընդունելու մի օրինակ է եկեղեցի մկրտության գնալը.
    «Երբ Երուսաղէմում գտնուող առաքեալները լսեցին, թէ Սամարիայում էլ ընդունել են Աստծու խօսքը, նրանց մօտ ուղարկեցին Պետրոսին եւ Յովհաննէսին, որոնք, իջնելով, աղօթում էին նրանց համար, որպէսզի ստանան Սուրբ Հոգին. քանի որ մինչեւ այն ժամանակ նրանցից ոչ մէկի վրայ Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտուել էին Տէր Յիսուսի անունով։ Այն ժամանակ ձեռքները դրեցին նրանց վրայ, եւ նրանք Սուրբ Հոգին ստացան։» - Գործք 8: 14-17
    Առաքյալի դերում Աստծո ծառա քահանան է: /հոգևորականը/

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusinamara (25.04.2011)

  6. #139
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ հարց, կարո՞ղ եք ուղարկել Մկրտության Խոսքերը
    Շատ արագ

    Շնորհակալ եմ

  7. #140
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում gmirz2005-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ հարց, կարո՞ղ եք ուղարկել Մկրտության Խոսքերը
    Շատ արագ

    Շնորհակալ եմ
    Փաստորեն մկրտության խոսքեր էլ կան

  8. #141
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում gmirz2005-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ հարց, կարո՞ղ եք ուղարկել Մկրտության Խոսքերը
    Շատ արագ

    Շնորհակալ եմ
    armenianchurch.org կայքից․
    Արարողությունն ուղեկցվում է քահանայի հետեւյալ խոսքերով. «Այս (անուն) ծառայս Աստուծոյ, եկեալ յերեխայութենէ ի Մկրտութիւն, մկրտի յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ: Գնեալ արեամբն Քրիստոսի ի ծառայութենէ մեղաց, ընդունի զորդեգրութիւն Հօրն երկնաւորի, լինել ժառանգակից Քրիստոսի, եւ տաճար Հոգւոյն Սրբոյ» (Մաշտոց):
    (եթե ճիշտ եմ հասկացել հարցը)
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

Էջ 10 10-ից ԱռաջինԱռաջին ... 678910

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •