Գրառմանդ այս մասի հետ գործնականում համաձայն եմ: Ուղղակի դու կտրել էիր իմ խոսքերը կոնտեքստից: Ես Ժառին ուզում էի ցույց տալ, որ եկեղեցու մկրտությունը տարբերվում է Հովհաննես Մկրտչի մկրտությունից: Անշուշտ հրեաները դեռ վաղուց ծանոթ էին մկրտության խորհրդին: Թեկուզ հենց միայն Տեր Հիսուսի զրույցը փարիսեցի Նիկոդեմոսի հետ.
«Եւ փարիսեցիների մէջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանաւոր էր։ Սա գիշերով եկաւ նրա մօտ ու նրան ասաց. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»։ Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը տեսնել»։ Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնուել մի մարդ, որ ծեր է. միթէ կարելի՞ է իր մօր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնուել»։ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը մտնել. 6որովհետեւ մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը՝ հոգի։ Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է ձեզ վերստին ծնուել. որովհետեւ քամին ուր ուզում է՝ փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է եւ ամէն ոք, որ Հոգուց է ծնուած»։ Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպէ՞ս կարող է լինել»։» (Հովհաննես 3: 1-9):
Ինչ ենք նկատում. Նիկոդեմոսը հայտնի, կրթված, ուսուցանող ու գիտակ մարդ էր, բայց ամենակարևորը նա փարիսեցի էր ու նա չվիճարկեց ջրից ծնվելու փաստը, այլ փորձեց պարզաբանումներ ստանալ հոգուց ծնվելու վերաբերյալ: Եթե կոնսերվտիվ փարիսեցին չվիճարկեց մկրտությունը նշանակում է հրեաները անշուշտ ծանոթ էին երևույթին:
Այս մասով հետաքրքրական է ՀԱԵ հայրերի կարծիքները.
«Սկզբում Ս. Հոգին շարժւում էր ջրերի վրայ, խորհելով արարչագործութիւնը, որի պսակին՝ մարդուն, թշնամին յաղթեց, գցելով մեղքի ջրերի մէջ։ Իսկ այստեղ՝ Յորդանանում, Հոգին աղաւնակերպ իջնելով՝ արարածների ապականութիւնը վերստին հրաշագործեց, յաւիտենից ծածկուած խորհուրդները բացայայտեց, յայտնելով Որդուն՝ Յիսուսին։ Այն ժամանակ երկիրը
ապականուեց կործանարար ջրհեղեղով, իսկ Յորդանանում՝ մկրտութեան ջրհեղեղով երկիրը կեանք գտաւ ու ոչ թէ արարածներին ընկղմեց, այլ՝ մեղաց գործերը։ Այնտեղ մարդկային ազգի թաղումը ջրերի մէջ ապականութեան հետեւանք էր, իսկ այստեղ՝ թաղումը ջրերի մէջ առաջ բերեց նորոգումեւ կենաց հաղորդութիւն։ Այնտեղ աղաւնին ձիթենու շիւղը բերանին աւետեց բարկութեան մեղմանալու մասին, իսկ այստեղ աղաւնու նմանութեամբ Ս. Հոգին աւետեց կենաց երաշխիքի, Սիրելի Որդու մասին»։ (Եղիշե)
Գրիգոր Տաթևացին այս առիթով համարում էր, որ Տերը մկրտվելով՝
- հանձն առավ մեր սրբման գործը,
- ջրի մեջ խորտակեց վիշապի գլուխը,
- մեր մեղքերը լվաց ու հին Ադամին թաղեց ջրի մեջ,
- սրբեց ջուրն ու զորացրեց, որ այն վերստին ծնունդ պարգևի մարդկանց (նման հիշատակում հանդիպում է միասնական եկեղեցու հայրերից Հովհան Ոսկեբերանի 37-րդ զրույցում/4-րդ դար/),
- Օրենքի/մարգարեության/ կատարման համար,
- օրինակ եղավ մեզ՝ մկրտվելու,
- Սբ. Երրորդույան խորհուրդը հայտնեց,
Պողոս առաքյալը իր թղթերում Տեր Հիսուսին անվանում է նաև «երկրորդ մարդ» (Ա Կորնթացիս 15: 47) և «վերջին Ադամ» (Ա Կորնթացիս 5: 45): Վերջինը նշանակում է, որ Հիսուսով մարդու ադամական բնությունը խորտակվեց և սկիզբ դրվեց նոր մարդկային բնության՝ «երկրորդ մարդուն», որի շարքերը մտնում են բոլոր նրանք, ովքեր նորից են ծնվում «ջրով ու Հոգով»՝ կազմելով Քրիստոսի Եկեղեցին: Այսինքն անշուշտ ադամական մեղքը մաքրվեց Քրիստոսով, բայց այդ Եկեղեցուն միանալու համար (զուգահեռաբար նաև ադամական մեղքից ազատվելով) անհրաժեշտ է մկրտվել: Այսինքն մկրտությունն ինքնանպատակ չէ, այլ մեր՝ որպես քրիստոնյայի հավաստումն է, այն բանալին, որով մտնում ենք Քրիստոսի Եկեղեցի:
Ինչպես ասում է Պողոս առաքյալը. «կամ չգիտե՞ք, թե մենք բոլորս, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, Նրա մահով է, որ մկրտվեցինք: Մկրտությամբ թաղվեցինք Նրա հետ մահվան մեջ, որպեսզի, ինչպես որ Քրիստոս մեռելներից Հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով» (Հռովմայացիս 6:3-4):
Որքան հասկացա դու պրոտեստանտ ես. մոտեցումներդ շատ նման են բողոքական տեսակետներին:
Շնորհակալ եմ օրհնության համար: Աստված քեզ հովանի ու պահապան:
Էջանիշներ