Մկրտվելու համար իհարկե երբեք էլ ուշ չէ Հայ Եկեղեցու Ծիսարանի համաձայն` 8 օրական մանուկը տարվում է եկեղեցի` մկրտվելու: Սակայն եթե ինչ-ինչ հանգամանքներով խախտվում է այդ կարգը, ապա մկրտվել կարելի է ցանկացած տարիքում:
Իսկ տարվա ժամանակահատվածի կտրվածքով ուղղակի Տերունի տոների և պահոց օրերին սովորաբար խորհուրդներ (Մկրտություն, Պսակ և այլն), չեն կատարվում: Սակայն սա դոգմատիկ հարց չէ, այլ կանոնական, ուստի անհրաժեշտության դեպքում թույլատրվում են: