Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել արձագանքելու համար: Շատ հաճելի է:
Սկզբից ասեմ, որ կնքվել եմ բոլորովին վերջերս, կրկնում եմ շատ մեծ հավատով: Ես չափահասության տարիքային սահմանը անցել եմ 10 տարի առաջ: Ես շատ ուշադիր էի յուրաքանչյուր քահանայի խոսքին, աղոտքին: Ակնհայտ է այն հանգամանքը, որ ծիսակարգի այդ բաղկացուցիչը բացակա էր իմ կնքման արարողակարգի մեջ: Ես մանրամասն հիշում եմ և ճշտել եմ կնունքի մասնակից յուրաքանչյուր անդամներից: Ես պետք է պարզեմ, թե ինչու է խախտվել ընդունված Մաշտոցի արարողակարգը, որը ի դեպ ես կկարդամ միայն թէ լավ չմբռնեցի որտեղ կարող եմ այն կարդալ, և ինչ կարող եմ կատարել ես դրա համար: Խորհդի համար նույնպես շնորհակալ եմ: Իրոք, կարելի է շրջվել դեպի արևմուտք և արտասանել այդ խոսքերը, էլ չեմ ասում այն հանգամանքի մասին, որ չգիտեմ ցավոք ինչպես է հայ առաքելական եկեղեցում համարվում, բայց ռուսական գրականությունը կնունքը համարվում է Таинство а не обряд, ուստի և կարիք ունեմ հասկանալու ծիսակարգի հատկապես որ մասն է կարևոր և որը կարելի է բաց թողնել, նաև ինչու, ինչու հարգարժան քահանան շրջանցել է այդ փաստը???? Ես հրաժարվում եմ սատանայից, հրաժարվելով հրաժարվում եմ - այս արտահայտությունն է արտաբերվում, որը ամենակարևորն է կարծում եմ:
McGregor ջան, եթե այդ հարցը քեզ իրոք հուզում է, խորհուրդ կտամ խոսես քահանայի հետ (ավելի լավ կլինի հենց քեզ մկրտած հոգևորականի): Հավատա հաճախ նման զրույցը սպառիչ պատասխաններ է տալիս քեզ հուզող հարցերին: Իսկ «Մաշտոց»-ի օնլայն տարբերակին կարող ես ծանոթանալ այստեղից:![]()
Ժառ ջան, կոնկրետ մատնացույց կանես Հիսուսի հաստատած մկրտության կարգի մասին վկայող Ավետարանի հատված:
Իմ իմանալով, մկրտությունը (քրիստոնեական իմաստով, իհարկե,) լայն տարածում է ստանում Հիսուսի համբարձումից հետո: Առաքյալները հաճախ Հովհաննես Մկրտչի օրինակով մկրտում էին ամբողջ ընտանիքների: Նման վկայություններ հանդիպում են Գործք Առաքելոցում ( Գործք ԺԶ 15 /Լիդիա ծիրանավաճառը/, Գործք ԺԶ 31-33 /Փիլիպէ բանտապետը/, Գործք ԺԸ 7 /Կրիսպոս ժողովրդապետը/ ևն) կամ Պողոս առաքյալի մոտ (Ա Կորնթ. Ա 16 /Ստեփաննէս/ ևՆ): Օրինակ մկրտության ծեսը նկարագրում է Տասներկու առաքյալների ավերտարանը.
«Մկրտեցէք այսպէս. նախօրօք յայտարարէք այդ մասին եւ մկրտեցէք կենդանի ջրում՝ Հօր, Որդու եւ Ս. Հոգու անունով։ Եթէ այդպիսի ջուր չկայ, մկրտեցէք մի ուրիշ ջրում. եթէ չես կարող մկրտել սառը ջրում, ապա մկրտեցէք տաք ջրում։ Իսկ եթէ չկայ ոչ մէկը եւ ոչ միւսը, ջուր լցրու նրա գլխին երեք անգամ յանուն Հօր, Որդու եւ Ս. Հոգու։ Մկրտելուց առաջ թէ՛ մկրտուողը, թէ՛ մկրտողը, ինչպէս նաեւ ուրիշներ պէտք է պահք պահեն, եթէ կարող են։ Մկրտուողին պատուիրիր պահք պահել մէկ կամ երկու օր առաջ»: (Դիդախէ, 7):
Չեմ կարծում, թե ինչ-որ բան ծայրահեղորեն փոխվել է: Հետագա լրացումները, որ արվել են միասնական եկեղեցու հայրերի ու մասնավորապես մեր՝ Առաքելական եկեղեցու հայրերի կողմից, ուղղակի ավելի տպավորիչ ու խորհրդանշական են դարձնում արարողությունը:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 12.02.2011, 15:53:
Freeman (12.02.2011)
Չնայած անկեղծությունը հիմա հազարից մեկ է գնահատվում, բայց քանի որ կրոն բաժնում ենք փորձեմ առանց քաղաքականություն վարելու գրառում կատարել ու լինել անկեղծ։
Երեկվանից մտածում էի երկար-բարակ գրառում անել, բայց հետո հասկացա, որ կարիք չկա։
Moonwalker ջան, միայն երկու բան ասեմ։
1) նախորդ գրառմանս մեջ հստակ նշել եմ, թե ինչ նկատի ունեի «մկրտության վերաբերյալ Հիսուսի հաստատած կարգ» ասելով։ Դրա պատճառն այն է, որ Աստվածաշնչում չկա հատված, որտեղ Հիսուսը մանրամասն բացատրում է մկրտության կարգը։
Հաստատած կարգ ասելով նկատի ունեի Հիսուսի ու իր աշակերտների մկրտության ձևը՝ ջրի մեջղ ընկղմվելը։
2) սակայն Աստվածաշնչում նկարագրված մտրկության դեպքերում (թե՛ Հովհաննեսի և թե՛ Հիսուսի աշակերտների) ոչ մեկում չի նկարագրվում այն ձևը, որը ընդունված է այսօր և որը դու շատ լավ բացատրել էիր քո գրառման մեջ։
Փոխարենը, Աստվածաշնչում նշված մկրտության դեպքերը պարզ ցույց են տալիս, որ առաջին դարի քրիստոնյաների մկրտությունները կատարվել են շատ պարզ ձևով 1) զղջում և 2) ջրի մեջ ընկղմվել։
Սակայն ոչ մի տեղ չի նշվում արարողակարգ։ Եթե ուսումնասիրես այդ հատվածները, որոնք հիմնականում գրված են Առաքյալների Գործերը գրքում, ապա կտեսնես, որ մկրտություններից առաջ եղել են ելույթներ մեղքերի զղջման մասին և կատարվել է մկրտությունը։
Ուստի հարցս հետևյալն է՝
Եթե Հիսուսը և քրիստոնյաները այդ ձևով են կատարել, ինչո՞ւ այսօր նույն կերպ չի կատարվում։
Ariadna (13.02.2011), Moonwalker (13.02.2011)
Ժառ ջան, տրամաբանական մտածողությամբ բավական հետաքրքիր եզրահանգման ես եկել: Ուրախ եմ, որ մարդիկ կան ովքեր փորձում են հասկանալ, այլ ոչ մեխանիկորեն ընդունել:
Բայց չպետք է անտեսել մի կարևոր հանգամանք, Հովհաննես Մկրտչի ու առաքյալների կողմից մկրտված մարդիկ կամ հեթանոսներ էին, կամ մովսեսական հրեաներ: Այսինքն գործ ունենք հավատափոխության հետ, ուստի մկրտողները մինչև ջրով մկրտելը Սուրբ Հոգու լույսով էին լցնում Հիսուսին հետևել ցանկացողներին: Հիմնական է համարվում հավատի սերմեր գցելը մկրտվողի մոտ:
Եվ իրոք Ավետարանում հանդիպում ենք պնդման, որ պետք է հավատալ ու նոր ապա մկրտվել (Մատթեոս ԻԸ 19, Մարկոս ԺԶ 16 ևն): Այստեղ կարող եմ համաձայնվել քո հետ, որ հիմա էլ մկրտվողը պիտի գոնե որոշակի քրիստոնեական կրթություն ստանա մինչև մկրտվելը (եթե խոսքը չափահասի մասին է): Մանկան մկրտության դեպքում կնքահայրն է ստանձնում նրա հոգևոր կրթության պատասխանատվությունը (չնայած սա էլ մեր օրերում խիի՜ստ հազվադեպ է հանդիպում):
Ուզում եմ շեշտել տարբերությունը. եթե առաքյալները մկրտում էին նախկինում այլ հավատք դավանած մարդկանց (փաստացի կրոնափոխ էին անում), ապա հիմա մկրտվողն արդեն քրիստոնեական գիտակցություն ունի (կամ գոնե պիտի որ ունենա): Այսինքն չափահաս մարդը ինքը պիտի գոնե կրոնական գիտելիքների մինիմում (թեկուզ վերջին տարիներին դպրոցական ծրագիր մտցված Հայ եկեղեցու պատմություն առարկայից) ունենա, որ գնա մկրտվելու: Բայց դե մեր մոտ մկրտվելն էլ մի ինքնանպատակ արարողության է վերածվել, մարդիկ ուղղակի գնում են կնքվելու, որ ասենք խաչ կրեն:
Իսկ արարողության մասով, կարծում եմ, առաքյալներն իրենք Հիսուսից ստացած որոշակի շնորհի հաշվին կարող էին բուժել ու մկրտել, ու այդ ժամանակ ամեն առաքյալ ուղղակի աղոթում էր Տիրոջն ու ջրով «սրբում» մկրտվողի մեղքերը: Տվյալ դեպքում կարևոր էր առաքյալի կարողությունը: Հետագայում խիստ հազվադեպ հանդիպող սրբակյաց հոգևորականներ էին ի վիճակի հրաշք գործելու, ուստի հիմնական շեշտն անցավ արարողությանը, որն էլ աստիճանաբար ճոխացավ: Բայց դե էականն այստեղ մարդու ներքին մղումն է ջրով սրբվելու ադամական մեղքից, իսկ մնացյալն ընդամենը գեղեցիկ սովորություն է:
Տաթևացին բավական դիպուկ է բնորոշել, որ անհրաժեշտ չէ կենտրոնանալ արարողության նյութական մասի վրա, էականը հոգին է.
«Իսկ լուանալն պարտ է լինիլ ի մարմինն բոլոր, իսկ եթէ հարկաւոր ժամանակ հանդիպի զպատուական մասունքն միայն եւ կամ զերեսս միայն բաւական է լուանալ»։
Բարև ձեզ հարգելիներս
Շնորհակալ եմ կրկին անգամ ինձ հուզող հարղի մասի խոսելու համար: Շարունակեմ, ես գնացի մեկ այլ քահանայի մոտ և խնդրեցի պարզաբանել ինձ հուզող հարցերը: Ստացվեց մեկ այլ պատկեր, ես խճճվեցի վերջնականապես: Նախ ասեմ, որ Վիքիպեդիա կայքում հայերեն լեզվով գրված մկրտություն հոդվածի մեջ հայտնաբերեցի հետևյալը. Մկրտության ծիսակարգը և աստվածաբանությունը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պահպանել է մկրտության նախնական ձևը: Տերունական աղոթքից հետո տեղի է ունենում փոքրիկ ապաշխարողական աղոթք.ապա չարից հրաժարման կարգ (դեմքով դեպի արևմուտք), ........ հետո, Կրկնամկրտություն ... Այսուամենայնիվ կան որոշ պարագաներ, երբ մկրտությունը կրկնվում է. դրանք այն դեպքերն են, երբ խախտված է մկրտության համար անհրաժեշտ որևէ կարևոր կետ. 3.Երբ խորհրդակատար հոգևորականը չի կատարում ծիսակարգի կարևորագույն որևէ կետ (օրինակ` երեքանգամյա ընկղմումը):
Ուստի և հարցրեցի քահանային, թե որն է ամենակարևորագույն կետերը ծիսակարգի, արդյոք դա սատանայից հրաժարման կետն է: Ստացա պատասխանը- ով ասաց, կարևորը հաղորդությունն է: Նշխարքի ճաշակելը: Հնչեց հարց, հրամցրել են քեզ արդյոք նշխարք իբրև մարմինը Քրիստոսի.... ասացի ոչ: Ամեն դեպքում, նա ասաց, որ ես կարող ե համարել ինձ մկրտված և այն կետերը որոնք չի իրականացրել քահանան կնոնքի ժամանակ, իր մեղքն է և ինձ հրավիրեց եկեղեի մեղքաթողության և նշխարք ուտելու արարողության: Անկեղծ ասեմ, չեմ հանգստանում, հավաքելու եմ կարծիքներ, թեկուզ և հիմա հանգիստ եմ, բայց կցանկանաի հասկանալ ինչն է պատճառը որ բաց է թողնվե այդ ծիսակարգի մի շատ գեղեցիկ, ազդեցիկ հատված և խորհրդանշական մի հատված:
Կսպասեմ ձեր կարծիքներին
Moonwalker (17.02.2011)
Սիրելի եղբայր McGregor, զգույշ եղեք չգայթակղվեք ձեր որոնումներով: Կարևորը ձեր հավատքն է, թե որքանով եք ձեզ համարում մկրտված, իսկ ճիշտ թե սխալ արարողության համար պատասխան կտա քահանան: ՀԱե-ում էլ մկրտությունը կոչվում է ԽՈՐՀՈՒՐԴ, իսկ արարողությունը՝ ծես:
Ավետիք (21.04.2011)
Մկրտությունը դա Աստծուն հնազանդվելու և նվիրվելու քայլ է: Այսինքն քո հավատքը գործնականորեն ցույց տալ՝ աշխարհին վկայել Տիրոջ գործի մասին, և հանձն առնել Աստծո կամքը կատարելու: Անկախ արարողակարգի և ծիսակարգի, հավատքով արված մկրտությունը տանում է անկեղծ նվիրմանը: Պարզ հետևիր Տիրոջ Օրինակին: Նա մկրտվեց ու սկսեց ծառայել Աստծուն և մարդկանց:
«Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»
Այդ մկրտության ձևը ձև չէր այլ նախաձև, իսկ ամեն մի նախաձև պետք է ձևավորվի:
Moonwalker
Օրինակ մկրտության ծեսը նկարագրում է Տասներկու առաքյալների ավերտարանը.
Ասեմ որ ''Տասներկու արաքյալների ավետարան'' գոյություն չունի, իսկ եթե ունի՝ կեղծ է: Գոյություն ունի « Արաքելական կանոններ » թղթերը ,որից օգտվել են եկեղեցու հայրերը Եկեղեցին կազմավորելու ընթացքում:
Ախր զարմանում եմ էն վստահության վրա, որով խոսում ես բաների մասին, որից ըստ երևույթին նորմալ տեղեկացված էլ չես:
Նախ ահա Դիդախեն (այսպես ասած Տասներկու Առաքյալների ավետարանը), սա էլ «Առաքելական կանոնները»: Նախ Դիդախեն հիշատակվում է Եվսեբիոս Կեսարացու մոտ 324թ.-ին որպես լավ էլ կանոնիկ: Համընդհանուր եկեղեցու հայրերից ոմանք այն համարում էին կանոնիկ, մյուսները պարականոն, բայց ի վերջո գիրքը դուրս մնաց Նոր Կտակարանից: Ու ընդհանրապես եթե նայում ենք Նոր Կտակարանի զարգացման պատմությունը հանդիպում ենք նաև այլ նման դեպքերի:
Հիմա դու ասում ես, որ նման գիրք գոյություն չունի, իսկ եթե ունի էլ կեղծ է: Իսկ ես ասում եմ, որ այն գոյություն ունի ու անգամ ընդունվում (իհարկե, որպես օժանդակ գրականություն) ու ցիտվում է ՀԱԵ կողմից: Զոր օրինակ՝ 1992թ.-ին Ամենայն հայոց վեհափառ ու սրբազնագույն Վազգեն հայրապետի օրհնությամբ ու հրամանով հրատակված Ոսկեփորիկ կրոնական գիտելիքների հանրագիտարանի /հեղինակ Ս. Մայիլյան/ (չշփոթել համանուն մանկական հանրագիտարանի հետ) Բ հատորի «Մկրտություն» բաժնում (էջ 48) արված է հենց իմ վերևում արած մեջբերումը Դիդախեից:![]()
հովարս (21.04.2011)
Շնոհակալություն տեղեկության համար, սա ինձ պետք կգա: Ինչ վերաբերվում է վստահությանը ասեմ որ ԴԻԴԱԽԵն (ամբողջ. Διδαχή των Δώδεκα Αποστόλων) բառացիորեն թարգմանվում է« Տասներկու Առաքյալների Վարդապետությունը» (Դիդախի =վարդապետություն, ուսմունք): Իրավացի ես , սա էլ են օգտագործել եկեղեցու կազմավորման ընթացքում: Խոսքս '' ավետարանի'' մասին էր որ գոյություն չունի: Սերժ եղբոր «Ոսկեփորիկ»ին էլ ծանոթ եմ:
Վերջին խմբագրող՝ հովարս: 21.04.2011, 12:11:
Moonwalker (21.04.2011)
Հա, ավետարան բառի գործածությունն այստեղ թերևս ավելորդ ու սխալ կարելի է համարել, մանավանդ որ նման պարականոն գիրք էլ կա:
Հարգելի Moonwalker, շնորհակալություն այս կերպ մանրամասն բացատրությանդ համար: Բայց մի քանի մտքեր էլ ես կուզենայի արտահայտել:
Նախ, դիտարկելով Հովհաննես Մկրտչի պահը, նա հեթանոսների չէր մկրտել, իսկ հրեաներին դավանափոխ չեր անում: Հին Կտակարանից երևում է, որ հրեաներն ունեին ջրով մաքրվելու փորձառությունը (տես Ղևտացվոց գիրքը) : Դրանից ելնելով տեսնում ենք, որ հրեաներին խորթ չէր մկրտության գաղափարը, ու ժողովուրդը Հովհաննեսին որպես մարգարե էր ընդունում ( Ղուկաս 20:6) : Ավետարաններում գրված է, որ Մկրտչի գործունեության նպատակն էր՝
ա) Քրիստոսի հայտնվելն Իսրայելին ( Մատթ. 3:16-17, Մարկ. 1:7,10-11, Հովհ. 29-34՝ առանձնահատուկ տես )
բ) Քրիստոսի առջևից գալով, Տիրոջ ճանապարհը պատրաստելու (Ղուկ. 3:4-5, Հովհ. 1:23 )
գ) ընտանիքներում հաշտություն բերել (Ղուկ. 1:17 )
դ) հրեաների՝ Իսրայելի ժողովրդի, ապաշխարությունը և Աստծուն դառնալը ( Մատթ. 3:11, Մարկ. 1:4, Ղուկ.1:17)
Եթե ադամական մեղքից հնարավոր լինել մկրտությամբ մաքրվել, ապա ինչի՞ համար Քրիստոսը խաչվեց: Եվ ինչո՞ւ Սուրբ, Անմեղ և Կատարյալ Տեր Հիսուսը մկրտվեց, եթե Հովհաննեսի մկրտությունով ադամական մեղքն է մաքրվում: Մկրտությունն ընդհանրապես մեղքից չի մաքրում: Աստվածաշունչը սովորեցնում է, որ Հովհաննես Մկրտչի մկրտությունը և քրիստոնեական՝ եկեղեցու, մկրտությունը տարբերվում են իրարից ըստ էության և իրենց նպատակների: Ըստ էության տարբերությունը ժամանակն է Քրիստոսի խաչելության նկատմամբ, այսինքն Հովհաննեսը մկրտում էր նախքան խաչելությունը, իսկ եկեղեցին՝ հետո: Դա բերում է նպատակների տարբերություն՝ առաջինը կայանում էր պատրաստության մեջ, իսկ երկրորդը՝ նմանության վկայության (Հռոմ.3-5) : Հովհաննեսը չէր կարող մկրտել հրեաներին, որ նրանք նմանվեին Տիրոջ մահվանը, առավել հարությանը: Հիսուս Քրիստոսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից (Ա.Հովհ. 1:7) : Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին ու պիտի փրկվես (Գործք. 16:31) : Տիրոջ կողքը խաչված ավազակներից մեկը ընդունեց փրկությունն իր հավատքի դավանությամբ («Տե՛ր հիշիր իրնձ, երբ Քո Թագավորությամբ գաս»: Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. դու այսօր ինձ հետ դրախտում կլինես»(Ղուկ.23:42-43) : Այստեղից կարելի է եզրակացնել, որ մեր օրերին մկրտությունը իրական է արդեն փրկված՝ հավատացյալ, անձի համար, ով մկրտությամբ կատարում է Աստծո կամքը՝ ամեն արդարությունը: Մկրտությամբ աշխարհին վկայում է Տեր Հիսուս Քրիստոսի իր կյանքում կատարած փրկության մասին: Մկրտվելով նվիրվում է Տիրոջ նմանությամբ ծառայելու Աստծուն:
Մաղթում եմ քեզ ամենալավն ու բարին, և թող Տերն օրհնի քեզ:
Վերջին խմբագրող՝ Ավետիք: 25.04.2011, 14:21:
«Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ