Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Տարեկան 2000$ ընդամենը: That's unreasonable, ես կասեի:
Դե էն մարդկանց հնարավորություններն էլ էդ ա: Ի տարբերություն....

Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ինչպե՞ս են որոշվում թոշակառուները (մենակ չպարզվի հանկարծ՝ վիճակահանությամբ, ակնհայտ է, որ Reason-ին վերաբերող բաները բախտի քմահաճույքին չի կարելի թողնել):
Չէ, վիճակահանությամբ չի, էստեղ գրված ա:

Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Միանգամայն համաձայն եմ, բայց կարծես թե թուղթը անտեղի շեշտում էր այդ ակնհայտ ճշնարտությունը:
Էստեղ, ամենայն հավանականությամբ, շեշտվում ա հոտային մտածելակերպից զերծ լինելը:

Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Կասկածելի մարդ է երևում. անվան դիմաց մի հատ Dr. էլ չկա, մինչդեռ այլ մարդիկ, ումից հարցազրույցներ են վերցվել, ունեն այդ մակդիրը: Բա նման լուրջ կազմակերպության հիմնական ներկայացուցիչներից մեկը մի հատ Dr.-ի կոչում էլ չունենա՞:
Պարտադիր չի:

Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Միգուցե մկրտվե՞ս, որ հետո այս արարողության հնարավորությունն էլ ունենաս:
Միգուցե:

Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Է՜, սենց չեղավ, չէ: «Իմ պատկերացմամբը» ո՞րն է: Գրված է, չէ՞ հավաստագրի մեջ՝ has established as a unique individual a system of ethics verifiable by expirience, independent of all arbitrary assumptions...
Հիասթափեցնում ես, Gardmanian. բա մի բանը որ փորձով չես հաստատել (ինչպես ընդգծված է վերը), ինչպե՞ս ես ներկայացնում: Բա այդպիսի աթեիստ կլինի՞:
Արս ջան, եթե Ա-ից բխում ա Բ-ն, բոլորովին էլ պարտադիր չի, որ Բ-ից բխի Ա-ն: Այսինքն` եթե ապակնքվելու փաստից բխում ա «has established as a unique individual a system of ethics verifiable by expirience, independent of all arbitrary assumptions...», ապա պարտադիր չի, որ վերջինիցս էլ բխի ապակնքված լինելու փաստը: