User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Kurt Vonnegut: "Սպանդանոց 5 կամ Մանուկների Խաչակրաց Արշավանքը"

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Kurt Vonnegut: "Սպանդանոց 5 կամ Մանուկների Խաչակրաց Արշավանքը"

    շարունակություն

    Օ’Հեյըյրը և ես վերջ տվեցինք հիշողություններին, գնացինք հյուրասենյակ, խոսեցինք այլ թեմաներից: Մեզ հետաքրքրեց իսկապես տեղի ունեցած Մանուկների խաչակրաց արշավանքը, և Օ’Հեյըրը փնտրեց ու գտավ այն իր ունեցած գրքերից մեկում` "Անհավանական հանրահայտ մոլորություններ և ամբոխների խելագարությունը", որի հեղինակն էր Չարլզ Մաքեյը` իրավաբանական գիտությունների դոկտոր: Առաջին անգամ այն հրատարակվել էր Լոնդոնում` 1841-ին: Մաքեյը վատ կարծիքի էր առանց բացառության բոլոր խաչակրաց արշավանքների մասին: Իսկ Մանուկների խաչակրաց արշավանքը պարզապես ցնցել էր նրան, քանի որ այն փոքր-ինչ առավել ստոր էր, քան մեծահասակների տասը Խաչակրաց արշավանքները: Այս ճոխ հատվածը Օ’Հեյըրը բարձրաձայն կարդաց:

    "Պատմության մռայլ էջերը տեղեկացնում են մեզ, որ խաչակիրներն այդ վայրենիներ էին տգետ, որ շարժառիթը նրանցը մոլեռանդությունն էր` սահման չունեցող, և որ ուղին նրանց արյունով ու արցունքով էր ցողված: Ասպետական լեգենդը, սակայն, ծավալվում է նրանց աստվածապաշտության և հերոսականության շուրջը և հնարավորինս շողարձակ ու կրակոտ երանհներով պատկերում է նրանց առաքինությունն ու վեհանձնությունը, անխորտակելի փառքը, որ նրանք վաստակեցին և մեծագույն ծառայությունները, որ նրանք մատուցեցին քրիստոնեությանը":

    Հետո Օ’Հեյըրը կարդաց սա.
    "Եվ ի՞նչ մեծ արդյունքի նրանք հասան այդ մարտերի գնով: Եվրոպան վատնեց միլիոնների հասնող հարստություն, երկու միլիոն իր ժողովրդի արյունը և մի բուռ կռվարար ասպետներ գրեթե հարյուր տարի իրենց տիրապետության տակ պահեցին Պաղեստինը":
    Մաքեյը մեզ ասում էր, որ Մանուկների խաչակրաց արշավանքն սկսվել է 1213-ին, երբ երկու վանականների գլուխներում միտք ծագեց Ֆրանսիայում և Գերմանիայում երեխաների զորք հավաքել և ստրուկի տեղ ծախել նրանց Աֆրիկայում: Երեսուն հազար երեխա կամավոր էին գրվել` կարծելով, թե Պաղեստին են գնալու:
    "Նրանք անկասկած անգործ և լքված երեխաներ էին, որոնք որպես կանոն վխտում էին մեծ քաղաքներում, մեծանալով արատի և հանդուգն խիզախության պայմաններում,- ասում էր Մաքեյը,- և պատրաստ էին ամեն ինչի":
    Ինոցենտ 3-րդ պապը նույնպես կարծում էր, որ նրանք Պաղեստին են Գնում և հուզվել էր.
    "Այս մանուկները քնած ժամանակ էլ արթուն են",- ասել էր նա:

    Երեխաների մեծ մասը նավերով ճանապարհ ընկավ Մարսելից, և գրեթե կեսը ջրախեղդ եղավ նավաբեկությունների ժամանակ: Մյուս կեսը հասավ Հյուսիսային Աֆրիկա, որտեղ նրանց ծախեցին: Երեխաների որոշ քանակություն թյուրիմացաբար հասցվել էր Ջենովա, որտեղ նրանց ստրուկների նավեր չէին սպասում: Այնտեղ բարի մարդիկ նրանց կերակրեցին և պատսպարեցին և նրբորեն հարցուփորձ արեցին, որից հետո նրանց մի քիչ փող ու լիքը խորհուրդներ տվեցին ու հետ ուղարկեցին տուն:
    "Կեցցեն Ջենովայի բարի մարդիկ",- ասաց Մերի Օ’Հեյըրը:

    Ես քնեցի երեխաների ննջասենյակներից մեկում: Օ’Հեյըրը անկողնու կողքի սեղանին գիրք էր դրել ինձ համար: Այն խորագրված էր` "Դրեզդեն: Պատմություն, բեմական արվեստ և պատկերասրահներ", հեղինակը՝ Մերի Էնդել: Այն հրապարակվել էր 1908-ին և ահա նախաբանը.
    "Հուսանք, որ այս փոքրիկ գիրքն օգտակար կլինի: Այն հնարավորություն է ընձեռում անգլիախոս հասարակուրյանը թռչնասլաց բարձունքից հայացք նետել Դրեզդենին և պարզել՝ ինչպես է այն ստացել իր այժմյան տեսքը ճարտարապետական տեսակետից, ինչպես է այն զարգացել երաժշտությունն այնտեղ՝ մի քանի մարդու հանճարի շնորհիվ հասնելով այժմյան ծաղկմանը: Այն ուշադրության է հրավիրում արվեստի այն ուղենիշների վրա, որոնք Դրեզդենի Պատկերասրահը դարձնում են տևական տպավորություններ փնտրողների մշտական այցելության վայրը:

    Կարդացի նաև պատմությունից մի հատված.
    "Այն ժամանակ, 1760-ին, Դրեզդենը պաշարվեց պրուսացիների կողմից: Հուլիսի տասնհինգին սկսվեց հրետակոծումը: Գեղանկարչության Պատկերասրահը կորավ հրդեհի բոցերի մեջ: Գեղանկարների մեծ մասը տեղափոխվեց Քյոնիգշթայն, բայց մի քանիսը լրջորեն վնասվել էին ականաբեկորներից, հատկապես` Ֆրանչիայի "Քրիստոսի մկրտությունը": Սա դեռ ամենը չէր: Վեհաշուք Քղոյցքիղշե աշտարակը, որի վրայից զօրուգիշեր հետևում էին թշնամու տեղաշարժին, բոցերի մեջ էր: Փոքր-ինչ ուշ նրա դիմարությունը կոտրվեց: Ի հզոր հակադրություն Քղոյցքիղշեի ցավոտ ճակատագրի, կանգուն մնաց Ֆղոյենքիղշեն, որի կորնթարդ գմբեթին զարնվելով` պրուսական ռումբերը հետ էին անձրևում: Ֆրիդրիխը վերջիվերջո հարկադրված էր դադարեցնել պաշարումը, քանի որ նրան հայտնի էր դարձել Գլացի` իր նոր նվաճումների վճռորոշ կետի անկման լուրը:
    "Մենք պետք է վերադառնանք Սիլեզիա, որպեսզի չկորցնենք ամեն ինչ":

    Դրեզդենի ամայացումը թվում էր` սահման չունի:
    Երբ երիտասարդ Գյոթեն ուսանողության տարիներին այցելեց քաղաքը, տրտում ավերակներն այնտեղ էին դեռ:
    "Ֆրաուենքիղշեի գմբեթից ես տեսա քաղաքի կարգուկանոնի մեջ սփռված այդ ցավալի ավերածությունները: Եկեղեցու գույքի և տարածքի պահապանը գովաբանում է ճարտարապետի արվեստը, որը եկեղեցին և նրա գմբեթը այս տհաճ պատահարից հետո վերակառուցել ու ռմբակայուն է դարձրել: Նա ինձ ցույց տվեց բոլոր կողմերի ավերակները և կարճ ու մտածկոտ ասաց. թշնամին է արել":

    Երկու փոքրիկ աղջիկները և ես անցանք Դելավեր գետը այն հատվածում, որով ժամանակին Ջորջ Ուոշին•թոնն էր անցել հաջորդ առավոտյան: Մենք այցելեցինք Նյու-Յորքի Համաշխարհային տոնավաճառը, տեսանք ինչպիսին էր անցյալը` Ֆորդի մեքենաշինական ընկերության և Ուոլթ Դիսնեյի կարծիքով և տեսանք, թե ինչպիսին է լինելու ապագան Ջենըրալ Մոթըրզի կարծիքով:
    Եվ ես ինձ հարց տվեցի ներկայի մասին. Ինչ լայնարձակ էր այն, ինչ խորն էր այն և որքանն էր հանձնված իմ պահպանությանը:

    Դրանից հետո մոտ երկու տարով Այովայի Համալսարանի հանրահայտ Գրողների արհեստանոցում ստեղծագործական միտք էի դասավանդում: Ես ընկա մի կատարելապես գեղեցիկ անախորժության մեջ ու հետո դուրս եկա: Դասավանդում էի ցերեկները: Առավոտյան ես գրում էի: Ոչ ոք չպետք է ինձ խանգարեր: Ես աշխատում էի Դրեզդենի մասին իմ հանրահայտ գրքի վրա:
    Ու այնտեղ մի տեղ Սեյմուր Լոուրընս անունով մի հաճելի մարդ երեք գրքի պայմանագիր կնքեց ինձ հետ, և ես ասացի. "Օ’քեյ, երեքից առաջինը կլինի Դրեզդենի մասին իմ հանրահայտ գիրքը":
    Սեյմուրի ընկերներն իրեն Սեմ են կոչում: Եվ ես հիմա ասում եմ Սեմին. "Ահա և գիրքը, Սեմ":

    Այն այդքան հակասական ու խառնիխուռն է, Սեմ, քանի որ ոչ մի խելացի բան չես ասի սպանդի մասին: Բոլորն արդեն մեռած են, որպեսզի որևէ բան ասեն կամ երբևիցե որևէ բան ուզեն: Սպանդից հետո ամեն ինչ պետք է խաղաղ լինի, միշտ էլ այդպես է` թռչուններին չհաշված:
    Իսկ ի՞նչ են թռչուններն ասում: Մի՞թե այն ամենն ինչ կարելի է ասել սպանդի մասին, հնչում է այսպես. "Փուու-թիի-վիիթ":


    -------------------------------------------------------------------

    Խաչակրաց Առաջին արշավանք - խաչակիրներն իրենց առաջին արշավանքի ժամանակ`1096-1099, գրավեցին Պաղեստինը և 1099-ին ստեղծեցին Երուսաղեմի թագավորությունը: 1187-ին այն դադարեցրեց իր գոյությունը, քանի որ Պաղեստինի տարածքը գրավեց Ֆրիդրիխ Շիկամորուսը` Եգիպտոսի սուլթան Սալլահ-էդ-Դինի հրամանով:

    Ֆրիդրիխ - Ֆրիդրիխ 2-րդ, Պրուսիայի կայսր, 1740-84

    Ֆրանչիա - իտալացի նկարիչ, 1450-1517, իսկական անունը` Ֆրանչեսկո Ռայբոլինի


    շարունակելի

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dragon (03.08.2009), Արևածագ (05.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •