ի՞նչ թերթեր եք կարդում։
ի՞նչ թերթեր եք կարդում։
Միայն «Ֆուտբոլ+»:
6-7 տարի կլինի «Հայկական ժամանակ» և «Առավոտ», առաջ մեկ–մեկ էլ «Չորրորդ իշխանություն» էի կարդում։
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
աշխատանքի բերումով ինչ թերթ ասես չէի կարդում , հիմա համեմատաբար ավելի քիչ ...
Միայն Medicus
Մնացածը կարդում եմ առիթից առիթ, երբ կոնկրետ հոդված կա, որն ուզում եմ կարդալ:
Աշխատանքի բերումով միշտ կարդում եմ միայն «Տնային առողջարան» թերթը, որի սրբագրիչն եմ (ուզած-չուզած պիտի կարդամ ) և «TV-ալիք» շաբաթաթերթը, որն ամեն շաբաթ ստանում ենք։ Բայց չէի ասի, թե շատ եմ հավանում։ Հատկապես վերջին մոտ մի տարվա ընթացքում չափից դուրս շատ են հայկական հեռուստատեսության ու ընդհանրապես շոու բիզնեսին վերաբերող հոդվածները, որն ինձ քիչ է հետաքրքրում։ Բայց հետաքրքիր բաներ էլ են լինում։
Մեկ-մեկ էլ կարդում եմ «Լույս և ստվեր» ամսագիրը։
Ի դեպ, ուրիշ երկրներում չգիտեմ՝ ինչպես է, բայց մեզ մոտ բոլոր ժամանցային ամսագրերը ոնց որ լրիվ նույնը լինեն. նույն բովանդակությունը են, նույն խորագրերը և այլն... Տխուր է...
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.09.2006, 09:45:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մոտ 5-7 տարի առաջ լույս էր տեսնում "Գոլոս Արմենիի" թերթի հավելվածը "Աստղերի ներքո" շաբաթաթերթը: Մեծ հաճույքով դա կարդում էի ու հավաքում համարները: Սակայն հետո դադարեց լույս տեսնել… մինչև օրս նման թերթ չի հանդիպել: Այժմ թերթ չեմ կարդում, նորություններ ու ինֆորմացիա ստանում եմ ինտերնետի միջոցով:
Ես էս թերթից մենակ երկու հոդված եմ կարդում, էն էլ մինչև տպագրվելը«TV-ալիք» շաբաթաթերթը, որն ամեն շաբաթ ստանում ենք
Ձե՞զ էլ են զոռով բերում: Մենք մի քանի անգամ ասել ենք, որ էլ չբերեն, բայց էլի բերում են: Մենք էլ փոստատարին վռնդում ենք, տանում է հարևանի տուն:Մեկ-մեկ էլ կարդում եմ «Լույս և ստվեր» ամսագիրը։
Բայց ախր դա կարդալու բան չի: Ծայրից ծայր ջուր է:
Մեզ զանգել են, հարցրել են՝ ուզու՞մ եք բերենք։ Դե, ես էլ, քանի որ չգիտեի, ասեցի, որ բերեն, տեսնեմ՝ ինչ է։ Դե, ասում եմ, այդ ամսագիրը պարզապես մեկն է բազմաթիվ մյուս ժամանցային ամսագրերից, ոչ ավելի լավն է, ոչ էլ ավելի վատը, իմ կարծիքով։Բյուրակն-ի խոսքերից
Բյուր ջան, կարդալու բան լինել կամ չլինելը կախված է մարդուց։ Ոչ մի զարմանալի բան չկա նրա մեջ, որ այսօրվա ամսագրերը հրապարակում և արտացոլում են մեր այսօրվա երիտասարդության նախասիրությունների ու հետաքրքրությունների շրջանակը։ Նման թերթերն ու ամսագրերը ստեղծվում եմ՝ ըստ ներկայիս հասարակության պահանջարկի։ Դրանք չեն կարող ավելի լավը լինել, քան դրանցով հետաքրքրվող մարդիկ...
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.09.2006, 13:11:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վերջին շրջանում կարդում եմ հիմնականում թերթերի ինտերնետային էջերը. Չորրորդ իշխանություն, Հայկական ժամանակ և Առավոտ, երբ տրամադրությունս ցածր է և ցանկություն ունեմ բարձրացնելու (ախր շաատ "սրամիտ" հոդվածներ են հանդիպում) :
Լրատվություն ստանալու նպատակով` Ա1+, երբեմն էլ` Լրագիր:
Շաբաթը մեկ անգամ էլ թերթում եմ "Եթեր"-ը, որը, ծանոթներիցս մեկի ճիշտ բնորոշմամբ` ստանում են բոլորը բայց ոչ ոք չի կարդում
Freeman (28.07.2010)
Հիշում եմ մի ժամանակ բոլորը համատարած «02» էին կարդում
Հիմա ժամանակի սղության պատճառով գրեթե թերթ չեմ կարդում, իսկ առաջ կարդում էի «Առավոտ», «Իրավունք», ժամանցային թերթրից «TV մոլ»
Հիմա ընդհանրապես թերթ չեմ կարդում:
Հայաստանի հանրապետություն, Առավոտ, մեկ մեկ էլ Ազգ
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
TV-ալիք
TV-մոլ
Սիրում եմ Դե-Ֆակտո ամսագիրը
Мир ПК
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ