Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
Ինքնախաբեությունը դա իլուզիա է, պատրանք, ֆալշ, որ սեղծում ենք մենք մեր ողջ կյանքի ընթացքում ու փորձում ապրել դրանով: Ինքնախաբեությունը այս ամբողջից կարելի է տարանջատել միայն նրանով, որ դու ինքդ գիտակցում ես դրա կեղծ լինելը, վստահ ես, որ դա այն չէ, ինչի տեղ ընդունում ես, բայց փորձում ես լռեցնել գիտակցությանն ու ապրել սրտի թելադրանքով: Այսինքն ապրել ու ընդունել տվյալ իրավիճակը, տվյալ մարդուն այնպես, ինչպիսին որ դու կցանկանաս, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին որ կա իրականում: Ու դու դա գիտես, տեսնում ես ու հասկանում, բայց… Երևի ինքնախաբեության գնում են կյանքում նպատակ ու հետաքրքրություն կորցրած մարդիկ, սիրո մեջ մերժված սիրահարները: Ո՞վ գիտի… Երևի սա էլ այդ ամենի դեմ պայքարելու , գոյատևելու մի ձև է, որ քողարկում է իսկությունը, ստեղծում է իր համար հաճելի պահ, կերպար ու փորձում ապրել դրանով:
Շատ լավ է ասված:

Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ է, շատ լավ, երբ կարողանում ես հորինել այդ ցանկալի սուտն ու ապրել դրանով,
Ճիշտն ասած, կարդալով քո գրառումները, չեմ կարծում, որ իրականում այսպես ես մտածում :
Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
Ինքնախաբեությունը դա քաղցր նինջ է, որից արթնանալուց հետո է ահավոր…
Միայն մի պահ:
Պետք է դիմանալ այդ պահը, ու վերապրելուց հետո կյանքը իր կոմպլեկսով դառնում է ավելի հասկանալու ու ըստ այդմ ավելի հիասքանչ...