Քույրը մտավ դասարան ու հարցրեց ինչքան է օդի ջերմաստիճանը դասասենյակում: Նայում եմ պատից կախված ջերմաչափին ու ասում. 8 աստիճան: Բայց տեսնում եմ աղյուսակում գրում է 12: Ինքն էլ տնօրենին երբ ասում է 12՝ նա էլ իր մոտ լրացնում է 17: Ու այդ թիվը հասնում է նախարարություն: Աստված գիտե ճանապարհին դեռ ինչքան է աճելու այդ թիվը: Ու մնում է մտածել...կամ մասսայական կուրություն է, ու ճիշտ չենք կարդում թվերը, կամ ջերմաչափերը մեր բոլոր դասարաններում ճիշտ չեն ցույց տալիս...Տխրում եմ այս ամենից, ախր ում ենք խաբում...մեր երեխաների՞ն, մեր մատաղ սերնդի՞ն, թե՞ առաջին հերթին հենց ինքներս մեզ...
Էջանիշներ