Պատահու՞մ է, որ վերլուծությունների արդյունքում գիտակցեք, որ ձեր խոր համոզմունքները որոշ հարցերում պարզապես ինքնախաբեություն են եղել: Երբևէ ունեցե՞լ (ունենու՞մ) եք նման զգացողություն: Ի՞նչն եք համարում ինքնախաբեություն:
Պատահու՞մ է, որ վերլուծությունների արդյունքում գիտակցեք, որ ձեր խոր համոզմունքները որոշ հարցերում պարզապես ինքնախաբեություն են եղել: Երբևէ ունեցե՞լ (ունենու՞մ) եք նման զգացողություն: Ի՞նչն եք համարում ինքնախաբեություն:
Ինքնախաբեություն եմ համարում այն, ինչ իրականում կա, ու ես հասկանում եմ, որ դա է իրականությունը, բայց փորձում եմ ինձ ուրիշ բան համոզել:
Let`s break the rules, ignore society...
Սուտը ճշտի շղարշով պարուրված` երբ չեմ ուզում կամ չեմ տեսնում իրականը:Երբեմն հանդիպում է.Պատահու՞մ է, որ վերլուծությունների արդյունքում գիտակցեք, որ ձեր խոր համոզմունքները որոշ հարցերում պարզապես ինքնախաբեություն են եղել: Երբևէ ունեցե՞լ (ունենու՞մ) եք նման զգացողություն: Ի՞նչն եք համարում ինքնախաբեություն:
Իսկ ի՞նչն եմ համարում ինքնախաբեություն- որ հավատում եմ ինքնախաբեությանը![]()
Վերջին խմբագրող՝ Selene: 30.01.2008, 23:36: Պատճառ: Մեջբերման կոդի ուղղում
Քույրը մտավ դասարան ու հարցրեց ինչքան է օդի ջերմաստիճանը դասասենյակում: Նայում եմ պատից կախված ջերմաչափին ու ասում. 8 աստիճան: Բայց տեսնում եմ աղյուսակում գրում է 12: Ինքն էլ տնօրենին երբ ասում է 12՝ նա էլ իր մոտ լրացնում է 17: Ու այդ թիվը հասնում է նախարարություն: Աստված գիտե ճանապարհին դեռ ինչքան է աճելու այդ թիվը: Ու մնում է մտածել...կամ մասսայական կուրություն է, ու ճիշտ չենք կարդում թվերը, կամ ջերմաչափերը մեր բոլոր դասարաններում ճիշտ չեն ցույց տալիս...Տխրում եմ այս ամենից, ախր ում ենք խաբում...մեր երեխաների՞ն, մեր մատաղ սերնդի՞ն, թե՞ առաջին հերթին հենց ինքներս մեզ...
Էս շարքը կարելի է անվերջ լրացնել:
Բժշկականի ռեկտորը հնդիկ ուսանողներին, որոնք ֆինանս ու ռեյտինգ էին բերում ինստիտուտին, հայոյում է... Փողոցը լցնում են եսիմ ինչ, ու անունը դնում ես ասֆալտ... Տներ են կառուցում եսիմ ինչից, ու անուն դնում են շինանյութ... Եսիմ ինչ քիմիաներով սնունդ են արտադրում, ու անունը դնում են էկոլոգիապես մաքուր ուտելիք...
................
Սա խաբեություն էլ չի: Սա տխմարություն է: "Սովետական" տխմարություն:
Սրա վերջը կլինի, երբ որ իրականում ձևավորվի շուկայական հարաբերություններ ու մրցակցային դաշտ: Նաև դպրոցում ու կրթության մնացած բնագավառներում :
Ձեր նկարագրածներն ավելի շատ ստախոսություն է, խաբեբայություն։ Ինքնախաբեությունը իրականությունը գիտակցաբար, երբեմն ինքնագիտակցաբար մերժելու մեջ է։
Օրինակ, իմ ընկերներից մեկը, որը հերթական ընկերուհու հետ կռվելուց հետո, հայտարարում էր, որ աղջիկը պոռնիկ էր, դրա համար հարաբերությունները չստացվեցին։ Իրականում, ուղղակի ինքն այս ընթացքում սիրել է միայն մեկ աղջկա, որը զբաղված էր...
Հենց օրինակ ես, որ հավատում եմ, որ իմ գործընկերները կարող են ազնիվ լինել իրենց գործողություններում, չնախանձեն ու չփորձեն ինտրիգներ ստեղծել։ Իհարկե ինքնախաբեություն, բայց երբեմն այն անհրաժեշտ է։ Հակառակ դեպքում կկորցնես հավատդ մարդկանց նկատմամբ։
Իմ կարծիքով ինքնախաբեությունը որոշակի առումով «հույս ունենալու» ավելի «պաթոլոգացված» տարբերակն է։ Չէ որ հենց այնպես մենք ինքներս մեզ չենք խաբում։ Մենք ուզում ենք ավելի լավ իրականություն։ Իսկ էդ գործողությանը ի՞նչ են անվանում...հուսալ։ Իհարկե, ինքնախաբեությունը նաև իրականությունից փախչելն է կամ այն չընդունելը։ Երևի դա էլ որոշակի առումով երազելն է։
Հիմա ես էլ խճճվեցի...ստացվում է, որ ինքնախաբեությունը լա՞վ բան է։ Երևի, ինչպես ամեն ինչ կյանքում և բնության մեջ՝ վնասակար չէ, եթե ծայրահեղ բնույթ չի ստանում...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ