Ժող, ես տենց էլ չհասկացա, էդ օրը ոչ միայն սիրահարվածության կամ դրա շարունակությունը հանդիսացող սիրո խոստովանություններ են սպասում, այլև ընկերական սիրո խոստովանություննե՞ր։ Այսինքն՝ կարող է ինչ–որ մեկը մյուսին զուտ ընկերական սիրո խոստովանությամբ բացիկ կամ նամակ տա, իսկ վերջինս կարդա ու կարծի, թե տվյալ մարդը սիրահարվա՞ծ է իրեն... Էդ շատ ահավոր թյուրիմացությունների բուն ա դառնալու։ Մի հատ անպայման էդ հարցերը ձեր մեջ ճշտեք, կոնկրետացրեք, որ վատ բաներ դուրս չգան վերջը...

Կարելի է երկու արկղիկ նախատեսել. մեկի մեջ ընկերական վալենտինկաները կգցեք, մյուսի մեջ՝ սիրային։

Հա, մեկ էլ ուզում էի ասել. ինձ ուղղված բացիկների տեքստերը PM–ով կուղարկեք։

Եթե ընկերական էլ է լինելու, ես էլ Ակումբում կգրեմ, բայց նախօրոք ասեք, որ իմանամ։