իսկ ի՞նչ իմաստ է իր մեջ պարունակում «օգնություն» բառն այս թեմայում..
նյութական, էմոցիոնալ, որևէ հարցում օժանդակություն և այլն և այլն..

բայցևայնպես՝ ես ընդհանրապես հազվադեպ եմ օգնություն խնդրում..
խնդրելուց էլ՝ ոչ բոլորից, այլ՝ ինձ սրտացավ մարդկանցից..
ո՛չ նրա համար որ մեծամիտ եմ (բախտի բերմամբ, թե պատահմամբ՝ այս զգացմունքն ինձ անծանոթ է), այլ՝ գտնում եմ, որ եթե ուրիշների մոտ մի բան ստացվում է, ուրեմն ինձ մոտ էլ պետք է որ ստացվի.. հարկ եղած դեպքում՝ կարելի է սովորել մարդուց, թե նա ինչպես է դա անում (եթե իհարկե «օգնություն»-ը որևէ բանում օժանդակության իմաստով է..), և սկսել անել ինքդ, և, դեռ մի բան էլ՝ ուրիշներին օգնել

նյութական՝ դարձյալ քչերից կխնդրեմ.. թե հարազատներս չունենան, նոր կսկեմ մտածել այլ թեկնածուների մասին..

էմոցիոնալ - դեռ նման բան չի պատահել.. չգիտեմ.. ես ինքնամփոփ եմ


իսկ ինչ վերաբերում է հարցադրմանը՝ 3-րդ կետը ավելորդ եմ համարում.. նախ՝ երբեէ մի ասա երբեք, և 2-րդ՝ նույն իմաստն է կրում, ինչ և 2-րդ կետը..
թշնամիներ ընդհանրապես չունեմ, հակառակորդներ՝ ինչքան ուզես..
և օգնություն չեմ խնդրի.
1. թշնամուցս
2. մարդուց ում արհամարհում եմ
3. մարդուց ում ատում եմ
4. մարդուց, ով ինձ թշնամի համարելով, ամեն կերպ փորձում է վնաս հասցնել