Ճիշտն ասած՝ հարցման երկրորդ ու երրորդ տարբերակների միջև տարբերություն չտեսա... Միայն ձևակերպումն էր տարբեր...![]()
Ընտրել եմ առաջին տարբերակը։ Ես ինքս որևէ մեկին իմ թշնամին չեմ համարում, իսկ ով ինձ իր թշնամին է համարում, իր գործն է. ինչպես ասում են՝ իր մեղքն իր վիզը։![]()
Ուրիշ բան, որ ընդհանրապես աշխատում եմ հնարավորինս քիչ օգնություն խնդրել ցանկացած մարդուց, իսկ թշնամուց՝ առավել ևս, բայց ծայրահեղ դեպքում, այսինքն՝ եթե ուրիշ ոչ մի ճար չունենամ, թշնամուց էլ կխնդրեմ. դա իմ սկզբունքներին չի հակասում։ Համ էլ, եթե նույնիսկ թշնամիներ ենք, կամ ինքն ինձ իր թշնամին է համարում, ապա դրանով ցույց կտամ նաև, որ իրեն թշնամի չեմ համարում։
![]()
Էջանիշներ