Ձնծաղիկ-ի խոսքերից
Դեռ մինչև գողականների հայտնվելն եմ կարդացել...
Անկեղծ ասե՞մ...
Ինչ խոսք, շատ արդիական է ու կարևոր... Բայց լեզուն ու մի քանի փոքր թեմաներ շատ կենցաղային են... էդքան կենցաղային ես չեմ ուզի տեսնել բեմում... Հասկանում եմ, որ անուս մարդը չի կարող խիստ գրագետ խոսել, բայց բեմը իր պահանջներն ունի, արվեստը էսպիսի դեպքերում սիմվոլիկային է դիմում, կամ զիջումների է գնում... Որպես զիջում, ասենք, կարելի է որպես գլխավոր հերոս վերցնել բարձրագույն կրթությամբ անգործ մարդուն, ինչը շատ ավելի ցավալի է ու լուրջ, ու ցույց տալ, թե ինչպես իր աչքի առաջ մի ժամանակ իրենից կախվածություն ունեցող անուս հարևանը դառնում է դեպուտանտ... վերջում էլ էս ուսյալ մարդը կթքի ամեն ինչի վրա ու բոլորի ճակատին կասի ճշմարտությունը, ու գործն էլ դրանից կշահի ու լուրջ երանգ կստանա... Թե չէ հերիք է ամեն տեսակ "գողականություն" բեմ բարձրանա... Ինձ թվում է, "Մեա Կուլպան" սահմանագիծն է, որովհետև վարպետորեն է արված, բայց դրանից էն կողմն արդեն շատ է հեռանում արվեստից...
Էջանիշներ