Հ.Գ. Խնդրեմ, առանց նկատելու ես էլ վերևում «դուրս» բառը օգտագործեցի իմ խոսքում. «դրսում ապրող հայեր»:
Հ.Գ. Խնդրեմ, առանց նկատելու ես էլ վերևում «դուրս» բառը օգտագործեցի իմ խոսքում. «դրսում ապրող հայեր»:
Ուլուանա (24.04.2017)
Բարև Ձեզ, ես ցանկանում եմ իմանալ, որտեղ կարող եմ գտնել ձեզ և Ձեզ երբ, որ դեպքերում են գրում: գիտեմ , որ Ձեզ գրում ենք հարգալից վերաբորմունք ցույց տալու համար, իսկ հոգնակի դիմելու դեպում կարող ենք էլի մեծատառ գրել թե ոչ:
Բարև ձեզ:
Եթե ֆորումում կան ֆրանսերեն լեզվի նրբություններին ծանոթ մարդիկ, կխնդրեի հուշել՝ "Լուսինե" անունը ինչպես ճիշտ կլինի իբր-թե ֆրանսերեն առոգանությամբ գրելու համար?
Ես մի քիչ фантазировать արեցի, ու մտածեցի՝ Lousin, Loussin, Lousi? Ֆրանսերենից լրիվ զրո եմ, չծիծաղեք վրաս ))
Բարև ձեզ:
Ինչպես ճիշտ գրել՝ "մարզաառողջական համալիր" թե "մարզաառողջարարական համալիր" ?
IVI Art (17.11.2017), Sambitbaba (17.11.2017)
Իսկ մարզաառողջարանային֊ի մասին ի՞նչ կասեք։ Ինձ թվում ա` էդ ավելի ճիշտ ա
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Նիկեա (17.11.2017)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Նիկեա (17.11.2017)
Նիկեա (19.11.2017)
Սխալս ընդունելով՝ մի պարզաբանում անեմ։ «Առողջարարային»–ը մի քիչ անբարեհունչ ա, «առողջարարական» ձևն ավելի ճիշտ ա հնչում մի տեսակ ու որպես բառ՝ սխալ չի, գոյության իրավունք ունի։ Թղթե բառարան ձեռքիս տակ չկա հիմա, բայց նոր որոնում արեցի, 127000 արդյունք բերեց, էդ թվում և օնլայն բառարաններ, ի տարբերություն «առողջարարային»–ի, որից ընդամենը չորս արդյունք էր։ Ամեն դեպքում եթե խոսքը առողջարանների համալիրի մասին ա, ապա «առողջարանային» բառն ա տվյալ դեպքում տեղին։ Ուղղակի ասածս էն ա, որ «առողջարարական» բառը դրանից սխալ չի դառնում, պարզապես չի արտահայտում էն իմաստը, ինչ պետք ա տվյալ դեպքում։ Եթե խոսքը համալիրի մասին չլիներ, այլ, ասենք, կենտրոնի, լրիվ տեղին կլիներ, այսինքն՝ առողջարարական կենտրոն, ոչ թե առողջարանային կենտրոն։
Հ.Գ. Թյուրըմբռնումներից խուսափելու համար խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձրեք գրառմանս մեջ ն–երին ու ր–երին (առողջարարային–առողջարանային) ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.11.2017, 19:13:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Դե հա, Ան, բայց խոսում էինք համալիրի մասին, թե չէ էնպես մեջբերեմ Աղայանից.
Առողջարան. Բուժման ու հանգստի համար ստեղծված հաստատություն
Առջողարանային. 1. Առողջարանին հատուկ 2. Առողջարանում կատարվող 3. Առողջարանի համար հարմար
Առողջարար. 1. Առողջություն բերող, առողջության համար նպաստավոր 2. Առողջացնող
Առողջարարական. Առողջարար հատկություն ունեցող
Ես թղթի բառարաններից վաղուց չեմ օգտվում Ան
Սաղ հայտնի բառարանները օնլայն կան. www.nayiri.com
Բառը գրում ես, աջ կողմի ցանկից ընտրում, թե որ բառարանում ես ուզում նայել, համապատասխան էջի սքանը բերում ա: Ահավոր հարմար ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mr. Annoying (22.11.2017), Նիկեա (20.11.2017), Տրիբուն (20.11.2017)
Արտ, ուղղակի հարցն էն ա, որ դու առաջին գրառմանդ մեջ որպես հիմնավորում բերել էիր «առողջարանային» բառի տարածված լինելն ու «առողջարարային» բառի՝ բառարանում չլինելը, բայց հաշվի առնելով, որ «առողջարարական» բառը իմաստային առումով ոչնչով չի տարբերվում «առողջարարային»–ից, այլ միայն նույնական նշանակություն ունեցող վերջածանցով ա տարբերվում, փաստորեն, հենց նույնությամբ բառարանում չլինելը պատճառ չի տվյալ բառը մերժելու համար, պատճառն ընդամենը կոնկրետ տվյալ համատեքստին անհամապատասխան լինելն ա։
Հա, գիտեմ, որ կան, ու ես էլ եմ հիմնականում օնլայններից օգտվում, ուղղակի էդ պահին մոռացել էի, որ բոլորը կան։Ես թղթի բառարաններից վաղուց չեմ օգտվում Ան
Սաղ հայտնի բառարանները օնլայն կան. www.nayiri.com
Բառը գրում ես, աջ կողմի ցանկից ընտրում, թե որ բառարանում ես ուզում նայել, համապատասխան էջի սքանը բերում ա: Ահավոր հարմար ա:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բայց հլը մի րոպե... Ես նոր նկատեցի, որ Չուկը որոշ բաներ խառնել ա իրար, ես էլ անջատված–անջատված՝ չեմ նկատել, ու բացի իրական սխալիցս, չարածս սխալն էլ եմ ինձ վրա վերցրել ։
Սկսենք սկզբից։ Արտ, «առողջարարային» բառի անուն ո՞վ ա ընդհանրապես տվել էս խոսակցության ընթացքում, որ դու էլ գրել ես, թե բառարաններում չկա։ Դու ես էդ բառի անունը տվել առաջինը՝ նշելով, որ տենց բառ չկա, կարծես ինչ–որ մեկն ասել էր, թե կա ։ Ես էլ մեղավոր–մեղավոր «ընդունել եմ», որ հա, մի քիչ անհաջող բառ էր, պիտի «առողջարարական» գրեի, էն դեպքում, երբ իրականում հենց «առողջարարական» էլ գրել էի, որն, ինչպես ստուգեցի, բառարաններում լավ էլ կա, դու էլ հետո հաստատեցիր, որ հա, կա։ Ախր ի սկզբանե տարբերակներից մեկը հենց «առողջարարականն» էր, ոչ թե «առողջարարայինը», ու ես էլ դա էի գրել որպես ճիշտ։
Ու հետաքրքիր ա, որ էսքան կարդացող–գրողներից ոչ մեկս չի նկատել էդ գոյություն չունեցող «առողջարարային» բառի «ապօրինի» ներխուժումը քննարկում ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Smokie (27.11.2017)
Ուփս
Քանի որ արձագանքել էի էն գրառմանը, որտեղ գրած էր «առողջարանային» բառը, ավտոմատ ընկալել էի, որ դրա փոխարեն առաջարկվել ա «առողջարարային» տարբերակը
Կներես:
Մի խոսքով ամեն ինչ խառնվեց նրանից, որ որոշեցի բառարանով էլ հիմնավորեմ, մինչդեռ կարճ պետք ա ասեի, որ համալիրը մարզառողջարանային ա, ու ուրիշ տերմիններ պետք չի իրան փորձել հարմարացնել
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mr. Annoying (27.11.2017), Smokie (27.11.2017)
Ի՞նչ տարբերություններ կան «հետաքրքիր» և «հետաքրքական» բառերի միչև: Կիրառական ի՞նչ տարբերություններ կան:
Կուզենայի մասնագիտական կարծիք լսել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ