User Tag List

Էջ 1 16-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2277 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զանազան լեզվական հարցեր

    Այստեղ գրում և քննարկում ենք ուղղագրական, կետադրական և ցանկացած այլ բնույթի լեզվական հարցեր, տարածված սխալներ և այլն։ Մի խոսքով, ցանկացած անհասկանալի, կասկածելի լեզվական հարց կարող եք այստեղ բարձրացնել և պարզաբանել։ Ֆորումի ցանկացած անդամ կարող է և հարց բարձրացնել, և հնարավորության դեպքում պատասխանել ուրիշների բարձրացրած հարցերին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (01.11.2014)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջարկում եմ միացյալ ուժերով գտնել ռուսերեն болеть բառի հայերեն համարժեքը՝ «հայերեն» ասած՝ «բալետ անել» իմաստով, քանի որ ոմանց կողմից օգտագործվող «երկրպագել» և «ցավել» բառերը, իմ, ինչպես նաև շատ-շատերի կարծիքով, այնքան էլ ընդունելի չեն։ «Երկրպագել»-ը, կարծում եմ, չափազանց ուժեղ է ասված, իսկ «ցավել»-ը պարզապես բառացի թարգմանություն է ռուսերենից և, համենայնդեպս, իմ կարծիքով, ոչ մի կապ չունի հայերեն «ցավել» բառի հետ, չի արտահայտում մեր ուզած իմաստը։
    Ի՞նչ կարծիքներ ու առաջարկներ կան։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #3
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ոնց որ թե "երկրպագել" , "երկրպագու" բառը արդեն "նստել" է մեր գիտակցության մեջ...

    ինչու այս 2 աշխարհագրական անունները մեզ մոտ գրվում եւ արտասանվում է "ռուսական տարբերակով" ?

    Mexiko - Մեխիկո /պետք է լինի Մեքսիկո/
    Texas - Տեխաս /պետք է լինի Տեքսաս/
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 27.03.2006, 19:38:

  5. #4
    հանելուկ... sweet-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.12.2006
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    ինչու այս 2 աշխարհագրական անունները մեզ մոտ գրվում եւ արտասանվում է "ռուսական տարբերակով" ?

    Mexiko - Մեխիկո /պետք է լինի Մեքսիկո/
    Texas - Տեխաս /պետք է լինի Տեքսաս/[/QUOTE]

    Նոր հրատարակված բառարաններում "Texas"-ըթարկմանվում է "Տեքսաս"

  6. #5
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում sweet-ի խոսքերից
    ինչու այս 2 աշխարհագրական անունները մեզ մոտ գրվում եւ արտասանվում է "ռուսական տարբերակով" ?

    Mexiko - Մեխիկո /պետք է լինի Մեքսիկո/
    Texas - Տեխաս /պետք է լինի Տեքսաս/
    Նոր հրատարակված բառարաններում "Texas"-ըթարկմանվում է "Տեքսաս"
    Սխալ ես ասում, այդ բառերը արտասանում ենք ոչ թե ռուսերեն, այլ հենց Մեքսիկայի իսպաներեն։ Այսպիսով՝
    Mexico - Մեխիկո, Texas - Տեխաս ինչպես նաև կա Xavi անունով ֆուտբոլիստ, որը հայերեն արտասանվում է Խավի…
    Ես գրեցի Մեկսիկա, որովհետև երկրի անունը հայերեն «Մեքսիկա» է, իսկ քաղաքի անունը հայերենում Մեխիկո է։

  7. #6
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Դու էլ ես սխալ ասում Իսպանացի Xavi Hernandez-ը հայերեն կարդացվում ա Չավի Էռնանդես

  8. #7
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Koms-ի խոսքերից Նայել գրառումը
    ոնց որ թե "երկրպագել" , "երկրպագու" բառը արդեն "նստել" է մեր գիտակցության մեջ...

    ինչու այս 2 աշխարհագրական անունները մեզ մոտ գրվում եւ արտասանվում է "ռուսական տարբերակով" ?

    Mexiko - Մեխիկո /պետք է լինի Մեքսիկո/
    Texas - Տեխաս /պետք է լինի Տեքսաս/
    Ողջույն Կոմս...
    Ռուսական արտասանությունը փոխառված է Իսպաներենից,որոնք ել տեղացիների արտասանությանն են փորձել նմանացնել:
    Իրենք՝Մեքսիկացիները արտասանում են Մեհիկո և Տեհաս: Էս Հ-ն մաքուր Հ չի արտասանվում, այլ մի տեսակ Խ-ախառը կամ Խ Հ-ախառը: Հիշեցնում ա զսպված հազ:
    Ռուսական տարբերակը այս պարագայում ավելի մոտ է բնիկների արտասանությանը:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  9. #8
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Ընդդիմությո՞ւն, թե՞ ընդիմություն

  10. #9
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդդիմությո՞ւն, թե՞ ընդիմություն

    Ընդդիմություն, կազմված է ընդ նախածանցից և դեմ գոյականից:

  11. #10
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն Կոմս...
    Ռուսական արտասանությունը փոխառված է Իսպաներենից,որոնք ել տեղացիների արտասանությանն են փորձել նմանացնել:
    Իրենք՝Մեքսիկացիները արտասանում են Մեհիկո և Տեհաս: Էս Հ-ն մաքուր Հ չի արտասանվում, այլ մի տեսակ Խ-ախառը կամ Խ Հ-ախառը: Հիշեցնում ա զսպված հազ:
    Ռուսական տարբերակը այս պարագայում ավելի մոտ է բնիկների արտասանությանը:
    Ընդունելի է: Նույն ժամանակ ես չեմ հասկանում թե ինչու Los Angeles-ը հայերեն Լոս Անջելոս է: Իսպաներենով դա գրականորեն սխալ կլինի: Los Angeles նշանակում է Հրեշտակները: Los-ը եւ es-ը Angel բառը դարձնում են հոգնակի: Angelos բառ գոյություն չունի:

  12. #11
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ռոտբանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդունելի է: Նույն ժամանակ ես չեմ հասկանում թե ինչու Los Angeles-ը հայերեն Լոս Անջելոս է: Իսպաներենով դա գրականորեն սխալ կլինի: Los Angeles նշանակում է Հրեշտակները: Los-ը եւ es-ը Angel բառը դարձնում են հոգնակի: Angelos բառ գոյություն չունի:
    Իսկ ո՞վ ասաց, որ հայերենում Լոս Անջելոս է, որքան ես գիտեմ, հենց Լոս Անջելես է։

  13. #12
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.10.2009
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Koms-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչու այս 2 աշխարհագրական անունները մեզ մոտ գրվում եւ արտասանվում է "ռուսական տարբերակով" ?

    Mexiko - Մեխիկո /պետք է լինի Մեքսիկո/
    Texas - Տեխաս /պետք է լինի Տեքսաս/
    Երբեմն ռուսերենը կողմնորոշիչ դեր կարող է ստանձնել տառադարձման հարցում:
    Ես ուսումնասիրել եմ Տեխաս բառը:Պարզվում է՝ այն ծագում է իսպաներեն««tejas»բառից, որն էլ իր հերթին առաջացել է բնիկների լեզվով՝«táysha» բառից ,ինչը նշանակում է ՝ բարեկամ (տե'ս: http://ru.wikipedia.org/wiki/Техас):Իսկ եթե հաշվի առնենք ,որ առաջին հերթին իսպանացիներն են թափանցել այնտեղ և երկար ժամանակ դարձրել իրենց գաղութը,ապա 1821-ից հետո Տեխասը մտել է Մեքսիկայի կազմի մեջ, իսկ ամերիկացիները այստեղ եկել են 19-րդ դարի կեսերին , ապա Տեխաս տարբերակը լիովին հավանական է . առավել մանրամասն տե'ս: [url]http://bse.sci-lib.com/article110369.html):Այնպես, որ ճիշտ է Տեխաս Տեխաս տարբերակը.


    Ինչ վերաբերում է Մեքսիկոյին, ապա այստեղ առաջարկվում է անգլերենից տառադարձման տարբերակը:
    Իսպաներենում այն խ-ով է հնչում, ինչու՞ պետք է ընդունել քս -ով տարբերակը:Այստեղ էլ, ես կողմ եմ՝ Մեխիկոյին:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (10.12.2009)

  15. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում gayan-ori-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբեմն ռուսերենը կողմնորոշիչ դեր կարող է ստանձնել տառադարձման հարցում:....
    Երբեմնի վրա հույս դնել չարժե։ Նույնիսկ եթե երբեմն պատահաբար ճիշտ է լինում, դա դեռ հիմք չէ դրա վրա հիմնվելու համար։ Ամեն դեպքում, հաշվի առնելով ռուսերենի խիստ աղքատիկ հնչյունական կազմը, ինչպես նաև որոշ դեպքերում եղածից էլ ոչ լիարժեք կերպով օգտվելու հանգամանքը, կարծում եմ՝ նման հարցերում ռուսերենի վրա հիմնվել չարժե ամեն դեպքում։ «Հայնե–Գեյնե, Լայպցիգ–Լեյպցիգ, Ֆրոյդ–Ֆրեյդ» խայտառակ տառադարձումները, կարծում եմ, հերիք են ասածս պնդելու համար։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.12.2009, 19:02:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayan-ori (10.12.2009), StrangeLittleGirl (10.12.2009), Շինարար (10.12.2009)

  17. #14
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.10.2009
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբեմնի վրա հույս դնել չարժե։
    ԱՆՇՈՒՇՏ ԻՐԱՎԱՑԻ ԵՔ, պարզապես նման հարցերում երկմտելու առիթ է տալիս...

  18. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Mexiko - Մեխիկո /պետք է լինի Մեքսիկո/
    Texas - Տեխաս /պետք է լինի Տեքսաս/
    Անգրագիտություն... Նախ Mexiko չէ, այլ Mexico է...

    Բացի դրանից հին իսպաներենում x-ն խ է արտասանվել, ու դա հիմա պահպանվել է Մեքսիկայի անվան մեջ: Իսպաներենում գրում են Mexico, բայց արտասանում են Մեխիկո: Մեքսիկան իսպաներենում ուրիշ գրելաձև էլ ունի Mejico, բայց սա շատ հազվադեպ է օգտագործվում ու հնացած է:

    Տեխասն էլ է ժամանակին եղել Մեքսիկական տարածք, ու երկու գրելաձև է ունեցել - Texas ու Tejas, երկուսն էլ խ-ով է արտասանվել: Էնպես որ Տեխասի արտասանության մեջ կարող ենք համ ավելի հին՝ իսպանական արտասանությունը ընդունել, համ էլ ավելի նոր՝ անգլիական արտասանությունը - Թեքսաս:

    Անձամբ ինձ Տեխասն ավելի շատ է դուր գալիս
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (10.12.2009), gayan-ori (10.12.2009)

Էջ 1 16-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •