Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց ես համոզված եմ, որ լեզուն իրականում ճշգրիտ գիտություն է:
Սակայն արհեստավորական/փինաչիական մոտեցումների հետևանքով լեզուն աղավաղվում է, "կորցնում" իր ճշգրտությունը:
Եթե վերցներնք օրինակ Աճառյանին որպես լեզվաբան, որ ուսումնասիրոնք նրա աշխատությունները, ապա կհամոզվենք որ լեզուն ճշգրիտ գիտություն է:
Իսկ ոչ լուրջ "լեզվաբանների" շնորհին /անշնորքությունն ավելի տեղին է/ լեզուն կորցնում է իր միասեռությունը, համակարգվածությունը:
Գերտաղանդ բառի թույլատումը հենց դրա վկայությունն է: Լեզուն իրականում դա չպետք է թույլ տար:
dvgray ջան, լեզուն չի կարող ճշգրիտ լինել թեկուզ միայն այն պատճառով, որ այն մշտապես փոփոխվող, նորացող երևույթ է։ Քո էս գրառումից հետո բանավեճն անիմաստ եմ համարում։ Հիմա ինչը դուրդ չի գալիս կամ ինըչ չգիտես, կվերագրես լեզվաբանների անշնորհքությանը։ Մինչդեռ ներկա լեզվաբաններին անշնորհքության մեջ մեղադրելուց և լեզուն քննադատելուց առաջ ավելի լավ կլիներ սեփական լեզուն ավելի լավ ուսումնասիրել ու տիրապետել լեզվին։ Համոզված եմ, որ այդ դեպքում մեղադրանքներն ու քննադատությունները զգալիորեն կպակասեին։