User Tag List

Էջ 27 152-ից ԱռաջինԱռաջին ... 172324252627282930313777127 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 391 համարից մինչև 405 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #391
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Նոր մի հատ բառ հանդիպեց
    "գերտաղանդավոր"
    Հիմա կարամ ասե՞մ: Մեղսի
    Ուրեմն
    -Մի ասա "գերտաղանդավոր", այլ ասա "չաղ տաղանդավոր"

  2. #392
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր մի հատ բառ հանդիպեց
    "գերտաղանդավոր"
    Հիմա կարամ ասե՞մ: Մեղսի
    Ուրեմն
    -Մի ասա "գերտաղանդավոր", այլ ասա "չաղ տաղանդավոր"
    dvgray, հասկանում եմ, որ հայոց լեզուն ընդհանրապես քո ճաշակով չի, բայց բայց էդ դեպքում ի՞նչ իմաստ ունի էդ լեզվի բոլոր բաղադրիչները հերթով օրինակ բերել ու փորձել սխալ կամ անիմաստ հանել։
    Հայերենում «գեր» բառը և՛ «չաղ» իմաստն ունի, և՛ անգլերեն "super" իմաստը՝ նախածանցի տեսքով, ու դրանում ոչ մի անբնական կամ արտառոց բան չկա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #393
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Կներես, բայց ստիպված եմ ասել, որ Սխալ ես հասկացել իմ ճաշակը
    ես մեջբերեցի, որպեսզի հասկանալ տալի, որ ամեն բառի պետք չի գերադրական /այդպես է չէ՞ կոչվում/ աստիճաններ ասել:
    Տաղանդավորը տաղանդավոր է: էլ ի՞նչ իմանստ կա "ավելի տաղանդավոր", "շատ տաղանդավոր", կամ էլ "ԳԵՐտաղանդավոր" ասելու մեջ:
    Դրանք իմաստային տեսակետից համարում եմ անիմաստ բառեր:
    Տաղանդները չի կարելի համեմատել: Հետևաբար չի կարելի աստիճանակարգել:

  4. #394
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Իմ համեստ կարծիքով՝ եթե որևէ մեկի մոտ տաղանդը չափազանցված է (այսինքն՝ Աստված տվել, չի խնայել), ավելի տեղին է օգտագործել հանճար բառը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #395
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, բայց ստիպված եմ ասել, որ Սխալ ես հասկացել իմ ճաշակը
    ես մեջբերեցի, որպեսզի հասկանալ տալի, որ ամեն բառի պետք չի գերադրական /այդպես է չէ՞ կոչվում/ աստիճաններ ասել:
    Տաղանդավորը տաղանդավոր է: էլ ի՞նչ իմանստ կա "ավելի տաղանդավոր", "շատ տաղանդավոր", կամ էլ "ԳԵՐտաղանդավոր" ասելու մեջ:
    Դրանք իմաստային տեսակետից համարում եմ անիմաստ բառեր:
    Տաղանդները չի կարելի համեմատել: Հետևաբար չի կարելի աստիճանակարգել:
    Լավ, իսկապես սխալ էի հասկացել, թե ինչ նկատի ունես տվյալ դեպքում (թեև հայերենի նկատմամբ վերաբերմունքիդ հետ կապված կարծիքս մնում է նույնը ), բայց համաձայն չեմ. «տաղանդավոր» բառը լրիվ իրավունք ունի «գեր–» նախածանցը կրելու, քանի որ տաղանդավորության տարբեր աստիճաններ գոյություն ունեն, իսկ ինչու՞ ոչ։ Ճիշտ է, կան բառեր, որոնք «չեն վերցնում» գերադրական, բայց «տաղանդավոր» բառը դրանց թվին չի պատկանում։

    Հետաքրքիր է, դու, օրինակ, անգլերենում երբեք չե՞ս լսել "more talented", "most talented" արտահայտությունները։ Թե՞ քեզ թվում է՝ տաղանդավորությունն աստիճանավորելը զուտ հայկական մենթալիտետի տխուր արգասիքներից է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #396
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, բայց ստիպված եմ ասել, որ Սխալ ես հասկացել իմ ճաշակը
    ես մեջբերեցի, որպեսզի հասկանալ տալի, որ ամեն բառի պետք չի գերադրական /այդպես է չէ՞ կոչվում/ աստիճաններ ասել:
    Տաղանդավորը տաղանդավոր է: էլ ի՞նչ իմանստ կա "ավելի տաղանդավոր", "շատ տաղանդավոր", կամ էլ "ԳԵՐտաղանդավոր" ասելու մեջ:
    Դրանք իմաստային տեսակետից համարում եմ անիմաստ բառեր:
    Տաղանդները չի կարելի համեմատել: Հետևաբար չի կարելի աստիճանակարգել:
    Հա, համաձայն եմ, ու տենց լիքը բառեր կան: Անահիտ, սա ոնց կբացատրես, ինչի՞ համար են այսպիսի ածականների համար համեմատության աստիճանները, եթե հենց ինքը՝ ածականն է արդեն այնպիսին, որ ցույց է տալիս համեմատություն, նորից այդ համեմատությունների մեջ համեմատություն մտցնելն ի՞նչ իմաստ ունի...
    Лучше Гор могут быть только Горы.

  7. #397
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ համեստ կարծիքով՝ եթե որևէ մեկի մոտ տաղանդը չափազանցված է (այսինքն՝ Աստված տվել, չի խնայել), ավելի տեղին է օգտագործել հանճար բառը:
    «Տաղանդ» և «հանճար» բառերն իմաստային տարբերություն ունեն, թեև դրանց իմաստները շատերի համար վիճելի են։
    Ամեն դեպքում լեզուն ճշգրիտ գիտություն չէ, ու որոշ դեպքերում մի քանի տարբերակներ կարող են ճիշտ և ընդունելի լինել, օրինակ՝ գերտաղանդավոր և հանճար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #398
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    տաղանդ դառնում են , հանճար ծնվում…

  9. #399
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    «Տաղանդ» և «հանճար» բառերն իմաստային տարբերություն ունեն, թեև դրանց իմաստները շատերի համար վիճելի են։
    Ամեն դեպքում լեզուն ճշգրիտ գիտություն չէ, ու որոշ դեպքերում մի քանի տարբերակներ կարող են ճիշտ և ընդունելի լինել, օրինակ՝ գերտաղանդավոր և հանճար։
    Բայց ես համոզված եմ, որ լեզուն իրականում ճշգրիտ գիտություն է:
    Սակայն արհեստավորական/փինաչիական մոտեցումների հետևանքով լեզուն աղավաղվում է, "կորցնում" իր ճշգրտությունը:
    Եթե վերցներնք օրինակ Աճառյանին որպես լեզվաբան, որ ուսումնասիրոնք նրա աշխատությունները, ապա կհամոզվենք որ լեզուն ճշգրիտ գիտություն է:
    Իսկ ոչ լուրջ "լեզվաբանների" շնորհին /անշնորքությունն ավելի տեղին է/ լեզուն կորցնում է իր միասեռությունը, համակարգվածությունը:
    Գերտաղանդ բառի թույլատումը հենց դրա վկայությունն է: Լեզուն իրականում դա չպետք է թույլ տար:

  10. #400
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ես համոզված եմ, որ լեզուն իրականում ճշգրիտ գիտություն է:
    Սակայն արհեստավորական/փինաչիական մոտեցումների հետևանքով լեզուն աղավաղվում է, "կորցնում" իր ճշգրտությունը:
    Եթե վերցներնք օրինակ Աճառյանին որպես լեզվաբան, որ ուսումնասիրոնք նրա աշխատությունները, ապա կհամոզվենք որ լեզուն ճշգրիտ գիտություն է:
    Իսկ ոչ լուրջ "լեզվաբանների" շնորհին /անշնորքությունն ավելի տեղին է/ լեզուն կորցնում է իր միասեռությունը, համակարգվածությունը:
    Գերտաղանդ բառի թույլատումը հենց դրա վկայությունն է: Լեզուն իրականում դա չպետք է թույլ տար:
    dvgray ջան, լեզուն չի կարող ճշգրիտ լինել թեկուզ միայն այն պատճառով, որ այն մշտապես փոփոխվող, նորացող երևույթ է։ Քո էս գրառումից հետո բանավեճն անիմաստ եմ համարում։ Հիմա ինչը դուրդ չի գալիս կամ ինըչ չգիտես, կվերագրես լեզվաբանների անշնորհքությանը։ Մինչդեռ ներկա լեզվաբաններին անշնորհքության մեջ մեղադրելուց և լեզուն քննադատելուց առաջ ավելի լավ կլիներ սեփական լեզուն ավելի լավ ուսումնասիրել ու տիրապետել լեզվին։ Համոզված եմ, որ այդ դեպքում մեղադրանքներն ու քննադատությունները զգալիորեն կպակասեին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #401
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    dvgray ջան, լեզուն չի կարող ճշգրիտ լինել թեկուզ միայն այն պատճառով, որ այն մշտապես փոփոխվող, նորացող երևույթ է։
    Ուլուանա ջան
    Իսկ ի՞նչը փոփխվող ու նորացող չի: Քանի որ բոլոր գիտություններ էլ ունեն եզրեր ու էտ եզրերը դուրս են գալիս սւոբեկտիվիզմի սահմաններից, ուրեմն բնական է նաև էտ գիտությունների զարգացումը:
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո էս գրառումից հետո բանավեճն անիմաստ եմ համարում։
    Ես չէի էլ բանավիճում: Մասնագետի հետ չեն բանավիճում, այլ ասում էի իմ սիրողական, օգտագործողական /user / կարժիքը:
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչդեռ ներկա լեզվաբաններին անշնորհքության մեջ մեղադրելուց և լեզուն քննադատելուց առաջ ավելի լավ կլիներ սեփական լեզուն ավելի լավ ուսումնասիրել ու տիրապետել լեզվին։ Համոզված եմ, որ այդ դեպքում մեղադրանքներն ու քննադատությունները զգալիորեն կպակասեին։
    Մի քիչ /կամ լրիվ/ տարբեր ձև ենք մտածում: Դու որպես օգտագործող իմ ծրագրային պրոդուկտի , որը լավ կամ վատ ձևի, բայց հիմնված է մի շարք գիտուիթյունների վրա, կարող ես առանց ծրագրային դաշտում որևէ լուրջ գործ արած լինելու ասել ընդամենը, որ իմ արածը հարմար չէ, նույնիսկ անշնորք է:
    Օգտագործողը միշտ էլ իրավունք ունի ասելու իր կարծիքը ու նաև որոշում ընդունելու օգտվի պրոդուկտից թէ ոչ:

  12. #402
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա ջան
    Իսկ ի՞նչը փոփխվող ու նորացող չի: Քանի որ բոլոր գիտություններ էլ ունեն եզրեր ու էտ եզրերը դուրս են գալիս սւոբեկտիվիզմի սահմաններից, ուրեմն բնական է նաև էտ գիտությունների զարգացումը:
    Օրինակ, երկուսին գումարած երկուսը միշտ էլ 4-ի է հավասար, իսկ որևէ բառ այսօր կարող է ճիշտ և գործածական լինել, վաղը դուրս շպրտվել ու այլևս չօգտագործվել, քանի որ նոր՝ տվյալ պահին առավել հարմար ու ճիշտ բառ է եկել նրան փոխարինելու։ Կարծում եմ՝ տարբերությունն ակնհայտ է։
    Օգտագործողը միշտ էլ իրավունք ունի ասելու իր կարծիքը ու նաև որոշում ընդունելու օգտվի պրոդուկտից թէ ոչ:
    Այո, իհարկե, օգտագործողը միշտ էլ կարող է իր կարծիքն արտահայտել ապրանքի մասին, ինչպես նաև որոշել՝ օգտվել դրանից, թե ոչ, պարզապես հարցն այն է, որ եթե օգտագործողը տվյալ ապրանքից օգտվելու ձևերին լիարժեք կերպով չի տիրապետում, բնական է, որ նա չի կարող օբյեկտիվորեն գնահատել տվյալ ապրանքի որակն ու հնարավորությունները։ Սա էր ասածս։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #403
    Սկսնակ անդամ ըշտը-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մի անգամ Մխիթարեան վարդապետներից մեկից լսեցի, որ ներկայ արեւելահայերէնում սխալ են արտասանում ի՞նչպէս, ո՞րպէս, ո՞րչափ, ի՞նչչափ, ո՞րքան, ի՞նչքան, ա՛յսպէս, ա՛յդպէս, ա՛յնպէս, ա՛յսքան, ա՛յնքան, ա՛յդքան եւ այլ դերանուններ՝ շեշտը դնելով ոչ թէ առաջին, այլ երկրորդ վանկի ձայնաւորի վրայ: Ի՞նչ կարծիքներ ունէք սրա վերաբերեալ: Ինձ թւում է, որ ճիշտ է այդ միտքը, քանի որ հարցական դերանունների մէջ հարցը պարունակողը ոչ թէ պէս-ը կամ քան-ն են, այլ՝ ինչ-ը եւ որ-ը: Չէք ասի չէ՝ ինչ ձեւո՞վ, այլ ի՞նչ ձեւով, նոյնպէս եւ ի՞նչպէս, ո՞րպէս: Միւսին յստակ բացատրութիւն չեմ կարող տալ, բայց տրամաբանօրէն...

  14. #404
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում ըշտը-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի անգամ Մխիթարեան վարդապետներից մեկից լսեցի, որ ներկայ արեւելահայերէնում սխալ են արտասանում ի՞նչպէս, ո՞րպէս, ո՞րչափ, ի՞նչչափ, ո՞րքան, ի՞նչքան, ա՛յսպէս, ա՛յդպէս, ա՛յնպէս, ա՛յսքան, ա՛յնքան, ա՛յդքան եւ այլ դերանուններ՝ շեշտը դնելով ոչ թէ առաջին, այլ երկրորդ վանկի ձայնաւորի վրայ: Ի՞նչ կարծիքներ ունէք սրա վերաբերեալ: Ինձ թւում է, որ ճիշտ է այդ միտքը, քանի որ հարցական դերանունների մէջ հարցը պարունակողը ոչ թէ պէս-ը կամ քան-ն են, այլ՝ ինչ-ը եւ որ-ը: Չէք ասի չէ՝ ինչ ձեւո՞վ, այլ ի՞նչ ձեւով, նոյնպէս եւ ի՞նչպէս, ո՞րպէս: Միւսին յստակ բացատրութիւն չեմ կարող տալ, բայց տրամաբանօրէն...
    Մեր ներկայիս հայերենում շեշտը, հարցականը, բացականչականը դնում են բառի վերջին վանկի վրա։ Չգիտեմ նախկինում ոնց են դրել, բայց հիմա այդպես ա։
    Լեզուն միշտ էլ փոփոխությունների ա ենթարկվում, ու դա բնական ա։ Երեւի գոյություն չունի լեզու, որ անփոփոխ մնացած լինի։

  15. #405
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, բայց ստիպված եմ ասել, որ Սխալ ես հասկացել իմ ճաշակը
    ես մեջբերեցի, որպեսզի հասկանալ տալի, որ ամեն բառի պետք չի գերադրական /այդպես է չէ՞ կոչվում/ աստիճաններ ասել:
    Տաղանդավորը տաղանդավոր է: էլ ի՞նչ իմանստ կա "ավելի տաղանդավոր", "շատ տաղանդավոր", կամ էլ "ԳԵՐտաղանդավոր" ասելու մեջ:
    Դրանք իմաստային տեսակետից համարում եմ անիմաստ բառեր:
    Տաղանդները չի կարելի համեմատել: Հետևաբար չի կարելի աստիճանակարգել:
    Տաղանդավոր-ի հետ կապված համամիտ եմ: Կան բառեր, որոնք արդեն լիքն ու -գեր են այնքան, որ նման աստիճանակարգումը արժեզրկում է բառն ու նրա իմաստը:
    … ու տվյալ բառի դեպքում, -գեր կամ -թեր աստիճանակրգում մտցնելը ավելի ճիշտ խոսում է դա անողի էմոցիոնալ վերաբերմունքի մասին, բայց միևնույնն է՝ արժեզրկում է
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 20.07.2008, 16:49:

Էջ 27 152-ից ԱռաջինԱռաջին ... 172324252627282930313777127 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •