User Tag List

Էջ 23 152-ից ԱռաջինԱռաջին ... 131920212223242526273373123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 331 համարից մինչև 345 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #331
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2007
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուցե հնարովի բառ է, բայց ընտրանքը վիճակագրությունում որպես տերմին օգտագործվում է։
    Ճիշտ է, ընտրանք = выборка ինչպես նաև մնացք = вычет (կոմպլեքս անալիզի տեսություն)
    Վերջին խմբագրող՝ SAS: 30.04.2008, 19:58: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #332
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Այսպիսի հարց առաջացավ.

    Ի՞նչ տարբերություն կա այս երկու ձևերի միջև
    "միացի՛" և "միացի՛ր", կամ "ապրի՛" "ապրի՛ր":

    Կա՞ն արդյոք հայերենում երկու ձևրն էլ:

  3. #333
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Գլոբալ Հայացք-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսպիսի հարց առաջացավ.

    Ի՞նչ տարբերություն կա այս երկու ձևերի միջև
    "միացի՛" և "միացի՛ր", կամ "ապրի՛" "ապրի՛ր":

    Կա՞ն արդյոք հայերենում երկու ձևրն էլ:
    երկու ձևերն էլ չկան հայերենում…
    ճիշտ են այս տարբերակները… միացի՛ր, ապրի՛ր
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  4. #334
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Գլոբալ Հայացք-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսպիսի հարց առաջացավ.

    Ի՞նչ տարբերություն կա այս երկու ձևերի միջև
    "միացի՛" և "միացի՛ր", կամ "ապրի՛" "ապրի՛ր":

    Կա՞ն արդյոք հայերենում երկու ձևրն էլ:
    Դրանց տարբերությունն այն է, որ առաջին ձևը խոսակցական է, իսկ երկրորդը՝ գրական։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #335
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից
    երկու ձևերն էլ չկան հայերենում…


    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Դրանց տարբերությունն այն է, որ առաջին ձևը խոսակցական է, իսկ երկրորդը՝ գրական։
    Շնորհակալ եմ, ես էլ մտածում եմ ինչո՞ւ է "միացի՛ր"-ը ինչ-որ արհեստական հնչում, երևի որովհետև խոսակցական չի (խնդրում եմ շա՜տ լուրջ չընդունել )

  6. #336
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Գլոբալ Հայացք-ի խոսքերից Նայել գրառումը
    ի՞նչ ես զարմանում տենց… խոսքս գրական հայերենի մասին էր…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. #337
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից
    խոսքս գրական հայերենի մասին էր…
    Ուրիշ բանի վրա զարմացա՝
    Մեջբերում Երկնային-ի խոսքերից
    երկու ձևերն էլ չկան հայերենում…
    ոչ թե "հայերենում"-ի վրա

    Հ.Գ.
    Լավ անցած լինի

    Մոդերատո՛ր՝ եթե սա օֆֆտօպ է խնդրում եմ պարզապես ջնջել գրառումը, թե չէ մարդ ես, էս թեման հանկարծ չփակվի/բացվի
    Վերջին խմբագրող՝ Գլոբալ Հայացք: 03.05.2008, 09:31: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #338
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Գլոբալ Հայացք-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրիշ բանի վրա զարմացա՝

    ոչ թե "հայերենում"-ի վրա

    Հ.Գ.
    Լավ անցած լինի

    Մոդերատո՛ր՝ եթե սա օֆֆտօպ է խնդրում եմ պարզապես ջնջել գրառումը, թե չէ մարդ ես, էս թեման հանկարծ չփակվի/բացվի
    Ոչ միայն օֆֆտոպ չէ, այլև ճիշտ դիտողություն է, քանի որ «Հայերենում երկու ձևերն էլ չկան» նախադասությունը հայերենում խիստ բազմիմաստ է հնչում, և դրանից հեշտությամբ կարելի է նաև հասկանել, որ, իբր, երկու ձևերն էլ սխալ են... Իսկ իրականում Երկնայինը նկատի ուներ, որ դրանցից միայն մեկը կա, միայն մեկն է ճիշտ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #339
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Շնորհակալ եմ պատասխանների համար:

    Եւս մեկ նունպիսի հարց, եթե թույլ տաք:

    Այս երկու ձևրը ի՞նչ են "կանգնե՛ք" և "կանգնեցե՛ք", վերջինս նամանավանդ հայֆիլմի կինոներում եմ լսել ("Սարոյան եղբայրները"-ում հաստատ) ու չգիտեմ գրական հայերե՞ն է, թե՞ "սովետական հայերեն":

    Ու մեկ էլ, ինչպես է ճիշտ գրել "Սարոյան եղբայրները"-ում, թե՞ "Սարոյան եղբայրներում", երկրորդի վրա եմ կասկածում, բայց դե վստահ լինել, իհարկե, չեմ կարող:
    (սրա մասին մի քիչ մանրամասն, եթե կարող եք, որովհետև բերված օրինակում հոդը առաջին դեպքում, իհարկե, խանգարում է, բայց երբեմն առաջինը բավականին ճիշտ է թվում):

  10. #340
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Գլոբալ Հայացք-ի խոսքերից Նայել գրառումը

    Ու մեկ էլ, ինչպես է ճիշտ գրել "Սարոյան եղբայրները"-ում, թե՞ "Սարոյան եղբայրներում", երկրորդի վրա եմ կասկածում, բայց դե վստահ լինել, իհարկե, չեմ կարող:
    «Սարոյան եղբայրները» ֆիլմում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #341
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Գլոբալ Հայացք-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ պատասխանների համար:

    Եւս մեկ նունպիսի հարց, եթե թույլ տաք:

    Այս երկու ձևրը ի՞նչ են "կանգնե՛ք" և "կանգնեցե՛ք", վերջինս նամանավանդ հայֆիլմի կինոներում եմ լսել ("Սարոյան եղբայրները"-ում հաստատ) ու չգիտեմ գրական հայերե՞ն է, թե՞ "սովետական հայերեն":
    «Սովետական հայերեն» բնորոշումը հետաքրքիր էր։ Բայց այս դեպքում, կարծում եմ, Սովետն էնքան էլ կապ չուներ։ Բանն այն է, որ մի ժամանակ երկու ձևերն էլ հավասարապես ճիշտ էին համարվում (կանգնե՛ք և կանգնեցե՛ք), միայն թե խոսակցականում միշտ էլ առավել ընդունված է եղել «կանգնե՛ք» ձևը, քանի որ մյուսը մի տեսակ չափազանց գրական է, ես կասեի՝ նույնիսկ գրքային... Որքան նկատել եմ, հիմա «կանգնեցե՛ք» ձևը կամաց–կամաց դուրս է մղվում գործածությունից (կամ գուցե արդեն մղվե՞լ է, չգիտեմ... )։ Համենայնդեպս, իմ կարծիքով, այժմ նախընտրելի է «կանգնե՛ք» ձևը։

    Ու մեկ էլ, ինչպես է ճիշտ գրել "Սարոյան եղբայրները"-ում, թե՞ "Սարոյան եղբայրներում", երկրորդի վրա եմ կասկածում, բայց դե վստահ լինել, իհարկե, չեմ կարող:
    (սրա մասին մի քիչ մանրամասն, եթե կարող եք, որովհետև բերված օրինակում հոդը առաջին դեպքում, իհարկե, խանգարում է, բայց երբեմն առաջինը բավականին ճիշտ է թվում):
    Կուկի ուղղումը ճիշտ էր. պետք է լինի «Սարոյան եղբայրները» ֆիլմում, քանի որ, օրինակ, «Սարոյան եղբայրներում» գրելու դեպքում չիմացողի համար բնավ պարզ չի լինի, թե ֆիլմի վերնագիրն իրականում ինչ է՝ «Սարոյան եղբայրներ», թե «Սարոյան եղբայրները», թե մի ուրիշ վերջավորությամբ վերնագիր (էս պահին ուրիշ տարբերակ մտքովս չանցավ, բայց որ մտածենք, գուցե էլի գտնենք...)։ Իսկ ««Սարոյան եղբայրները»–ում» ձևը սխալ է այն պատճառով, որ «ը»–ից հետո «–ում»–ը բոլորովին բարեհունչ չէ, նման ոչ սահուն հնչյունային միացությունը հայերենում չի կարող ընդունելի լինել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #342
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    «Սովետական հայերեն» բնորոշումը հետաքրքիր էր։ Բայց այս դեպքում, կարծում եմ, Սովետն էնքան էլ կապ չուներ։ Բանն այն է, որ մի ժամանակ երկու ձևերն էլ հավասարապես ճիշտ էին համարվում (կանգնե՛ք և կանգնեցե՛ք), միայն թե խոսակցականում միշտ էլ առավել ընդունված է եղել «կանգնե՛ք» ձևը, քանի որ մյուսը մի տեսակ չափազանց գրական է, ես կասեի՝ նույնիսկ գրքային... Որքան նկատել եմ, հիմա «կանգնեցե՛ք» ձևը կամաց–կամաց դուրս է մղվում գործածությունից (կամ գուցե արդեն մղվե՞լ է, չգիտեմ... )։ Համենայնդեպս, իմ կարծիքով, այժմ նախընտրելի է «կանգնե՛ք» ձևը։
    Հստակ պատասխանել չեմ կարող, բայց որքան նկատել եմ «կանգնեք» ձևը հիմնականում օգտագործվում է բառի բուն իմաստով, այսինքն՝ «ոտքի կանգնե՛ք», իսկ «կանգնեցե՛ք» ավելի հաճախ օգտագործվում է «սպասի՛ր», «կա՛նգ առ» իմաստով: Եթե ուշադրություն դարձնենք, հայերենում չկա այդպիսի դեպքում օգտագործելու համար որևէ հարմար բառ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #343
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հստակ պատասխանել չեմ կարող, բայց որքան նկատել եմ «կանգնեք» ձևը հիմնականում օգտագործվում է բառի բուն իմաստով, այսինքն՝ «ոտքի կանգնե՛ք», իսկ «կանգնեցե՛ք» ավելի հաճախ օգտագործվում է «սպասի՛ր», «կա՛նգ առ» իմաստով:
    Ես նման երևույթ չեմ նկատել... Երկու դեպքերում էլ հաստատ կարելի է «կանգնե՛ք» ասել, ու սխալ չի լինի։

    Եթե ուշադրություն դարձնենք, հայերենում չկա այդպիսի դեպքում օգտագործելու համար որևէ հարմար բառ:
    Ճիշտն ասած՝ այնքան էլ լավ չհասկացա, թե որ դեպքում օգտագործելու հարմար բառ չկա... Որ խնդրեմ, կհստակեցնե՞ս...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #344
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած՝ այնքան էլ լավ չհասկացա, թե որ դեպքում օգտագործելու հարմար բառ չկա... Որ խնդրեմ, կհստակեցնե՞ս...
    2-րդ դեպքում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #345
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հստակ պատասխանել չեմ կարող, բայց որքան նկատել եմ «կանգնեք» ձևը հիմնականում օգտագործվում է բառի բուն իմաստով, այսինքն՝ «ոտքի կանգնե՛ք», իսկ «կանգնեցե՛ք» ավելի հաճախ օգտագործվում է «սպասի՛ր», «կա՛նգ առ» իմաստով: Եթե ուշադրություն դարձնենք, հայերենում չկա այդպիսի դեպքում օգտագործելու համար որևէ հարմար բառ:
    Բայց չէ՞ որ հենց ինքդ նշեցիր «Սպասի՛ր, կա՛նգ առ» ձևերը, ուրեմն լավ էլ կան հարմար բառեր, հետևաբար էլ ինչի՞ մասին է խոսքը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 23 152-ից ԱռաջինԱռաջին ... 131920212223242526273373123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •