User Tag List

Էջ 22 152-ից ԱռաջինԱռաջին ... 121819202122232425263272122 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #316
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    ա/ Ինչպես հաղորդում է "Ռիա-Նովոստի"-ն, վերջինս էլ հղում է "ԻԱ-Ռեգնում", Ջորջ Բուշը շիզոֆրենիկ է:
    բ/ Ինչպես հաղորդում է "Ռիա-Նովոստի"-ն, վերջինս էլ հղում է "ԻԱ-Ռեգնում"-ին, Ջորջ Բուշը շիզոֆրենիկ է:
    գ/ Ինչպես հաղորդում է "Ռիա-Նովոստի"-ն, վերջինս էլ հղում է կատարում "ԻԱ-Ռեգնում"-ին, Ջորջ Բուշը շիզոֆրենիկ է:
    դ/ Ինչպես հաղորդում է "Ռիա-Նովոստի"-ն, վերջինս էլ վկայակոչում է "ԻԱ-Ռեգնում", Ջորջ Բուշը շիզոֆրենիկ է:
    ե/ Ինչպես հաղորդում է "Ռիա-Նովոստի"-ն, վերջինս էլ վկայակոչում է "ԻԱ-Ռեգնում"-ին, Ջորջ Բուշը շիզոֆրենիկ է:
    զ/ Ինչպես հաղորդում է "Ռիա-Նովոստի"-ն, վերջինս էլ հղում է Պողոս Պողոսյանին, Ջորջ Բուշը շիզոֆրենիկ է:
    է/ Ինչպես հաղորդում է "Ռիա-Նովոստի"-ն, վերջինս էլ վկայակոչում է Պողոս Պողոսյանին, Ջորջ Բուշը շիզոֆրենիկ է:
    Իմ պատկերացմամբ բացահայտ սխալ են ա/ և ե/ , ճիշտ են գ/, դ/, է/ տարբերակները:
    Իսկ բ/-ի ու զ/-ի հետ կապված կասկածներ ունեմ, որովհետև վստահ չեմ, որ հղել բայը այդ իմաստով օգտագործվում է: Եթե իրոք այդպես է, այն պետք է որ պահանջի հանգման անուղղակի խնդիր, այսինքն` տրական հոլով, ուրեմն այդ տարբերակներն էլ քերականորեն ճիշտ կլինեն:
    Ակումբի լեզվաբաններ, դո՞ւք ինչ կասեք: :rol

  2. #317
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Բացի Enipra-ից, ոչ ոք իմ հարցին չպատասխանեց, նույնիսկ տաղանդաշատ Ուլուանան... վայ-վայ-վայ..............բա սենց բան կլնի.....................

  3. #318
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացի Enipra-ից, ոչ ոք իմ հարցին չպատասխանեց, նույնիսկ տաղանդաշատ Ուլուանան... վայ-վայ-վայ..............բա սենց բան կլնի.....................
    Նախ ասեմ, որ այստեղ ոչ ոք պարտավոր չէր անպայման պատասխանել հարցիդ, ինչպես նաև մյուսների հարցերին։ Այստեղ բարձրացված հարցերին պատասխանում են նրանք, ովքեր ուզում են և ովքեր ի վիճակի են պատասխանել, իսկ չպատասխանելու համար որևէ մեկին մեղադրելու, առավել ևս՝ հեգնելու իրավունք ոչ ոք չունի։ Կներես, բայց օբիժնիկության հոտ եկավ... Հուսով եմ՝ իրականում այդպես չէ, պարզապես նման հեգնական գրառման համար այլ բացատրություն չեմ տեսնում...
    Մեջբերում Enipra-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ պատկերացմամբ բացահայտ սխալ են ա/ և ե/ , ճիշտ են գ/, դ/, է/ տարբերակները:
    Իսկ բ/-ի ու զ/-ի հետ կապված կասկածներ ունեմ, որովհետև վստահ չեմ, որ հղել բայը այդ իմաստով օգտագործվում է: Եթե իրոք այդպես է, այն պետք է որ պահանջի հանգման անուղղակի խնդիր, այսինքն` տրական հոլով, ուրեմն այդ տարբերակներն էլ քերականորեն ճիշտ կլինեն:
    Ակումբի լեզվաբաններ, դո՞ւք ինչ կասեք:
    Ես էլ համամիտ եմ քեզ հետ, միայն թե մի քիչ ավելի համոզված եմ, որ բ) և զ) տարբերակները սխալ են, թեև էլի հաստատ չեմ կարող ասել...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #319
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ ասեմ, որ այստեղ ոչ ոք պարտավոր չէր անպայման պատասխանել հարցիդ, ինչպես նաև մյուսների հարցերին։ Այստեղ բարձրացված հարցերին պատասխանում են նրանք, ովքեր ուզում են և ովքեր ի վիճակի են պատասխանել, իսկ չպատասխանելու համար որևէ մեկին մեղադրելու, առավել ևս՝ հեգնելու իրավունք ոչ ոք չունի։ Կներես, բայց օբիժնիկության հոտ եկավ... Հուսով եմ՝ իրականում այդպես չէ, պարզապես նման հեգնական գրառման համար այլ բացատրություն չեմ տեսնում...
    Նախ ասեմ, որ ես չեմ ասում, թե ինչ-որ մեկը պարտավոր է իմ հարցին պատասխանել:
    Ես ոչ մեկին չեմ մեղադրում:
    Ես ոչ մեկին չեմ հեգնում:
    Աբիժնիկության մասին խոսալը ընդհանրապես տարօրինակա:
    Պետք չէ հորինել:
    Որ տղա ըլնեիր դժվար թե սենց բաներ գրեիր:

    Իսկ ամենատարօրինկն էնա, որ իմ գրածը նենց զայրույթ առաջացրեց քո մոտ, որը անհիմն էր [Բացի Enipra-ից, ոչ ոք իմ հարցին չպատասխանեց, նույնիսկ տաղանդաշատ Ուլուանան... վայ-վայ-վայ..............բա սենց բան կլնի.....................], ու ես պատկերացում են, եթե իմ ասածի մեջ իսկապես լիներ մեղադրում, հեգնում, աբիժնիկություն, ուրեմն ինչ կարելի էր սպասել քեզնից..............

    Ուլուանա խորհուրդ եմ, տալիս նորից կարդա նախադասությունս`
    [Բացի Enipra-ից, ոչ ոք իմ հարցին չպատասխանեց, նույնիսկ տաղանդաշատ Ուլուանան... վայ-վայ-վայ..............բա սենց բան կլնի.....................]:
    Անհասկանալիա քո պահվածքը, քո ռեակցիան!

  5. #320
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2007
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Իսկ կասեք, թե
    անց ու դարձ
    հարց ու փորձ
    բառերը առանձի՞ն են գրվում, թե միասին:

  6. #321
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Arthur26-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կասեք, թե
    անց ու դարձ
    հարց ու փորձ
    բառերը առանձի՞ն են գրվում, թե միասին:
    Հա, միասին են գրվում


  7. #322
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Arthur26-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կասեք, թե
    անց ու դարձ
    հարց ու փորձ
    բառերը առանձի՞ն են գրվում, թե միասին:
    Ինչքան գիտեմ, երկու ձևն էլ ընդունելի է, կարելի է և' միասին գրել, և' առանձին:

  8. #323
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Ես նույնպես 2 ձևերին էլ հանդիպել եմ, բայց ինչքան նկատել եմ` ավելի հաճախ անցուդարձը միասին ձևով է հանդիպում, իսկ հարց ու փորձը` առանձին:

  9. #324
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Arthur26-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կասեք, թե
    անց ու դարձ
    հարց ու փորձ
    բառերը առանձի՞ն են գրվում, թե միասին:
    Այո, միասին են գրվում։
    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան գիտեմ, երկու ձևն էլ ընդունելի է, կարելի է և' միասին գրել, և' առանձին:
    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նույնպես 2 ձևերին էլ հանդիպել եմ, բայց ինչքան նկատել եմ` ավելի հաճախ անցուդարձը միասին ձևով է հանդիպում, իսկ հարց ու փորձը` առանձին:
    Որքան գիտեմ, ժամանակին նմանատիպ բառերն անջատ են գրվել։ Ենթադրում եմ, որ այնուհետև որոշ ժամանակ երկու ձևերն էլ ընդունելի են եղել՝ թե՛ միասին, թե՛ անջատ գրելաձևերը, բայց ներկայումս ճիշտ է համարվում միասինը՝ անցուդարձ, հարցուփորձ։

    Լուսաբանելու համար մեջբերում եմ հատուկ միասին, անջատ կամ գծիկով գրվող բառերի վերաբերյալ բառարանից մի հատված, որտեղ բացատրվում է, թե որ դեպքերում և ինչու են տվյալ բառերը գրվում միասին կամ անջատ.

    Անջատ են գրվում ու/և շաղկապով այն բարդությունները, որոնց առանձին շեշտվող բաղադրիչները՝

    ա) հոմանիշներ են կամ արտահայտում են առնչակից իմաստներ, ինչպես, օրինակ՝ դեղ ու դարման, բուք ու բորան, նետ ու աղեղ

    բ) հականիշներ են, ինչպես, օրինակ՝ ահել ու ջահել, վեր ու վար

    գ) միևնույն բառի (կամ բառաձևի) կրկնությունն են, ինչպես, օրինակ՝ չեմ ու չում, քեզ ու քեզ, ծակ ու ծուկ։

    Առանց ու շաղկապի գործածվելիս սրանք գրվում են գծիկով, ինչպես, օրինակ՝ նետ–աղեղ, ահել–ջահել, բուք–բորան։

    Այսպիսի բարդությունների զգալի մասը զուգագրություն ունի, թեև կցական դառնալու միտում կա, ինչպես, օրինակ՝ կարգ ու կանոն//կարգուկանոն, խաղ ու պար//խաղուպար, ահ ու դող//ահուդող և այլն։

    Ու, և շաղկապներով բազմաթիվ բարդություններ, որոնց բաղադրիչներն իմաստով առավել սերտ են, միասնաբար են արտասանվում և հիմնականում նոր, ավելի լայն նշանակություն են արտահայտում, գրվում են միասին՝ վերածվելով կցական բարդությունների, օրինակ՝ տեղնուտեղը, առևտուր, առուծախ, այրուձի, ելումուտ, հալումաշ, այբուբեն, անցուդարձ։
    Ինչպես տեսնում եք, սահմանազատումն, այնուամենայնիվ, այնքան էլ հստակ չէ, շատ դեպքերում դժվար է ինքնուրույն գլխի ընկնել, թե տվյալ բառն ինչպես է գրվում՝ անջատ, թե միասին... Սակայն վերը նշված պայմաններին բավարարող բառերը, կարծում եմ, ապահովության համար արժե միասին գրել, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ինչպես ասված էր մեջբերված հատվածում, նույնիսկ երկու գրելաձև ունեցող բառերը միտում ունեն հետագայում միասին գրվելու։

    Այնուամենայնիվ, անցուդարձ և հարցուփորձ բառերը երկու գրելաձև ունեցողների թվին չեն պատկանում (հաստատ ստուգել եմ), դրանք միասին են գրվում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #325
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ բոլորիցդ անհատապես և Ակումբից ընդհանրապես (դե գիտեք ինչի համար):
    Հենց այս գրառումը տեսա, նորից կատաղեցի
    Շնորհակալ չեն լինում ինչ-որ մեկից, այլ՝ ինչ-որ մեկին
    Շնորհակալ եմ քեզ - ճիշտ ձև:
    Շնորհակալ եմ քեզանից - սխալ ձև:

  11. #326
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց այս գրառումը տեսա, նորից կատաղեցի
    Շնորհակալ չեն լինում ինչ-որ մեկից, այլ՝ ինչ-որ մեկին
    Շնորհակալ եմ քեզ - ճիշտ ձև:
    Շնորհակալ եմ քեզանից - սխալ ձև:
    Ես միշտ համոզված եմ եղել, որ հակառակն է ճիշտ:
    Եթե գիտես որևէ աղբյուր, որտեղ նշված է ճիշտ ձևը, շատ շնորհակալ կլինեմ:

    1. Շնորհակալ եմ քեզանից:
    2. Շնորհակալությունս եմ հայտնում քեզ:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. #327
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ քեզ - ճիշտ ձև:
    Շնորհակալ եմ քեզանից - սխալ ձև:
    Ես գտնում եմ ,որ երկրորդ տարբերակն էլ է ճիշտ, քանի որ ,շնորհակալ բառը դա նույն գոհ բառն է կարելի է ասել,ուստի ինչպես ասում ենք գոհ եմ քեզանից ,կարել է նաև` Շնորհակալ եմ քեզանից

  13. #328
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գտնում եմ ,որ երկրորդ տարբերակն էլ է ճիշտ, քանի որ ,շնորհակալ բառը դա նույն գոհ բառն է կարելի է ասել,ուստի ինչպես ասում ենք գոհ եմ քեզանից ,կարել է նաև` Շնորհակալ եմ քեզանից
    Չէ Գոհ չի է, պարտավորի նման մի բան ա, հո չե՞ս ասի պարտավոր եմ քեզանից, պարտավոր եմ քեզ Շնորհակալ եմ քեզ, ռուսերենում էլ է տենց, Բլոգադարեն տեբե, ոչ թե օտ տեբյա

  14. #329
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գտնում եմ ,որ երկրորդ տարբերակն էլ է ճիշտ, քանի որ ,շնորհակալ բառը դա նույն գոհ բառն է կարելի է ասել,ուստի ինչպես ասում ենք գոհ եմ քեզանից ,կարել է նաև` Շնորհակալ եմ քեզանից
    Ճիշտն ասած՝ ես էլ այսօր «շնորհակալ» բառը «գոհ» բառի հետ համեմատեցի, և զգացի, որ իրոք տրամաբանական է «–ից» տարբերակը, բայց նույն հաջողությամբ կարող ենք հիշել նաև «երախտապարտ» բառը, որի դեպքում հաստատ «Ես երախտապարտ եմ քեզնից» չենք ասի։ Մի խոսքով՝ բարդ է, քանի որ սա այն դեպքերից է, երբ տրամաբանությունը բավական չէ ճիշտն ու սխալը տարբերելու համար։ Իսկապես հարկավոր է որևէ լեզվական գրքում հրապարակված օրինակ գտնել, ցանկալի է նաև համապատասխան բացատրություն... Ես դեռ կշարունակեմ փնտրել...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #330
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուղղե՛ք սխալները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ Գոհ չի է, պարտավորի նման մի բան ա, հո չե՞ս ասի պարտավոր եմ քեզանից, պարտավոր եմ քեզ Շնորհակալ եմ քեզ, ռուսերենում էլ է տենց, Բլոգադարեն տեբե, ոչ թե օտ տեբյա
    Արթուր ջան ,դե դա էլ կապված ա կոնտեքստի հետ, եթե դու տեքստ ես թարգմանում իմ համար ,ես կարող եմ ասել և' գոհ եմ քեզանից ,և' Շնորհակալություն ,որոնք գրեթե նույն իմաստն են արտահայտում

Էջ 22 152-ից ԱռաջինԱռաջին ... 121819202122232425263272122 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •