Շատ տարածված են հետևյալ ռուսաբանությունները, և բանն այն է, որ շատ քչերն են տեղյակ դրանց՝ սխալ լինելու մասին.
ինձ տհաճ է (սխալ) – ինձ համար տհաճ է կամ ինձ տհաճություն է պատճառում (ճիշտ)
ինձ հետաքրքիր է (սխալ) – ինձ համար հետաքրքիր է կամ ինձ հետաքրքրում է (ճիշտ)

Եթե ռուսերեն ասում ենք «мне (не)приятно» կամ «мне интересно», դա չի նշանակում, որ նույն արտահայտությունները կարելի է բառացի թարգմանել հայերեն։