User Tag List

Էջ 18 152-ից ԱռաջինԱռաջին ... 81415161718192021222868118 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #256
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Հարգելի պանդուխտ, ինչպես նկատեցիք, ասում եք «կը հրաժարիմ», ոչ թե՝ «կը հրաժարեմ» (ինչպես՝ կը խմեմ): Արևմտահայերենում «ի-ն» արևելահայերենի նույն «վ» կրավորական ածանցն է:
    Սիրելի Բիւրակն, անկեղծօրէն չհասկացայ, բայց ուզում եմ թեման զարգացնել, քանզի հայերէնը իմ նախասիրութիւնն է: Չեմ յիշում վերջին անգամ ե՞րբ քերական դաս ստացել եմ (առհասարակ այդ դասանիւթը-թէ՞ դասատուն- չեմ սիրել, որեւէ մէկին չասես): Եթէ յիմար հարցեր տամ. համբերատար եղիր, խնդրե՛մ:
    -Ի՞նչ է կրաւորականը ընդհանրապէս:
    -Ինչ է կրաւորական ածանցը: Կա՞յ կրաւորական հոլովում եւ կրաւորական խոնարհում: Վերջին երկուքը նո՞յնն են թէ տարբեր բաներ են:
    -րեւմտահայերէնը պահպանած է գրաբարեան լծորդութեան երկու ձեւը ընհանրապէս. «իլ» եւ «ել» լծորդութիւնները, մինչ «ուլ» լծորդութիւնը, օրինակ «թողուլ-թողուցի», քիչ է գործածւում:
    -Եթէ ճիշտ հասկացած եմ «կրաւորական»ի ինչ լինելը, ապա արեւմտահայերէն. «կը հրաժարիմ» կրաւորական չէ:
    -Դուք բացառու՞մ էք արեւելահայերէնում-եկէ՛ք ասենք հայերէնում-«բնակում եմ-բնակեցի, հրաժարում եմ-հրաժարեցի բայերի գոյութիւնը:
    Ուլուանա՛, ի՞նչ կասես. օգնենք զիրար:
    -Օրինակ քիչ առաջ, փշոտ շարանումս գրել եմ. «Բիւզանդիան ցրուեց հայոց բանակը», կարծեմ պէտք է գրէի «Բիւզանդիան ցրեց հայոց բանակը»: Ցիր-ցրել-ցրուել, այստեղ հայոց բանակը ցրւում է , մինչ ցրողը (ցրեց) Բիւզանդիան է, ի՞նչ կասէք:
    -«Ես զբաղ եմ», «դու զբաղ ես», «ան զբաղ է»: Թէ՞ «ես զբաղուած եմ», «դու զբաղուած ես»...: Ոմանք՝ երկար բառերի սիրահարներ, պիտի ասէին. «զբաղուածութիւն ունիմ», «գերզբաղուածութիւն ունիմ»:
    -ի՞նչ է տարբերութիւնը՝ սիրահարելու եւ սիրահարուելու միջեւ: «Սիրահարեցայ» բառը գոյ է արեւմտահայերէն գրականում, իսկ «սիրահարեցի» բառը գործածակա՞ն է արեւելեան գրականում, թէ՞ պէտք է ասել՝ «սիրահարուեցի», այսինքն ուրիշի կողմից սիրով հարուեցի (զարկ ստացայ):
    Եթէ հաճելի չեն վերոյիշեալ խճճումները. դադարեցնեմ (թէ՞ դադարիմ):
    Դադարեցնեմ գրառումներս (յղումներս), կամ դադարիմ գրելէ (յղելէ)...ի՞նչ է իմաստային տարբերանքը, նոյնը չէ՞:
    -Չէ՞ք նկատել լեզուական յստակ տարբերութիւն արեւելահայ -բաժանումները չեմ սիրում- դասական գրողների միջեւ՝ Րաֆֆի, Շիրվանզադէ, Մուրացան, Ղազարոց Աղայեան եւայլք: Նոյնինքն գրական արեւելահայերէնը, իր տարբերակները ունի՞, եթէ այո, ի՞նչ անունով կոչենք իւրաքանչիւր տարբերակը եւ ի՞նչ են տարբերութիւնները:

  2. #257
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Ես մեկ բան գիտեմ, որ արևմտահայերենում գործածությունից դուրս է եկել կրավարովական ածանցը, որը ես համարում եմ անհեթեթույթուն, քանզի այն շատ օգտակար է, որ նախադասությունդ ճիշ իմաստ ստանա:

  3. #258
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Քաղաքացի, ի՞նչն է ջնջուել, օրինակով գրէիր. հասկանայի:

  4. #259
    Լիարժեք անդամ The_only_one-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.06.2006
    Հասցե
    Դրախտի ճանապարհին…
    Տարիք
    36
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Ժողովուրդ «ընտրանք» բառը հայոց լեզվում կա՞:

  5. #260
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում The_only_one-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ «ընտրանք» բառը հայոց լեզվում կա՞:
    Այո, ինձ թվում է՝ կաԱվելի հաճախ վիճակագրությունում է օգտագործվում այդ բառը
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  6. #261
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Ժողովուրդ «ընտրանք» բառը հայոց լեզվում կա՞:
    Կա: Որպես ապացույց՝ «այլընտրանք» բառը: Սրա լինել-չլինելն էլ հո կասկածի տակ չե՞նք առնում:
    Չնայած մի քիչ արհեստականություն եմ տեսնում: Օրինակ, վիվասելը «ձեր ընտրանքն» ասելու փոխարեն կարող էր ասել «ձեր ընտրությունը», որը, կարծում եմ, ավելի գեղեցիկ է հնչում:

  7. #262
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա: Որպես ապացույց՝ «այլընտրանք» բառը: Սրա լինել-չլինելն էլ հո կասկածի տակ չե՞նք առնում:
    Չնայած մի քիչ արհեստականություն եմ տեսնում: Օրինակ, վիվասելը «ձեր ընտրանքն» ասելու փոխարեն կարող էր ասել «ձեր ընտրությունը», որը, կարծում եմ, ավելի գեղեցիկ է հնչում:
    Բյուր, բայց ինձ թվում է՝ չկա... Քո ասած ստուգման ձևը եթե այդքան հուսալի լիներ, ուրեմն «կարծություն» բառ էլ պիտի լիներ, քանի որ «այլակարծություն» բառի գոյությունը կարծես թե կասկած չի հարուցում, չէ՞։ Բայց, դժվար թե որևէ մեկը պնդի, թե «կարծություն» բառ կա։

    Ընտրանք բառը միանգամայն հայերեն ու տրամաբանական է հնչում, խոսք չկա, բայց դա դեռ չի նշանակում, որ այդպիսի բառ հաստատ կա։ Ինձ թվում է՝ ուղղակի «սարքել են» էդ բառը՝ գովազդին իբր յուրօրինակություն հաղորդելու համար։ Համենայնդեպս, ես էլ եմ այդ բառը միայն քո ասած գովազդում լսել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #263
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Ա՛ն, ես էլ էի տենց կարծում, բայց մամաս պնդեց, որ կա: Ու այդ բացատրությունը տվեց:

  9. #264
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա՛ն, ես էլ էի տենց կարծում, բայց մամաս պնդեց, որ կա: Ու այդ բացատրությունը տվեց:
    Չգիտեմ, գուցե կա, ես չէի էլ պնդում, թե չկա, բայց ամեն դեպքում այդ բացատրությունը համոզիչ չէ, այսինքն՝ «այլընտրանք» բառի գոյությունը դեռ չի ապացուցում, որ «ընտրանք» բառ էլ պիտի հաստատ լինի։ Կարծում եմ՝ իմ բերած օրինակից (այլակարծություն-կարծություն) պարզ երևում է, որ դա չի կարող հիմք ծառայել տվյալ բառի գոյությունը հերքելու կամ հաստատելու համար։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.11.2007, 04:22:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #265
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Գուցե հնարովի բառ է, բայց ընտրանքը վիճակագրությունում որպես տերմին օգտագործվում է։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #266
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Գուցե հնարովի բառ է, բայց ընտրանքը վիճակագրությունում որպես տերմին օգտագործվում է։
    Հա՛, ճիշտ է: Որ ասացիր, ես էլ հիշեցի:
    Այդ դեպքում հաստատ հնարովի չէ, որովհետև իր իմաստով տարբերվում է «ընտրություն» բառից:

  12. #267
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուցե հնարովի բառ է, բայց ընտրանքը վիճակագրությունում որպես տերմին օգտագործվում է։
    Արշակը իրավացի է, այդպիսի վիճակագրական տերմին կա .և բանականաբար որպես նեղ մասնագիտական բառապաշարի մասնիկներ նրանք լիիմաստ բառեր են
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  13. #268
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Ինչ վերաբերում է այլընտրանքին և այլակարծությանը, ես ճշտեցի. այլակարծությունն ածանցավոր բառ է, կա «կարծ» արմատ, «կարծությունն» արդեն արմատ չէ: Կա նաև «ընտրան» արմատ, իսկ «ընտրանքը» դրա հոգնակին է:

  14. #269
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա նաև «ընտրան» արմատ, իսկ «ընտրանքը» դրա հոգնակին է:
    Լավ, այդ դեպքում, փաստորեն, Վիվասելի գովազդում սխալ ձևով է օգտագործվում «ընտրանք» բառը...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #270
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Լավ, այդ դեպքում, փաստորեն, Վիվասելի գովազդում սխալ ձևով է օգտագործվում «ընտրանք» բառը...
    Էդ հա

Էջ 18 152-ից ԱռաջինԱռաջին ... 81415161718192021222868118 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •