User Tag List

Էջ 17 152-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617181920212767117 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 241 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #241
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    «որի» զեղչման ժամանակ կարծեմ ստորակետ էր դրվում:

  2. #242
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    «որի» զեղչման ժամանակ կարծեմ ստորակետ էր դրվում:
    Որքան գիտեմ, և՛ «որ», և՛ «թե» շաղկապների զեղչման դեպքում միշտ բութ է դրվում։ Օրինակ, հետևալ նախադասության մեջ.

    Ինձ թվաց, թե/որ նա ինչ–որ բան ասաց։
    Ինձ թվաց՝ նա ինչ–որ բան ասաց։

    Վերոհիշյալ դեպքում հաստատ բութ է դրվում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #243
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Այո, երկուսի զեղչման դեպքում էլ բութով է տրոհվում: Տվյալ նախադասության մեջ, պարզապես, «կրկնում եմ»-ը կարելի է դիտել որպես միջանկյալ նախադասություն , և երկու կողմից ստորակետ դնել, կամ, համարելով,որ «որ»-ը զեղչվել է, տրոհել բութով;
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  4. #244
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, երկուսի զեղչման դեպքում էլ բութով է տրոհվում: Տվյալ նախադասության մեջ, պարզապես, «կրկնում եմ»-ը կարելի է դիտել որպես միջանկյալ նախադասություն , և երկու կողմից ստորակետ դնել, կամ, համարելով,որ «որ»-ը զեղչվել է, տրոհել բութով;
    Բայց եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ սա քո ասած միջանկյալի դեպքը չէ, քանի որ տվյալ դեպքում «կրկնում եմ»–ը վերաբերում է միայն իրենից հետո ընկած հատվածին, ոչ թե ամբողջ նախադասությանը (սկզբում պարզապես ասում է («Աննա մեր տանը տեղ չունի»), հետո արդեն կրկնում է մինչ այդ ասածը («տեղ չունի»))։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #245
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Բայց,եթե ուշադիր չլինենք և չնկատելու տանք «կրկնում եմ»-ը(այսինքն` հանենք մտքից) , կտեսնենք,որ շատ բան չի փոխվի.
    -Նա այս տանը տեղ չունի . տեղ չունի(որպես անկախ նախադասություններ):
    Կամ դնել վերջակետ.
    -Նա այս տանը տեղ չունի: Տեղ չունի:
    Միայն ոճական փոփոխություններ են կատարվում,բայց իմաստը չի փոխվում
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  6. #246
    On-line
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2007
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    "մեկ էլ" արտահայտությունը միասի՞ն է գրվում, թե՞ առանձին, այսինքն՝ "մեկ էլ", թե "մեկէլ":

    Օրինակ այսպիսի նախադասություն.
    Հայաստանում Անիից բացի, մեկ էլ Ռուզաննան է վարում "ԿԱՄԱԶ" մակնիշի ավտոմեքենա:
    Նամակը խմբագրեց DAR 21-ը:

  7. #247
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Dar 21-ի խոսքերից Նայել գրառումը
    "մեկ էլ" արտահայտությունը միասի՞ն է գրվում, թե՞ առանձին, այսինքն՝ "մեկ էլ", թե "մեկէլ":

    Օրինակ այսպիսի նախադասություն.
    Հայաստանում Անիից բացի, մեկ էլ Ռուզաննան է վարում "ԿԱՄԱԶ" մակնիշի ավտոմեքենա:
    Առանձին է գրվում, բնականաբար, քանի որ դրանք առանձին բառեր են։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #248
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մի քիչ խորհենք

    Խմում եմ ջուր, կը խմեմ ջուր (արմ.):
    Ջուրը խմւում է, ջուրը կը խմուի:
    Առաջինի պարագայում անձն է գործողը, իսկ ջուրը գործողութեան ենթարկւողն է:
    Հարց.-ինչու՞ ասում են՝ «հրաժարւում եմ», «բնակւում եմ» մինչ սրանց արեւմտահայերէն տարբերակներ են «կը հրաժարիմ» (գրաբարը՝ «հրաժարիմ»), «կը բնակիմ»:
    Գուցէ հարաժարւողը պարտադրաբար հրաժարել է, բայց չէ՞ որ կարելի է կամովին հրաժարիլ եւ բնակիլ:
    Խնդրեմ տրամաբան պատասխան, այլապէս գիտեմ աւանդոյթով պատճառաբանութիւնը: Չեմ կարծում սա արեւելահայերէնի օրէնքն է, քանզի նոյն արեւելահայերէնը գիտի զանազանել՝ «ուտելու» եւ «ուտուելու», «զարնելու» եւ «զարնուելու», «սիրելու» եւ «սիրուելու» միջեւ եղած տարբերանքը:
    Եթէ մի օր հասկանանք, որ աւանդուած է երկու ձեւ, առաջինը՝ ճիշտ, երկրորդը՝ ոչ ճիշտ, սակայն ինչ որ պատճառներով ոչ ճիշտ ձեւն է գոյատեւել. հասել օրը մեր, շարունակելու՞ ենք ոչ ճիշտ ձեւը, թէ՝ մեծամասնութեան խօսքը, թէեւ ոչ ճիշտ, դառնում է օրինաչափութիւն:

  9. #249
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Հարց.-ինչու՞ ասում են՝ «հրաժարւում եմ», «բնակւում եմ» մինչ սրանց արեւմտահայերէն տարբերակներ են «կը հրաժարիմ» (գրաբարը՝ «հրաժարիմ»), «կը բնակիմ»:
    Հարգելի պանդուխտ, ինչպես նկատեցիք, ասում եք «կը հրաժարիմ», ոչ թե՝ «կը հրաժարեմ» (ինչպես՝ կը խմեմ): Արևմտահայերենում «ի-ն» արևելահայերենի նույն «վ» կրավորական ածանցն է:

  10. #250
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Բյուրակն, կարծում եմ քեզ քաջ ծանոթ է «շարահյուսական ոճաբանություն»-ը:
    Sorry, իսկ նշված նախադասություններից ըստ քեզ ո՞րը կարելի է ավելի ճիշտ համարել

    --Ես Ծիրանի մի ծառ եմ:
    Or
    --Ես մի ծառ եմ Ծիրանի:
    Վերջին խմբագրող՝ Universe: 29.10.2007, 21:45: Պատճառ: users.freenet.am/~softcity

  11. #251
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Հայոց լեզուն ճկուն շարադասություն ունի
    Երկուսն էլ ճիշտ են

  12. #252
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայոց լեզուն ճկուն շարադասություն ունի
    Երկուսն էլ ճիշտ են
    Այո, միայն թե երկրորդն ավելի բանաստեղծական ոճի է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #253
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Universe-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուրակն, կարծում եմ քեզ քաջ ծանոթ է «շարահյուսական ոճաբանություն»-ը:
    Sorry, իսկ նշված նախադասություններից ըստ քեզ ո՞րը կարելի է ավելի ճիշտ համարել

    --Ես Ծիրանի մի ծառ եմ:
    Or
    --Ես մի ծառ եմ Ծիրանի:
    Կարծում եմ, որ ոչ բանաստեղծական խոսքում առավել տարածված/սահուն է հետևյալ երրորդ շարահյուսությունը։
    Ես մի ծիրանի ծառ եմ։
    Չնայած, ինչպես արդեն նշվեց, բոլոր տարբերակներն էլ ճիշտ են։ Կարելի է նաև ասել.
    Մի ծիրանի ծառ եմ ես։
    Ծիրանի մի ծառ եմ ես։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. #254
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Հայկական շարադասությունը իսկապես հրաշք է, լեզվական ու ինտելեկտուալ հրաշք, երբ բառերի դիրքերի փոփոխությամբ կարողանում ես ստանալ, նոր երանգ, նոր միտք, նոր հնչեղություն: Հայկական շարադասության հնարավորությունից օգտվելու արվեստը հայերեն իմանալու ամենահիմնական ցուցանիշներից է, ընդ որում ոչ միայն բանաստեղծական խոսքում, այլև արձակում, լուրջ, իրական արձակում:

  15. #255
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զանազան լեզվական հարցեր

    Ինձ ինչ որ մեկը կբացատրի՞ միանշանակ բառի իմաստն ու նշանակությունը, որքան տեղյակ եմ այն շատ պատահականորեն մտել մեր բառպաշար (թարգմանված է ռուսերենից, դա մի անգամ ասել է սովետական չինովնիկներից մեկը, մինչ այդ այդպիսի բառ չի եղել ոչ էլ ռուսերենում ), բայց այսպես ասած շատ լայն տարածում է գտել:Հայոց լեզվիս դասախոսը խիստ բարկանում էր, երբ այդ բառը միամիտ դուրս էր պրծնում մեկի բերանից… Ինչ՞ որ մեկը կարող է բացատրել այն և ասել, որ՞ դեպքերում է տեղին օգտագործել այդ բառը, եթե այնուամենայնիվ այդպիսին կա
    Love has an enemy, but it is already defeated!

Էջ 17 152-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617181920212767117 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •