Ճիշտն ասաց չէի ուզում խորանալ այս հարցի շուրջ, բայց քանի որ այս բաժինը հենց վերաբերում է լեզվական տարբեր հարցերին, նրբություններին, և բացի այդ, չեմ ուզում, որ բառարանում սխալ գրվածը իմանաս, ուստի Ուլուանա, ճիշտը իմացի: (Ի դեպ, չեմ կասկածում, որ բառարանում կարդացել ես: ) ... "իրանը մարդու կրծքի ու ազդրերի միջև ընկած մասն է, գոտկատեղը, մեջքը"- Նախ, անատոմիորեն իրան հասկացողություն չկա: Այնուամենայնիվ վերծանենք այդ հատվածը: Կրծքի ու ազդրերի միջև շատ բան կա ընկած, որ չի մտնում իրան հասկացողության մեջ: "Իրանը", "գոտկատեղը", "մեջքը" հոմանիշներ չեն: Կրծքից բարձր էլ հատված կա, որը մտնում է իրանի մեջ: Գոտկատեղը իրանի ընդհամենը մի մասն է: Իրանի մեջ մոտավոր պատկերացմամբ մտնում է կրծքավանդակ, որովայնի առաջակողմնային պատը, գոտկային շրջանը, ողնաշարային շրջան /միգուցե նաև հետույքային շրջանը/: Հիշեցնում եմ, որ "իրան" տերմին չկա անատոմիայում:
Էջանիշներ