Ինձ մի քանի հարց է հետաքրքրում՝ կապված զանազան լեզվական հարցերի հետ:
Եթե դեմ չեք՝ արձագանքեկ:
1. “Շնորհակալ եմ Արթուրից”, սակայն մյուս դեպքում` “Շնորհակալություն եմ հայտնում Արթուրին”: ” Ճի՞շտ է արդյոք գրված նախաասությունները:
2. Հաշվի առնելով անձնագրի բացակայությունը` ներկայումս դեսպանատունը չի կարող ընդունել նրան: Անձնագրի բացակայության պատճառով` ներկայումս դեսպանատունը չի կարող ընդունել նրան: Ճի՞շտ է:
3. Ննջասենյակում առկա է 80.5x64.0x35.5սմ չափսերով (չափերով, չափսի, չափի) կանաչ գույնի աթոռ: Ո՞րն է ճիշտը:
4. Ինչպես երևում է «ABCD» թերթի թիվ 86 համարից` ... (թե միջակետ, հետո չակերտներ):
5. Ինչպե՞ս է թարգմանվում հետևյալ՝ ռուսերեն լեզվով գրված բառակապակցությունը.
.... не представляется возможным – հնարավոր չէ, հնարավոր չի պատկերացվում:
Էջանիշներ