Ի դեպ, «ջանի» հետ կապված մի հետաքրքիր բան. երբ կարդում էի Խալեդ Հոսսեինիի «Օդապարուկ թռցնողը» գիրքը, էնտեղից իմացա, որ պարսկերենում (Աֆղանստանում դարի լեզվով են խոսում, որն աֆղանական պարսկերենն է, ինչքան հասկացա), «ջան» բառը, բացի մեզ հայտնի կիրառությունից, այսինքն՝ զուտ որպես կոչականի մաս (օրինակ՝ Աննա ջան), նաև այլ կիրառություն ունի. օրինակ, կարող են ասել. «Ամիր ջանը եկավ»։
Էջանիշներ